«Ալեքսանդր I»–ի խմբագրումների տարբերություն
չ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 81. | Տող 81. | ||
* [http://www.simvolika.org/project02_07.htm АЛЕКСАНДР I БЛАГОСЛОВЕННЫЙ. Издание, учрежденной по Высочайшему повелению министром народного просвещения, постоянной комиссии народных чтений. Санкт-Петербург. В типографии Гогенфельден и Ко.(Вас. Остр., 3 л., №44).1873.] |
* [http://www.simvolika.org/project02_07.htm АЛЕКСАНДР I БЛАГОСЛОВЕННЫЙ. Издание, учрежденной по Высочайшему повелению министром народного просвещения, постоянной комиссии народных чтений. Санкт-Петербург. В типографии Гогенфельден и Ко.(Вас. Остр., 3 л., №44).1873.] |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Ռուսաստանի կայսրեր]] |
[[Կատեգորիա:Ռուսաստանի կայսրեր]] |
||
[[Կատեգորիա:1777 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1777 ծնունդներ]] |
20:33, 12 Ապրիլի 2016-ի տարբերակ
Ալեքսանդր I | |
---|---|
Կայսր | |
Իշխանություն | Մարտի 24, 1801– Դեկտեմբերի 1, 1825 |
Թագադրում | Սեպտեմբերի 15 1801 |
Լրիվ անուն | Ալեքսանդր Պավլովիչ Ռոմանով |
Զինվորական կոչում | Ֆելդմարշալ և գեներալ-ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 12 (23), 1777[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է՝ | նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1] (47 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Տագանռոգ, Ռուսական կայսրություն |
Թաղվել է՝ | Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ |
Պողոս-Պետրոս տաճար[1] | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Ազգություն | Ռուս |
Հաջորդող | Նիկոլայ I |
Ուղեկից | Ելիզավետա Ալեքսեևնա |
Տոհմ | Ռոմանովներ |
միապետ | |
Հայր | Պավել I |
Մայր | Սոֆիա Վյուտենբուրգցի |
Երեխաներ | Grand Duchess Maria Alexandrovna of Russia?[1][2], Nikolai Lukash?[2], Մեծ դքսուհի Ելիզավետա Ալեքսանդրովնա[2], Zenaida Narishkin?[2], Sofya Naryshkina?[2], Emmanuil Naryshkin?[2], Mariya Parizhskaya?[2], Wilhelmine Alexandrine Pauline Alexandrov?[2], Gustaw Ehrenberg?[2], Maria (?)?[2] և Nikolay Isakov?[2] |
Հավատք | ուղղափառություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ալեքսանդր I կամ Ալեքսանդր I Պավլովիչ (ռուս.՝ Александр I Павлович, դեկտեմբերի 12 (23), 1777[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանի կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի առաջին զավակը, Նիկոլայ I ցարի հարազատ եղբայրը։
19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855)։
Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
Արևելյան Վրաստանի միացումը
Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավում և արևմուտքում։ Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը։
Գյուլիստանի հաշտությունը
Պատերազմը ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից։
Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)
Բուխարեստի հաշտությունը
1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուաստանին։ Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով։ Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը։
Ռուս-շվեդական պատերազմ (1808-1809)
Ֆրիդրիխսհամի հաշտությունը
1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով։ Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը։ Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության։ Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ։ 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան։
Ռուս ժողովրդի Հայրենական պատերազմը
1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը։ Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը։ Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան։ Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը։ Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին։ 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը։ Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր։ Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին։ Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում։ Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը։ Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825)։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Cate, Curtis. The War of the Two Emperors։ The Duel between Napoleon and Alexander։ Russia, 1812 (1985)
- Chapman, Tim (2001). Imperial Russia, 1801–1905 (illustrated, reprint ed.). Routledge. p. 29. ISBN 978-0-415-23110-7.
- Hartley, Janet M. Alexander I (1994) 256pp
- Nolan, Cathal J. (2002). The Greenwood Encyclopedia of International Relations։ S-Z. The Greenwood Encyclopedia of International Relations, Cathal 4 (illustrated ed.). Greenwood Publishing Group. p. 1666. ISBN 978-0-313-32383-6.
- Palmer, Alan (1974). Alexander I։ Tsar of War and Peace. New York։ Harper and Row.
- Rey, Marie-Pierre. Alexander I։ The Tsar Who Defeated Napoleon (Northern Illinois University Press; 2012) 439 pages; translation of a 2009 French scholarly biography
- Schnitzler, Jean-Henri; Schnitzler, Johann Heinrich (1847). "Chapter I. Character of Alexander I". Secret History of the Court and Government of Russia Under the Emperors Alexander and Nicholas. R. Bentley.
- Александр I Письмо Адаму Чарторийскому.
- Большой Русский Биографический Словарь
- Богданович М. И. История царствования императора Александра I и России в его время: В 6 т. — СПб.: Тип. Ф. Сушинского, 1869—1871. на сайте Руниверс
- Журнал высочайшего торжества бракосочетания Их Императорских высочеств благоверного государя великого князя Александра Павловича и благоверной государыни великой княжны Елисаветы Алексеевны, сентября с 28-го — октября по 12-е число 1793 года, при дворе Её Императорского Величества происходило следующее: Месяц сентябрь, 1793 г. // Русская старина, 1874. — Т. 9. — №. 3. — С. 524—531. — В ст.: Торжество бракосочетания В. К. Александра Павловича. 1793., № 4. — С. 685—696.
- Журнал посещения Москвы его императорским величеством Александром I и краткого его пребывания в сем первопрестольном граде в 1809 году. — М.: В Универс. Тип., 1810. — 30 с.
- Заметки одного из русских воспитателей императора Александра Павловича / Сообщ. М. П. Погодин // Русский архив, 1866. — Вып. 1. — Стб. 94-111.
- Керн А. П. Воспоминания Анны Петровны Керн. Три встречи с императором Александром Павловичем. 1817—1820 гг. // Русская старина, 1870. — Т. 1. — Изд. 3-е. — Спб., 1875 — С. 230—243.
- Меттерних К. В. фон. Император Александр I. Портрет, писанный Меттернихом в 1829 году // Исторический вестник, 1880. — Т. 1. — № 1. — С. 168—180.
- Михайловский-Данилевский А. И. Император Александр I и его сподвижники в 1812, 1813, 1814, 1815 годах: В 6 т. — СПб.: Тип. Карла Крайя, 1845—1849. на сайте Руниверс
- Памятник Императору Александру I в Кишинёве.
- Тарасов Д. К. Воспоминания моей жизни, Записки почетного лейб-хирурга Д. К. Тарасова. 1782—1866 / Сообщ. А. Д. Тарасов // Русская старина, 1871. — Т. 4. — № 9. — С. 223—261; № 12. — С. 597—645; 1872. — Т. 5. — № 3. — С. 355—388; Т. 6. — № 8. — С. 99-162.
- Троицкий Н. А. Под скипетром Александра I
- Тухмачов Н. Русский алфавит в деяниях императора Александра I. На случай возвратного шествия государя императора в Россию в 1814 году / Сообщ. С. Боголюбский // Русская старина, 1895. — Т. 84. — № 9. — С. 52.
- Юдин П. Л. Император Александр I в Оренбургском крае в 1824 г. // Исторический вестник, 1890. — Т. 45. — № 9. — С. 709—719, Т. 46. — № 10. — С. 172—182.; см. также։ Император Александр I в городе Уфе в 1824 году // Исторический вестник, 1892. — Т. 49. — № 7. — С. 151—158., Царский крестник // Исторический вестник, 1890. — Т. 41. — № 9. — С. 707—709.
- Ghervas, Stella. Réinventer la tradition. Alexandre Stourdza et l’Europe de la Sainte-Alliance. — P.։ Honoré Champion, 2008. — ISBN 978-2-7453-1669-1
- АЛЕКСАНДР I БЛАГОСЛОВЕННЫЙ. Издание, учрежденной по Высочайшему повелению министром народного просвещения, постоянной комиссии народных чтений. Санкт-Петербург. В типографии Гогенфельден и Ко.(Вас. Остр., 3 л., №44).1873.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր I» հոդվածին։ |
|