Ցեխահրաբուխներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիզդար ցեխահրաբուխը ՌԴ Կրասնոդարի երկրամասում

Ցեխահրաբուխներ[1], սալսաներ (իսպ.՝ salsa-սոուս), ցեխաբլուրներ, մակալուբաներ, բազմաձև երկրաբանական գոյացումներ, որոնք մշտապես կամ պարբերաբար Երկրի մակերևույթ են Ժայթքում ցեխային զանգվածներ և գազեր, հաճախ ջրի և նավթի հետ։ Հանդիպում են, հիմնականում, նավթաբեր և հրաբխային մարզերում, ինչպես նաև առատորեն բուսական նյութ և ջուր (երբեմն նավթի բարակ շերտերով) բերող գետերի դելտաներում։ Ցեխաբուխներ հանդիպում են Իտալիայում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հայտնի էին Կասպից ծովի արլևելյան ափին, Ապշերոնի, Թամանի, Կերչի թերակղզիներում, Արևելյան Վրաստանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 148 CC-BY-SA-icon-80x15.png