Պղնձօձեր
Jump to navigation
Jump to search
Պղնձօձեր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Coronella Laurenti, 1768 | ||||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||||
| ||||||||||||||||
|
Պղնձօձեր (լատ.՝ Coronella), լորտուների ընտանիքի ոչ թունավոր օձերի սեռ։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի 2 տեսակ, տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արևմտյան Ասիայում։ ՍՍՀՄ-ում՝ Արմ․ Ղազախստանում, Փոքր Ասիայի հարավային մասերում, Կովկասում (նաև ՀԽՍՀ հյուսիսային շրջաններում) տարածված է մեկ տեսակը՝
- սովորական պղնձօձը (c․ austriaca), որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեջքը գորշ մոխրագույն է կամ գորշ դեղնավունից մինչև պղնձակարմրավուն։ Կարմիր պղնձագույնն առավել բնորոշ է արուներին։ Ձվակենդանածին է, էգն ունենում է 2-15 ձագ։ Սնվում է մողեսներով, մանր կաթնասուններով, թռչունների ձվերով ու ձագերով, միջատներով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дунаев Е. А., Орлова В. Ф. Разнообразие змей (по материалам экспозиции Зоологического музея МГУ). — М.։ Издательство Московского Университета, 2003. — 376 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Southern smooth snake, Coronella girondica at *Reptiles & Amphibians of Europe. Accessed 30 October 2006.
![]() |
Պղնձօձեր Վիքիպահեստում |
---|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 338)։ ![]() |