Ալգանկիներեն
![]() Աստվածաշունչն ալգանկիներեն, Ծննդոց | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Օջիբվե |
Երկրներ | Կանադա |
Շրջաններ | Քվեբեկ, Օնտարիո |
Խոսողների քանակ | 2430 մարդ |
Լեզվակիրների թիվը | 2680 |
Դասակարգում | Ալգյան լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | Canadian Aboriginal syllabics? և լատինական այբուբեն |
IETF | alq |
ISO 639-2 | alg |
ISO 639-3 | alq |
Ալգոնկիներեն, հյուս-ամերիկյան հնդկացիական լեզու, պատկանում է ալգոնկինյան լեզուների կենտրոնական խմբին։ Երբեմն այս անունով են կոչում ալգոնկինյան լեզվաընտանիքը[1]։ Այս լեզուն ազգակից է օջիբվե լեզվին, որը օջիբվե բարբառի տարատեսակ է։ Ֆրանսերենի և անգլերենի հետ նրանով խոսում են Քվեբեկի և Օնտարիոյի ալգոնկինները։ 2006 թվականի դրությամբ՝ կային 2,680 ալգոնկիներեն խոսողներ[2], որոնցից միայն 10%-ից պակասն էր միալեզու։ Ինչպես շատ հնդկացիական լեզուներ, ալգոնկիներենը նույնպես բայական լեզու է, որտեղ բառերի մեծ մասի իմաստները ներառվում է բայերի մեջ՝ նախդիրների առանձին բառեր, ժամանակաձևեր օգտագործելու փոխարեն։
Քանի որ այս լեզվի անվանումից ծագել է ամբողջ ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը, հաճախ այն առաջացնում է տերմինաբանական շփոթություն։ Ըստ կառուցվածքի ալգոնկինյան լեզուն բազմահամադրական լեզու է։ Նախադասության հիմքը բայն է, ձևույթների միաձուլմամբ, բայը կարող է արտահայտել ամբողջ մի նախադասության իմաստ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
- ↑ Statistics Canada, 2006, http://www12.statcan.ca/english/census06/data/topics/RetrieveProductTable.cfm?ALEVEL=3&APATH=3&CATNO=&DETAIL=0&DIM=&DS=99&FL=0&FREE=0&GAL=0&GC=99&GK=NA&GRP=1&IPS=&METH=0&ORDER=1&PID=89189&PTYPE=88971&RL=0&S=1&ShowAll=No&StartRow=1&SUB=705&Temporal=2006&Theme=70&VID=0&VNAMEE=&VNAMEF=&GID=837928.
|