Տեկտոնական ձևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեկտոնական ձևեր, ապարների սկզբնական տեղադրման խախտումների հետևանքով առաջացած երկրաչափական ձևեր։ Տեկտոնական ձևերը կարող են լինել ծալքավոր և խզումնային։ Ծալքավոր տեկտոնական ձևերը բնութագրվում են ապարների սկզբնական տեղադրման խախտումներով՝ առանց շերտերի անընդհատության խախտման։ Այդպիսի ձևերից են անտիկլինորիումները, սինկլինորիումները, անտեկլիզները, սինեկլիզները, կառուցվածքային քթերը, կառուցվածքային դարավանդները, անտիկլինալները, սինեկալիզները, մոնոկլինալները են։ Ծալքավոր տեկտոնական ձևերը կարող են լինել գծային, կարճաոանցք, գմբեթաձև, սնդուկաձև․ սրանք լայն կերպով տարածված են գեոսինկլինալային մարզերում։ Ապարների ծալքավոր տեկտոնական ձևերը մորֆոլոգիական տեսակետից բազմազան են և դասակարգվում են ըստ ծագման, թևերի թեքության, առանցքի դիրքի, առանցքային հարթության ու թևերի հարաբերակցության, շերտերի հաստության փոփոխման (թևերի ու Փականային մասերում) են։ Խզումնային տեկտոնական ձևերը առաջանում են դեֆորմացվող ապարների անընդհատության խախտման հետևանքով, երբեմն ուղեկցվում են թևերի տարածական տեղաշարժով։ Ւպումնային տեկտոնական ձևեևը բնութագրվում են շարժման ամպլիտուդով և ուղղությամբ, որոնց հիման վրա անջատվում են պրկման և բեկման ճեղքեր, կողաշարժեր, վերնետվածքներ, վարնետվածքներ, վրաշարժեր, հորստեր, գրաբեններ, տեկտոնական ծածկույթներ կամ շարիաժներ ևն։ Տեկտոնական ձևեր են համարվում նաև կլիվաժային և բուդինաժային մանր ստրուկտուրաները, թերթավորվածությունը, տեկտոնական մելանժը (խառնուրդները), խորքային դիապիրները, օլիստոստրոմները։ Բացի նշվածներից, տեկտոնական ձևեր կարող են համարվել մագմատիկ գործունեության հետևանքով առաջացած ծալքերը, աղային գմբեթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png