Կուրգազակ
Տեսակ | աղբյուր, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բաշկորտոստան |
Կուրգազակ ( բաշկիրերեն՝ Ҡорғаҙаҡ ), Բաշկորտոստան հիդրոերկրաբանական բնության հուշարձան, հանքային աղբյուր, առվակ, որը հոսում է Յուրյուզան գետի ձախ ափին գտնվող Կարատաու լեռնագագաթի հոսանքներից։
Գտնվում է Բաշկորտոստանի Սալավատ շրջանում, Յանգան Տաու բուժավայրից 3 կմ հարավ[1], Կոմսոմոլ գյուղի մոտ։ Աղբյուրը ներառված է «Յանգան Տաու» (1980) հանրապետական հիդրոլոգիական արգելոցում[2]։ Աղբյուրի շրջակա տարածքը զբաղեցնում են սոճու-կաղամախու-կեչու անտառները, որոնք ընդգրկված են Յանգան Տաու բուժավայրի 1-ին սանիտարական գոտում[1]։
Աղբյուրի ջուրն օգտագործվում է որպես խմելու ջուր։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկածներից մեկի համաձայն՝ անունը գալիս է բաշկիրերեն բարբառային ҡор (գրական ҡур ), որը նշանակում է «թթխմոր», «ածիկ», «ուժ», «հզորություն» և հին բաշկիրերեն ғаҙаҡ ՝ «գետակ» բառերի միահյուսումից[3]։ Մեկ այլ վարկածի համաձայն` ҡор ( ҡоро )՝ «չոր», «չորացող», իսկ հին բաշկիրական ғаҙаҡ ՝ «գետակ» բառերի միահյուսումից[4]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրկյանում ջրի կտրվածքում ջրածախսը կազմում է 100-125 լ/վ[1]։ Յուրյուզանի խզվածքի տեկտոնիկ շարժումներից թուլացած գոտու երկայնքով 600-800 մ խորությունից երկրի մակերևույթ է դուրս հորդում մի քանի հզոր գրիֆոնների տեսքով բարձրացող աղբյուրը։ Այն պատկանում է մագնեզիում-կալցիումային հիդրոկարբոնատային հանքային ջրերի խմբին, որի հիմնական իոնային կազմը մոտ է Տրուսկավեցի «Նաֆտուսյա» հանքային ջրերի տիպին, ունի մշտական ջերմաստիճան (16 °C ± 0,5 °C) տարվա ցանկացած ժամանակ[1]։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկալային ռեակցիա - pH 7,3[1]:
Հանքայնացում - 0,6 գ/լ[1]։
Քիմիական տարր | Քանակություն (մգ/դմ³)[5] |
HCO3— | 84 — 87 |
Ca2+ | 57 — 60 |
Mg2+ | 34 |
Հիդրոկարբոնատային, մագնեզիում-կալցիումային ջուրը պարունակում է նաև 3,9 մգ/լ արսենային թթուն (ակտիվ եռավալենտ մկնդեղի թթու)[5]։
Ջրի բուժիչ ազդեցությունն ուժեղացնում են կենսաբանորեն ակտիվ միկրոտարրերը և օրգանական նյութերը՝ բիտումային նյութեր՝ 1,5-4,5 մգ/լ, նաֆթենական թթուներ՝ 0,1 մգ/լ։ Անմիջապես աղբյուրից վերցված ջրի մեջ ռադոնի պարունակություն 1 լիտրում տատանվում է 13,8-17,6 Մաքեի[5] (բուժիչ աղբյուրում նուկլիդի (իզոտոպի) ակտիվության հնացած չափման միավոր` 1 Մաքե = 3,64⋅10−10 կյուրի/լ)։
Թերապևտիկ ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
- լյարդի հիվանդություններ
- երիկամների հիվանդություններ
- լեղուղիների և միզուղիների հիվանդություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кургазак // Башкортостан : Краткая энциклопедия / гл. ред. изд. Р. З. Шакуров. — Уфа : НИ Башкирская энциклопедия, 1996. — С. 358. — 50 000 экз. — ISBN 5-88185-001-7.
- ↑ Пещеры: Выпуск 5-6. Кургазак (ռուսերեն). Пермский государственный университет.
- ↑ Хисамитдинова Ф. Г., Сиразитдинов З. А. и др. Русско-башкирский словарь водных объектов Республики Башкортостан. Уфа, 2005.
- ↑ Словарь топонимов Республики Башкортостан. Уфа: Китап, 2002. — 256 с. — С. 129.
- ↑ 5,0 5,1 5,2 Р.М, Харасов; Л.Р, Харасова. Особенности формирования тепловых явлений и лечебных факторов курорта «Янган-Тау» (ռուսերեն). МедиаПринт.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Справочная статья. Минеральный источник Кургазак. Сайт «Весь Южный Урал»». yuzhnyj-ural.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Источник Кургазак на карте. Фотоотчёт». www.ykoctpa.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link): - Экология Урала Արխիվացված 2018-01-28 Wayback Machine
- «Кургазак» — Живая вода Уральских гор Արխիվացված 2011-11-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրգազակ» հոդվածին։ |