Ռադիոակտիվության միավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոակտիվության միավորներ, ռադիոակտիվ աղբյուրներում և պատրաստուկներում նուկլիդների (ռադիոակտիվ իզոտոպների) ակտիվության չափման միավորներ։ Ռադիոակտիվությունը, որպես վիճակագրական պրոցես, բնութագրվում է միավոր ժամանակում միջուկների տրոհման հավանականությամբ։ Եթե պատրաստուկի մեջ կան N անկայուն միջուկներ, ապա միավոր ժամանակում կտրոհվեն միջին հաշվով λN միջուկներ։ Հենց այս λN մեծությունն էլ կոչվում է ակտիվություն։

Բեքերել[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային համակարգում ակտիվության միավորը բեքերելն է (1980)։ Նշանակվում է բք (միջազգային նշանակումը՝ Bq)։ 1 բք հավասար է այն նուկլիդի ակտիվությանը, որում 1 վրկ-ում տեղի է ունենում տրոհման մեկ գործողություն, այսինքն՝ հավասար է մինուս առաջին աստիճանի վայրկյանի (վրկ−1

Նուկլիդի զանգվածային ակտիվության միավորը բք/կգ է, մակերևութային ակտիվությանը՝ բք/մ2, տարածական ակտիվությանը՝ բք/մ3։

Արտահամակարգային միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոակտիվության արտահամակարգային միավորներն են կյուրին և ռեզերֆորդը, որոնք գործածությունից դուրս են եկել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։