Հիդրոկարբոնատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոկարբոնատներ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՀիդրոկարբոնատներ
Քիմիական բանաձևCHO₃⁻
Մոլային զանգված1,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար71-52-3
PubChem769
SMILESC(=O)(O)[O-]
ChEBI749
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիդրոկարբոնատներ, ածխաթթվի՝ թթվային աղերն են։ Անիոնի բանաձևն է՝ HCO3: Հիդրոկարբոնատների պատմական անվանումներն են՝ թթու աղեր, ածխաթթվային աղեր, բիկարբոնատներ[2]։

Ալկալիական և մետաղների հիդրոկարբոնատները ջրում լուծելի են։ Ի տարբերություն կարբոնատների հողալկալիական մետաղների հիդրոկարբոնատները ջրում լուծելի են։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիդրոկարբոնատները ստացվում են, երբ երկար ժամանակ անցնում է կարբոնատ պարունակող լուծույթի միջով.

Նատրիումի բիկարբոնատը սառը ջրի մեջ վատ է լուծվում, ուստի այն զտման միջոցով կարելի է առանձնացնել ամոնիումի քլորիդից։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաքացնելիս հիդրոկարբոնատները քայքայվում են առաջացնելով համապատասխան կարբոնատը, ջուր և ածխաթթու գազ. П
  • Հիդրոկարբոնատ իոնի հիդրոլիզն ընթանում է համաձայն հետևյալ սխեմայի.

Արդյունքում, հիդրոկարբոնատների լուծույթներն ունեն հիմնային ռեակցիա։

  • Փոխազդում են ալկալիների հետ.
  • Փոխազդում են թթուների հետ

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի հիդրոկարբոնատն (սոդա) օգտագործվում է արհեստական հանքային ջրերի արտադրության և կրակմարիչների վերալիցքավորման, հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրությունում, առօրյա կյանքում և բժշկության մեջ։

Կալցիումի՝ և մագնեզիումի՝ հիդրոկարբոնատներով է պայմանավորված ջրի ժամանակավոր կոշտությունը։

Ֆիզիոլոգիական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտոքոնդրիումներում որպես շաքարների օքսիդացման կողմնակի նյութ ձևավորված - ը փոխազդում է ջրի հետ ռեակցիան ընթանում է կարբոհիդրազի կատալիզորդի առկայությամբ և առաջացնում , որը հավասարակշռության մեջ է H+ կատիոնի և անիոնի հետ: Ապա այն թափանցում է դեպի թոքեր, որտեղ ընթանում է հակառակ ռեակցիան և առաջանում է : Երիկամի մեջ (ձախից) պրոքսիմալ խողովակի պարանոցը ծածկող բջիջները պահպանում են բիկարբոնատը՝ այն տեղափոխելով գլոմերուլային ֆիլտրատից նեֆրոնով դեպի արյուն: Պարզության համար բաց է թողնվել երիկամների ճշգրիտ ստեխիոմետրիան:

Օրգանիզմում հիդրոկարբոնատները հանդիսանում են բուֆերային նյութեր[3]։ Օրգանիզմում –ի 70–75%-ը վերածվում է ածխաթթվի, որը կարող է քայքայվել և առաջացնել :

Որպես կենտրոնական միջանկյալ միացություն ածխաթթուն, ջրի հետ զուգակցված հիդրոկարբոնատը, ջրածնի իոնների և ածխաթթու գազի հետ համատեղ, ձևավորում են բուֆերային համակարգ պահպանելով միջավայրի հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է -ի փոփոխությունների նկատմամբ արագ կայունություն ապահովելու համար ինչպես թթվային, այնպես էլ հիմնային միջավայրերում[3]։ Սա հատկապես կարևոր է կենտրոնական նյարդային համակարգի հյուսվածքները պաշտպանելու համար, երբ -ի փոփոխությունները նորմայից դուրս ցանկացած ուղղությամբ կարող են աղետալի լինել (տես Ացիդոզ

Հիդրոկարբոնատը կարևոր դեր է խաղում նաև մարսողական համակարգում։ Բարձրացնում է ստամոքսի ներքին -ն այն բանից հետո, երբ ուժեղ թթվային մարսողական հյութերը սնունդ են մարսում։ Հիդրոկարբոնատը կարգավորում է նաև բարակ աղիքի -ը։ Այն արտազատվում է ի պատասխան ենթաստամոքսային գեղձի սեկրետին հորմոնի՝ ստամոքսից տասներկումատնյա աղի մեջ մտնող թթվային կերակրախյուսը չեզոքացնելու համար[4]։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոկարբոնատը հանդիսանում է ծովային և քաղցրահամ ջրերի մեծ մասում լուծված անօրգանական ածխածնի գերակշռող ձև[5]։ Այսպիսով, այն հանդիսանում է ածխածնի շրջապտույտի կարևոր օղակ։

Քաղցրահամ ջրի էկոլոգիայում ցերեկային ժամերին ջրային բույսերի ուժեղ ֆոտոսինթետիկ ակտիվության հետևանքով ջրի մեջ անջատվում է գազային թթվածին և միաժամանակ արտադրում հիդրոկարբոնատ իոններ։ Արդյունքում միջավայրի հիմնայնությունն աճում է, մինչև հիմնայնության աստիճանը չի դառնում թունավոր որոշ օրգանիզմների համար կամ թունավոր չի դարձնում այլ քիմիական բաղադրիչները, ինչպիսին օրինակ ամոնիակն է։ Մթության մեջ, երբ ֆոտոսինթեզ չի ընթանում, շնչառական պրոցեսի հետևանքով արտանետում է ածխաթթու գազ, և նոր հիդրոկարբոնատ իոններ չեն առաջանում, ինչը հանգեցնում է -ի արագ անկման։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշիչ բժշկությունում արյան մեջ հիդրոկարբոնատ իոնի պարունակությունը հանդիսանում է օրգանիզմի թթվա-հիմնային ֆիզիոլոգիական վիճակը բնութագրող ցուցիչներից մեկը։ Այն չափվում է ածխածնի երկօքսիդի, քլորիդ իոնի, կալիումի և նատրիումի հետ միասին էլեկտրոլիտի մակարդակը գնահատելու համար (որն ունի ընթացիկ ընթացակարգային տերմինաբանություն՝ CPT, ծածկագիր՝ 80051):

Ստանդարտ հիդրոկարբոնատային կոնցենտրացիայի (SBCe) մեծությունը՝ արյան մեջ հիդրոկարբոնատ իոնի կոնցենտրացիան է ածխածնի երկօքսիդի պարցիալ ճնշման՝ pCO2 40 մմ սնդ. սյուն (5,33 կՊա), թթվածնի լրիվ հագեցվածության և 36 °C ջերմաստիճանային պայմաններում[6]։

Արյան անալիզի ռեֆերենս միջակայքեր՝ արյան մեջ հիդրոկարբոնատների (ներկայացված է աջից՝ կապույտով) և այլ բաղադրիչների համեմակական պարունակությունը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кнунянц И. Л. и др. т. 3 Мед-Пол // Химическая энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия, 1992. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8
  • Ф. Н. Капуцкий, В. Ф. Тикавый Пособие по химии для поступающих в вузы. — Минск: Выш. школа, 1979. — С. 384.
  • Г. П. Хомченко Химия для поступающих в вузы. — М.: Высшая школа, 1994. — С. 447.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hydrogen carbonate
  2. «hydrogencarbonate (CHEBI:17544)». Chemical Entities of Biological Interest (ChEBI). UK: European Institute of Bioinformatics. IUPAC Names. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 «Clinical correlates of pH levels: bicarbonate as a buffer». Biology.arizona.edu. October 2006. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին.
  4. Berne & Levy, Principles of Physiology
  5. «The chemistry of ocean acidification : OCB-OA». www.whoi.edu (անգլերեն). Woods Hole Oceanographic Institution. 2012 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  6. Acid Base Balance (page 3) Արխիվացված 2002-06-13 Wayback Machine