Առաջնային ճկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջնային ճկվածք, եզրային ճկվածք, նախալեռնային ճկվածք, երկրակեղևի երկարաձիգ տեկտոնական ճկվածք՝ ծալքավոր զոնայի և պլատֆորմի միջև։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանամ է

  • գեոսինկլինալի բարձրացման
  • ծալքավոր սիստեմի վերածվելու ժամանակաշրջանում, երբ առաջնային ճկվածքի շրջանում երկրակեղևը սկսում է իջնել և լցվել հարևան բարձրացող լեռնաշղթաների քայքայման նյութերով՝ մոլասներով։

Նստվածքների հզորությունը հասնում է մինչև 6—7 կմ։

Առաջնային ճկվածքները, որպես կանոն, անհամաչափ կառուցվածքի են. գեոսինկլինալին հարող մասի շերտերը խիստ ճմլված են նեղ ծալքերում, իսկ դեպի պլատֆորմը առաջացնում են զառիկող գմբեթներ և թմբեր, երբեմն՝ դիապիրային ծալքեր։ Առաջնային ճկվածքի բնորոշ օրինակներ են Նախակարպատները, Նախակովկասը, Նախաուրալը։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային ճկվածքների հետ կապված են նավթի, զազի, ածխի և աղերի խոշոր հանքավայրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 531