Կունգուրի քարանձավ
Կունգուրի սառցե քարանձավ, Սիբիրի և Ուրալի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Սառցե լեռան հետ միասին ձևավորում է տարածքային նշանակության բնապատմական համակարգ (ԽՍՀՄ-ում՝ խորհրդային նշանակության արգելոց)[1]։ Քարանձավը գտնվում է Պերմի երկրամասում՝ Սիլվա գետի աջ ափին՝ Կունգուր քաղաքի և Ֆիլիպովկա գյուղի ծայրամասում, Պերմից 100 կմ հեռու[2]։
Աշխարհագրական յուրահատուկ հուշարձան է, հանդիսանում է Կարստի և Ռուսաստանի եվրոպական հատվածի ամենամեծ քարանձավներից մեկը, աշխարհում 7-րդ քարանձավը ըստ երկարության։ Քարանձավի երկարությունը կազմում է մոտ 5700 մետր, որից 1,5 կիլոմետրը նախատեսված է զբոսաշրջիկների այցելության համար։ Քարանձավի կենտրոնում օդի միջին ջերմաստիճանը +5 °C, քարանձավի կենտրոնում հարաբերական խոնավությունը 100 % է։ Կունգուրի քարանձավը ներառում է 58 այրեր, 70 լճեր, 146 խողովակներ, բարձր հանք, որ գրեթե հասնում է մակերևույթին։
Պատմություն և հնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունգուրի սառցե քարանձավը հայտնաբերվել է 1703 թվականին, երբ Պետրոս I-ը հայտնի աշխարհագրագետ Ս. Ռեմեզովին ուղարկեց Կունգուր։ Նա աշխատեց Ույեզդի պլանի վրա և արեց քարանձավի առաջին ճեպանկարը։
Քարանձավը զբոսաշրջության վայր է համարվում 1914 թվականից սկսած և ունի տարբեր երկարության երեք ուղիներ։
- Զբոսաշրջիկների համար նախատեսված ուղի, որը 1,5 կմ է, 1 ժամ և 20 րոպեի ճանապարհ
- Երկրորդը 1,8 կմ է և 1 ժամ ու 40 րոպեի ճանապարհ է
- Երրորդը ամենամեծն է՝ 2 կմ և մոտ 1,5 ժամի ճանապարհ. այս ճանապարհն ընդգրկում է լազերային շոու, իսկ ուղին ավելի դժվար է
Ամեն տարի քարանձավ այցելում է հարյուր հազար մարդ, իսկ բացման պահից մինչև հիմա քարանձավ այցելել է գրեթե 5 միլիոն մարդ։
Սառցե քարանձավի արևելյան հատվածում կան 7-9-րդ դարերին վերագրվող 2 բնակավայրեր, որոնք կապված են Լոմավատովի մշակույթի հետ։ Այն հայտնաբերվել է 19-րդ դարում։
Միֆեր և պատմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավի ներսում կա մի նեղ ուղի, որ կոչվում է կանանց ճանապարհ, քանի որ շատ տարիներ առաջ մի արքայադուստր ընկել է այս ճանապարհին։ Քարայրից վերադառնալուց հետո նա ամուսնացել է։ Ասում են՝ եթե աղջիկն ընկնում է այս ճանապարհին, ապա նա շուտով կամուսնանա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Историко-природный комплекс «Ледяная гора и Кунгурская ледяная пещера»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Russia.rin.ru retrieved 13th Dec 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կունգուրի քարանձավի մասին Կունգուրի կայքում Արխիվացված 2011-12-14 Wayback Machine
- Կունգուրի սառցե քարանձավ Արխիվացված 2010-12-18 Wayback Machine
- Քարանձավը AkuAku.ru-ում(չաշխատող հղում)
- Wikimapia