Վրաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրաշարժ, ապարների աններդաշնակ տեղադրման ձև։ Առաջանում է տեկտոնական շարժումների ընթացքում։ Ձևավորվում է, երբ ապարների որոշ զանգվածներ երկրակեղևի խզվածքի թեք հարթությամբ վրաշարժվում են ուրիշ զանգվածների նկատմամբ։ Ըստ այդ հարթության թեքության անկյան՝ վրաշարժերը լինում են մեղմաթեք և զառիկող։ Վրաշարժերը հաճախ դառնում են այն պառկած ծալքերի հետագա զարգացումը, որոնց շրջված թևը ձգված է և ճմլված։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 505