«Բուզավեթ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Բնակչությունը *== +== Բնակչություն ==) |
հեռացվել է Կատեգորիա:Սամցխե-Ջավախքի գյուղեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 11. | Տող 11. | ||
{{Ախալքալաքի մունիցիպալիտետ}} |
{{Ախալքալաքի մունիցիպալիտետ}} |
||
[[Կատեգորիա:Սամցխե-Ջավախքի գյուղեր]] |
18:53, 14 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուզավեթ, Ջավախքի լեռնային գյուղերից է։ Գտնվում է Ախալքալաքից 6, 5 կմ հեռավորության վրա՝ ուղիղ գծով, Աբուլ լեռան ստորոտին (3300 մ), ծովի մակարդակից 1920-1950 մետր բարձրության վրա։
Բուզավեթից 700 մետր հյուսիս գտնվում են Սուրբ Խաչ (Մատուռ) եկեղեցու ավերակները։ Գյուղից մի քանի կմ դեպի հյուսիս-արևելք ծովի մակարդակից 2.010մ բարձրության վրա գտնվում են ամրոցային աշտարակներ, այստեղ են գտնվում նաև Քյորօղլին և ռազմական Ղարաղալան (այսինքն սև ամրոց)։
Բնակչություն
Ըստ Ջաբա դավթարի գյուղը կառուցվել է օսմանյան կայսրության կողմից, գյուղապետն է եղել Մուսթաֆային (1705-1706)։ Ներկա բնակիչները 1830 թ. Կարինի շրջանից գաղթածների հետնորդներն են։ Բուզավեթից 2-րդ Համաշխարհային պատերազմին մասնակցել է 104 կամավոր, որոնցից 51-ը զոհվել են կռվի դաշտում։ Գյուղի եկեղեցական դպրոցը հիմնադրվել է 1864 թ. և գործել առանց ընդմիջումների մի քանի տասնամյակ։ 1865-ին ունեցել է 1 ուսուցիչ 13 աշակերտ, 1868-ին 5 հոգաբարձու 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1870-ին 1 ուսուցիչ 27-աշակերտ, 1872-թին 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1880 ին 1 ուսուցիչ 25 աշակերտ, 1889-ին 1 ուսուցիչ 24 աշակերտ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Կառուցվել է 5-6-րդ դարերում, Հայաստանի Բայբուրդ և Աղավնիկ գյուղերի եկեղեցիների նմանությամբ (չափերն են 16.1 x 6, 4մ), միակ մուտքը բացվում է հարավ։ Եկեղեցին վերանորոգվել է գյուղի բնակչի կողմից տանիքի փայտյա ծածկով, և այն սկսել է գործել որպես ծխական եկեղեցի, հետագայում եկեղեցին նորից է վերանորոգվել, սակայն երկար չի ծառայել։ 1848 թվականին ենթարկվել է լրիվ նորոգման քարե պատերով և փայտե տանիքով։ Եկեղեցին օծվել է վերջին անգամ որպես հայ առաքելական եկեղեցի։ 19-րդ դարում զանգակատունը եղել է 4 սյուներից։ Ներկայումս զանգակատունը կանգուն է, թեև գտնվում է վատ վիջակում։
|