Ավազակավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավազակավ, նստվածքային ապար, մինչև 40% ավազ պարունակող կավ, խառնուրդներից սովորաբար առկա են կալցիումի կարբոնատը և երկաթի օքսիդը։ Գլխավոր միներալներն են՝ քվարցը, կալցիտը, կաոլինիտը, մոնտմորիլոնիտը։ Գույնը՝ գորշ կամ դեղնա-կարմիր։ Ըստ ծագման, ավազակավերը լինում են ծովային, լճային, ալյուվիալ, պրոլյավիալ, դելյուվիալ, մորենային, ֆլյավոգլացիալ։ Օգտագործվում են շինարարական աղյուս, կղմինդր պատրաստելու համար և հիդրոտեխնիկական կաոուցվածքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png