Մարմնի երկարությունը 70-90 սմ է, թևերի բացվածքը՝ 200-240 սմ, կենդանի զանգվածը՝ 3-6,5 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ լայն թևերով։ Մարմինը դարչնագույն է, թափահարող փետուրները՝ սևավուն-դարչնագույն, կտուցը հզոր է, պոչը՝ կարճ, ծայրը՝ բութ, սպիտակ։ Թռչելիս գլուխն ու պոչը մարմնի համեմատությամբ հավասարաչափ դուրս են ցցվում։ Հասուն թռչնի պոչը սպիտակ է, գլուխը, վիզը, կուրծքը և մեջքի վերին մասը՝ բաց դարչնագույն, կտուցը և մոմաքթարմատը՝ դեղին։ Երիտասարդի փետրածածկը (նաև պոչը) ավելի մուգ է։
Բնակվում է ծառերին մոտ բաց ջրային տարածություններում, Սևանա լճում, ձկնաբուծական ավազաններում, գետահովիտներում, ջրածածկ հարթավայրերում։ Սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
«Орлан-белохвост»։ animalbox.ru — Կենդանական աշխարհի հանրագիտարան։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2011-06-25|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն); |description= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։