«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 35. Տող 35.
Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն [[պահանջմունք|պահանջմունքի]] նկատմամբ:
Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն [[պահանջմունք|պահանջմունքի]] նկատմամբ:
=== Համանմանության (անալոգիայի) մեթոդ ===
=== Համանմանության (անալոգիայի) մեթոդ ===
Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ: Oրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների ([[մաթեմատիկա]], [[փիլիսոփայություն]]) համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ: Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F): Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն: VII. Այլ հավասար պայմանների մեթոդը: Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի ուսումնասիրել հնարավոր չէ: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Այսինքն` կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Այսպես օրինակ` եթե ցանկանում ենք պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, թողնում ենք անփոփոխ: Այսպիսով` կիրառում ենք այլ հավասար պայմանների մեթոդը
Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ: Oրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների ([[մաթեմատիկա]], [[փիլիսոփայություն]]) համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ: Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F): Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն:
=== Այլ հավասար պայմանների մեթոդ ===
Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի ուսումնասիրել հնարավոր չէ: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Այսինքն` կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Այսպես օրինակ` եթե ցանկանում ենք պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, թողնում ենք անփոփոխ: Այսպիսով` կիրառում ենք այլ հավասար պայմանների մեթոդը


== Գրականություն ==
== Գրականություն ==

08:51, 24 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-05-10 23:05:36 ֆորմատով

Տնտեսագիտության տեսություն, հասարակական գիտություն։ Տնտեսագիտության տեսություն առարկայի մասին պատկերացումները փոխվել են տնտեսական հարաբերությունների զարգացման ու տնտեսական գիտելիքների խորացմանը զուգընթաց։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները /իրենց զարգացման մեջ/, որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։

Տնտեսագիտության տեսության ուսումնասիրությունը

Տնտեսագիտության տեսությունը ուսումնասիրում է մարդկանց տնտեսական վարքագիծը, այսինքն մարդկանց այն գործողությունները, որոնք առնչվում են արտադրության, բաշխման, փոխանակման և նյութական և ոչ նյութական բարիքների սպառման հետ մարդկային տնտեսական գործունեություն։ Մարդկանց տնտեսական գործունեությունը կարելի է սահմանել որպես գործունեություն, որն ուղղված է բարիքների հայթայթմանը կամ ձեռքբերմանը և ներառում է արտադրության, փոխանակության, բաշխման, և սպառման գործընթացները՝ հետևաբար նաև հարաբերությունները։

Տնտեսագիտության տեսության սահմանումը

Գոյություն ունեն տնտեսագիտության տեսության առարկայի բազմաթիվ սահմանումներ, որոնցից են՝

  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է հարստության մասին։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը կախված նրանց նպատակներից և սահմանափակ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների համապատասխանելիությունից։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է արտադրության գործընթացում մրդկանց միջև առաջացող արտադրական հարաբերությունների մասին։

Սակայն կարելի է ասել որ, տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց տնտեսական գործունեությունն, այսինքն տարբեր նյութական և ոչ նյութական բարիքների արտադրության, փոխանակության, բաշխման և սպասարկման հարաբերությունները, որոնք առաջ են գալիս նպատակների և սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբերակների այլընտրանքների պայմաններում։

Տնտեսագիտության տեսության գործառույթներ

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների` արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ` արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը: Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները: Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն: Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, ինֆլյացիա, գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները: Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։

Ճանաչողական գործառույթ

Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը: Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից: Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ: Այդ ճանապարհով ձեռք են բերվում գիտելիքներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են համընդհանուր պատկերացում հասարակության զարգացման մի կարևորագույն ոլորտի` տնտեսական կյանքի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության մեջ:

Աշխարհայացքային գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային գործառույթ։ Տնտեսական երևույթների, դրանց զարգացման միտումների և ներքին օրինաչափությունների մասին համընդհանուր պատկերացումները դառնում են հիմք մարդու աշխարհայացքի ձևավորման համար: Աշխարհայացքը հայացքների, տեսակետների և համոզմունքների ամբողջությունն է: Տնտեսագիտության տեսության միջոցով ձևավորվում են մարդկանց համոզմունքները տնտեսական երևույթների օրինաչափությունների, հասարակության զարգացման գործում դրանց ունեցած էական դերակատարության, կենսագործունեության մյուս ոլորտների վրա ունեցած ազդեցության մասին:

Մեթոդաբանական գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական գործառույթ։ Մեթոդաբանություն հասկացությունը նշանակում է հետազոտության եղանակների ամբողջություն կամ «գիտություն մեթոդների մասին»: Մեթոդաբանությունը «կոչված է լուծելու հիմնական հարցը. իրականության ճանաչողության ինչպիսի գիտական եղանակների, հնարքների օգնությամբ է տնտեսագիտության տեսությունը հասնում այս կամ այն տնտեսական համակարգի գործառնության և հետագա զարգացման ճշմարտացի լուսաբանմանը»: Այս տեսանկյունից կարևոր է, թե ինչ ելակետային մոտեցումներ են կիրառվում ուսումնասիրության ժամանակ, որոնք ազդում են մեթոդների, հետևապես և մեթոդաբանության ընտրության վրա: Երևույթների ճանաչողությունը բարդ գործընթաց է: Բոլոր գիտությունների, այդ թվում նաև տնտեսագիտության պարագայում կիրառելի է մեթոդաբանության վերաբերյալ վերոնշյալ բնորոշումը, որը դառնում է ընդհանրական մյուս բոլոր տնտեսական գիտությունների համար:

Տնտեսագիտության տեսության մեթոդներ

Տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերության վրա կառուցված համակարգ է: Դրա բնույթը և ներքին օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվում են ճանաչողության մի շարք մեթոդներ կամ եղանակներ:

Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ

Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները: Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ գին, փող, աշխատավարձ և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն: Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով: Նույնը վերաբերում է մյուս երևույթներին` գնին, փողին, կապիտալին և այլն: Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո)որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն: Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում: Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x): Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում:

Վերլուծության (անալիզի) մեթոդ

Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` մարդը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է: Մարդու անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:

Համադրության (սինթեզի) մեթոդ

Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր:

Մակածության (ինդուկցիայի) մեթոդ

Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն գին: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը:

Արտածման (դեդուկցիայի) մեթոդ

Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն պահանջմունքի նկատմամբ:

Համանմանության (անալոգիայի) մեթոդ

Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ: Oրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների (մաթեմատիկա, փիլիսոփայություն) համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ: Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F): Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն:

Այլ հավասար պայմանների մեթոդ

Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի ուսումնասիրել հնարավոր չէ: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Այսինքն` կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Այսպես օրինակ` եթե ցանկանում ենք պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, թողնում ենք անփոփոխ: Այսպիսով` կիրառում ենք այլ հավասար պայմանների մեթոդը

Գրականություն

  • Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
  • Օգյուստ Կոնտ (1798-1857)