Շերտ (երկրաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շերտ, նստվածքային և հրաբխանստվածքային ապարի մարմին, որն ունի քիչ թե շատ միատարր կազմություն, սահմանափակված է մոտավորապես զուգահեռ երկու հարթությունով։ Շերտի հաստությունն անհամեմատ փոքր է նրա երկարությունից։ Մահմանափակող հարթությունները կոչվում են՝ վերինը՝ շերտի առաստաղ, ստորինը՝ շերտի հատակ։ Նստվածքային և հրաբխանստվածքային ապարների յուրաքանչյուր հաստվածք կազմված է միմյանց վրա դարսված տարբեր կազմության շերտերի (ավազաքարեր, կրաքարեր, մերգելներ և այլն) հերթագայությունից։ Մեկ շերտի հաստությունը տատանվում է մ-ի մասերից մինչև մի քանի մ և ավելի սահմաններում; Յուրաքանչյուր վերին շերտ ստորադիրի նկատմամբ ավելի երիտասարդ է (նորմալ տեղադրման դեպքում)։ Շերտի կազմությունն ու կառուցվածքը արտացոլում է նրա կուտակման տեկտոնական և ֆիզիկաաշխարհագրական պայմանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 487 CC-BY-SA-icon-80x15.png