Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի
իտալ.՝ Giuseppe Gasparo Mezzofanti
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1774(1774-09-19)[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[3]
Մահացել էմարտի 15, 1849(1849-03-15)[2] (74 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4]
ԳերեզմանSant'Onofrio
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, գրադարանավար, համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա և hyperpolyglot
ԱշխատավայրԲոլոնիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններկարդինալ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Ակադեմիա դելա Կրուսկա
 Giuseppe Caspar Mezzofanti Վիքիպահեստում

Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի (իտալ.՝ Giuseppe Gasparo Mezzofanti, սեպտեմբերի 19, 1774(1774-09-19)[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - մարտի 15, 1849(1849-03-15)[2], Հռոմ, Պապական մարզ[4]), իտալացի կարդինալ և հայտնի բազմալեզու։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով բոլոնիացի համեստ ծնողների զավակ՝ նա, դեռ վաղ հասակից, ցուցաբերել է բացառիկ արտասանության հմտություններ և սեր դեպի երաժշտությունն ու օտար լեզունեը։ Նա սովորել է Պիառիստում, որտեղ հնարավորություն է ունեցել հանդիպել մի քանի միսիիոներների տարբեր երկրներից։ Նրանց հետ խոսելով՝ նա սկսել է սովորել մի քանի նոր օտար լեզուներ՝ շվեդերեն,գերմաներեն,իսպաներեն և Հարավային Ամերիկայի բնիկ լեզուն, ինչպես նաև դպրոցում սովորել է լատիներեն և հին հունարեն։ Նա ավարտել է իր աստվածաբանական ուսմնասիրությունները՝ հասնելով կարդինալ դառնալու մինիմալ տարիքին։Այս ընթացքում նա նաև ուսումնասիրել է ասիական լեզուներ։ 1797 թվականին նա օծվել է որպես քահանա և դարձել է արաբերենի, եբրայերենի, ասիական լեզուների և հունարենի մասնագետ Բոլոնիայի համալսարանում։ Հետագայում նա կորցրեց այս պաշտունը՝ հրաժարվելով ընդունել այդ ժամանակ Բոլոնիային իշխող Ցիսալփիան հանրապետությունը։ 1799 և 1800 թվականներին նա այցելել է բազմաթիվ օտարերկրացի մարդկանց, ովքեր վիրավորվել էին նապալոնեական պատերազմի ժամանակ։ Այսպես նա սովորեց նաև այլ եվրոպական լեզուներ։

1803-ին նա նշանակվեց Բոլոնիայի գրադարանի աշխատակից և շուտով վերանշանակվեց արևելյան լեզուների և հին հունարենի պրոֆեսոր։ 1833-ին նա հաջորդեց Անգելո Մեյին, որպես Վատիկանի գրադարանի ղեկավար[6]։ Նրա այլ բազմազան հետաքրքրությունները ներառում էին էթնոլոգիա, հնագիտություն, դրամագիտություն և աստղագիտություն։

Լեզուների ցանկ, որոնցով խոսում էր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեցոֆանտին հայտնի էր որպես բազմալեզու, ով ըստ Ռասսսելի (1858) խոսում էր առնվազն երեսուն լեզուներով "բացառիկ գերազանցությամբ"։

Եբրայերեն, միջնադարյան եբրայերեն, արաբերեն, սերբախորվաթերեն, ռումիներեն, գրաբար, աշխարհաբար, պարսկերեն, թուրքերեն, ալբաներեն, հին հունարեն, հունարեն, լատիներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, շվեդերեն, դանիերեն, գերմաներեն, անգլերեն, սերբերեն, ռուսերեն, հոլանդերեն, չեխերեն, հունգարերեն, չինարեն։

Նաև նշվում է, որ նա սահուն խոսել է ևս ինը լեզուներով և ունեցել է հիմնական գիտելիքներ մի շարք այլ լեզուներից[Ն 1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեցցոֆանտիի իմացած լեզուների ճշգրիտ թիվը բավականին անորոշ է, բնականաբար, լեզվի «իմացություն» հասկացության հարաբերականության պատճառով։ Ռասսելը (1858) ներկայացնում է 114 առարկաների ցանկը, որոնք նա ստացել է Մեցցոֆանտիից՝ իր եղբորորդուց (էջ 463-465)։ Բացի երեսուն լեզուներից, «հաճախ ստուգված, և որոնցով խոսում էր հազվագյուտ կատարելությամբ", Ռասելը թվարկում է ևս ինը «ազատ Խոսող, բայց հազիվ թե բավարար ստուգված», դրանցից են՝ սիրիերեն, եթովպերեն, ամհարերեն, հինդի-ուրդու, Գուջարաթի, բասկերեն, վալաշերեն, կալիֆորնիական, ալգանկիներեն։ Մեցցոֆանտին դասավանդել է Պրոպագանդայում, տես էջ 355։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tagliavini C. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1934.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118783696 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  5. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  6. Chisholm, Hugh (1911). «Mezzofanti, Giuseppe Caspar». Encyclopædia Britannica. Vol. 18 (11 ed.). Cambridge University Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի» հոդվածին։