Պրուժանիի գետտո
| Թեմայով վերաբերում է | Հոլոքոստ | |
|---|---|---|
| Երկիր | Բելառուս | |
| Վարչատարածքային միավոր | • Բրեստի մարզ • Pružanski rajon • Պրուժանի | |
| Կոորդինատներ | 52°33′24″N 24°27′52″E | |

Պրուժանիի գետտո (20 հոկտեմբերի 1941 – 31 հունվարի 1943), հրեական գետտո, Բելառուսի Բրեստի շրջանի Պրուժանի քաղաքի և հարակից բնակավայրերի հրեաների հարկադիր վերաբնակեցման վայր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Բելառուսի տարածքի գրավման ժամանակ հրեաների հետապնդման և ոչնչացման գործընթացում:
Պրուժանիի օկուպացիա և գետտոյի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրուժանին գերմանական զորքերը գրավել են 1941 թվականի հունիսի 23-ին. այն օկուպացիայի տակ է մնացել 3 տարի և 1 ամիս՝ մինչև 1944 թվականի հուլիսի 17-ը (16-ը[1])[2][3]։
Բռնազավթումից անմիջապես հետո գերմանացիները սկսել են «ակցիաներ» (նացիստները նման էվֆեմիզմ են օգտագործել իրենց կազմակերպած զանգվածային սպանություններն անվանելու համար) իրականացնել՝ տեղի հրեաներին գնդակահարելով Պրուժանիի մոտ գտնվող Սլոբուդկա վայրում[4]։ Օրինակ՝ արդեն օկուպացիայի առաջին օրերին տեղի հանցագործների և կոլաբորացիոնիստների ցուցումով գերեվարվելն և գնդակահարվել են 18 հրեաներ, որոնցից ավագը (Շ. Դոբես) 60 տարեկան էր, իսկ կրտսերը (Ռ. Ավերբուխ) դեռ 17 տարեկան էլ չկար[5][6]։
Հուլիսի 15-ին 100 պատանդների մահապատժի սպառնալիքի ներքո օկուպանտները պահանջել են ստեղծել 24 հոգուց բաղկացած յուդենրատը, բայց բարձրագույն կրթություն ունեցող անձանց առաջարկված ցուցակը չի հաստատվել: Մեկ շաբաթ անց իշխանությունները ձևավորել են 5 արհեստավորներից բաղկացած յուդենրատ։ Հետագայում նրանց թիվն ավելացել է մինչև 24 մարդ, իսկ նախագահ է դարձել Ի. Յանովիչը[7][6]։
1941 թվականի հոկտեմբերի 20-ին գերմանացիները, իրականացնելով հրեաների ոչնչացման նացիստական ծրագիրը, Պրուժանիի հրեաներին քշել են գետտո[3][8][5]։

Պայմանները գետտոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետտոյում են հայտնվել նաև մոտակա գյուղերի հրեաները, այդ թվում՝ մոտ 2000 հրեաներ Ռուժանիից, Շերեշևոյից, արևմտյան շրջանների մի շարք այլ բնակավայրերից և տարբեր տվյալներով՝ 4500-ից[7] մինչև շուրջ 6000 մարդ Բելոստոկից[3][8][5][9]։
Գետտոյի տարածքի համար գերմանացիներն առանձնացրել են մի քանի թաղամաս Պրուժանիի կենտրոնական մասում[8]։
1941 թվականի հոկտեմբերի 25-ին բանտարկյալների ուժերով գետտոն արտաքին աշխարհից առանձնացվել է ցանկապատով, որի մի մասը եղել է պատ, մյուս մասը՝ փշալարերով ցանկապատ։ Մուտքն ու ելքը թույլատրվել է միայն անցաթղթերով[7][10][9]։
Ընդհանուր առմամբ, Պրուժանիի գետտոյում անտանելի նեղվածքի և հակասանիտարական պայմաններում[5] ապրել է շուրջ 10 000[11] (12 000[3]) հրեա։
Գետտոյի ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի գարնանը գետտոյում ստեղծվել են երկու ընդհատակյա կազմակերպություններ։ Դրանցից մեկը գլխավորել են Արոն Գոլդշտեյնը, Յոսեֆ Ռոզենը և Իցհոկ Շերեշևսկին, երկրորդը՝ Իցհոկ Ֆրիդբերգը և Շմարիագու Էլմանը[3]։ Շոլոմ Խոլյավսկին, որը եղել է Նեսվիժի գետտոյի ապստամբության ղեկավարներից մեկը և բելառուսական պարտիզանական շարժման մասնակից, գրել է․
| Ես չեմ պնդում, որ գետտոյի յուրաքանչյուր հրեա ներգրավված էր ընդհատակյա շարժման մեջ կամ պայքարում էր թշնամու դեմ, բայց չի կարելի ժխտել, որ գետտոյի կյանքի ամբողջ բնույթը ընդհատակյա էր: Դա զանգվածային հրեական հերոսություն էր[12]։ |
Գերմանացիները շատ են երաբերվել հրեական դիմադրության հնարավորությանը, այդ պատճառով գետտոյում կամ նույնիսկ դրա ստեղծումից առաջ առաջին հերթին սպանվել են 15-50 տարեկան տղամարդկանց՝ չնայած դրա տնտեսական աննպատակահարմարությանը, քանի որ նրանք ամենաաշխատունակ բանտարկյալներն էին[13][14]։ 1942 թվականի հուլիսի սկզբին նացիստները Պրուժանիի ամրոցում հավաքել են 5000 տղամարդկանց և մինչև 16 տարեկան պատանիների, իսկ հուլիսի 10-ին այնտեղ են տարել նաև կանանց և ծերերին: Նրանց բոլորին գնդակահարել են Բրեստից 10-15 կմ հեռավորության վրա։ Հետագայում գտնվել է այդ զանգվածային սպանության մասին ցուցմունք տված վկա՝ Հայնրիխ ազգանունով գերմանացի[15]։
1942 թվականի դեկտեմբերի 25-ին 4 պարտիզաններ գաղտագողի մտել են գետտո (նրանցից երկուսը հետագայում զոհվել են) և նախազգուշացրել, որ առաջիկա օրերին գերմանացիները ծրագրել են սպանել գետտոյի բոլոր բանտարկյալներին, բայց փախչելը գրեթե անհնար էր։ Դեկտեմբերի 27-ին գետտոյից սկսել են դուրս բերել գերիներին, որոնց մի մասին սպանել են Բերյոզա քաղաքում և Օրանչիցի կայարանում, իսկ մի մասին տարել են Օսվենցիմ[10][5]։
Գետտոյի վերջնական վերացման նախօրեին յուդենրատի անդամները, որոնք մերժել են ապստամբություն բարձրացնելու, գետտոն հրկիզելու և փախչելու բոլոր ծրագրերը, կատարել են կոլեկտիվ ինքնասպանություն[5]։
1943 թվականի հունվարի 31-ին գետտոն ամբողջովին ոչնչացվել է[3][8]։
Դիմադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեաներին Օսվենցիմ տեղափոխելու ժամանակ հարևան գյուղերի բնակիչներից մի խումբ հավաքվել է գետտոյի ցանկապատի շուրջը՝ սպասելով, թե երբ հնարավոր կլինի ձեռք բերել մնացած հրեական ունեցվածքը: Բայց կողոպտիչներին խանգարել է այն, որ հրեաները, ինչպես պարզվել է, պատրաստվել էին և զինված դիմադրություն են ցույց տվել գերմանացիներին։ Շերեշևսկայա փողոցից մի խումբ բանտարկյալներ շեղող հրետակոծություն են իրականացրել։ Գետտոյի մյուս կողմում հրեաները նռնակներ են նետել դարպասի վրա և փորձել են փախչել գերմանացիների և ոստիկանների փամփուշտների տակ[5]։
Բանտարկյալների մի մասը թաքնվել է նախապես պատրաստված թաքստոցներում, բայց հետո նրանց բոլորին գտել ու սպանել են։ Գրեթե 100 հրեաներ կարողացել են փախձել նացիստների խիտ կրակի միջով և հասել են Զամոշենսկի անտառ։ Խիստ ցրտի պայմաններում երեք օր թափառելուց հետո փախածները գտել են պարտիզանական կապավորներին։ Սակայն պարտիզաններն իրենց մոտ վերցրել են ընդամենը 8 հոգու։ Մյուսներին ինչ-որ մեկը մատնել է գերմանացիներին, նրանց շուտով շրջապատել են և բոլորին սպանել[5]։
Փրկության դեպքեր և «աշխարհի արդարակյացներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետտոյի գոյության ողջ ընթացքում ամենաուժեղ և դիմացկուն բանտարկյալների մի մասը կարողացել է փախչել անտառներ և հետագայում կռվել է պարտիզանական ջոկատների կազմում[3][16]։ Մի քանի հրեաների փրկել են տեղի բնակիչները[17]․
Պրուժանիի բնակիչներից երեք անձ Իսրայելի «Յադ Վաշեմ» ինստիտուտի կողմից արժանացել է «աշխարհի ժողովուրդների արդարակյացի» պատվավոր կոչման՝ «ի նշան խորին երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա ժողովրդին ցուցաբերած օգնության համար»․
- Չուբակ Գենեֆա – Օլգա Գոլդֆայնի փրկության համար[18],
- Աննա Պաշկևիչ – Եվգենիա Վիրշուբսկայայի և նրա դուստրերի՝ Ռեգինայի և Ադայի փրկության համար[19],
- Պոպկո Անդրեյ – Չարնո Նինայի փրկության համար[20]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ Պրուժանիի գետտոյում սպանվել է ավելի քան 10 000 (18 000[16]) հրեա[3][8]։
Պրուժանիի հրեաների սպանության վայրում կանգնեցվել է հուշարձան, իսկ քաղաքի հրեական գերեզմանատանը կառուցվել է հուշահամալիր՝ ի հիշատակ աղետի զոհերի[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памяць. Пружанскi раён», 1992, էջ 148
- ↑ «Периоды оккупации населенных пунктов Беларуси». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Пружаны Արխիվացված 2022-03-15 Wayback Machine // Российская еврейская энциклопедия / Главный редактор Г. Г. Брановер. — Москва: Российская академия естественных наук, Российско-израильский знциклопедический центр «ЭПОС».
- ↑ «Памяць. Пружанскi раён», 1992, էջ 144—145
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Я. Трегер. «Трагедия одного класса», журнал «Слово инвалида войны», Израиль, № 16, 2002 год, стр. 44-45
- ↑ 6,0 6,1 Чёрная книга, 2015, էջ 231
- ↑ 7,0 7,1 7,2 Холокост на территории СССР, 2011, էջ 821
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Памяць. Пружанскi раён», 1992, էջ 145
- ↑ 9,0 9,1 Чёрная книга, 2015, էջ 232
- ↑ 10,0 10,1 «Памяць. Пружанскi раён», 1992, էջ 224
- ↑ Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 16
- ↑ Э. Бенари. Евреи Клецка, их сопротивление и уничтожение Արխիվացված 2015-06-15 Wayback Machine
- ↑ А. Каганович. Вопросы и задачи исследования мест принудительного содержания евреев на территории Беларуси в 1941—1944 годах. Արխիվացված 2016-08-26 Wayback Machine
- ↑ «Памяць. Віцебскi раён», 2004, էջ 233—234
- ↑ И. Карпенко, Е. Соколова. Земля еврейских могил Արխիվացված 2012-07-31 archive.today Արխիվացված 31 հուլիսի 2012 թվականին.
- ↑ 16,0 16,1 Чёрная книга, 2015, էջ 236
- ↑ Холокост на территории СССР, 2011, էջ 822
- ↑ Յադ Վաշեմ, Փրկության պատմություն։ Չուբակ Գենովեֆա Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- ↑ Յադ Վաշեմ, Փրկության պատմություն, Պաշկևիչ Աննա Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- ↑ Յադ Վաշեմ Փրկության պատմություն։ Պոպկո Անդրեյ Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- ↑ «Памятник жертвам Холокоста в Пружанах». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր և հոդվածներ
- Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941—1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
- I.П. Шамякін (галоўны рэдактар), Г.К. Кисялёў, Я.В. Малашэвіч i iнш. (рэдкал.) «Памяць. Гісторыка-дакументальная хроніка Пружанскага раёна». — Мн.: «Беларуская энцыклапедыя», 1992. — 455 с. — ISBN 5-85700-094-7(բելառուս.)
- Пружаны Արխիվացված 2022-03-15 Wayback Machine // Российская еврейская энциклопедия / Главный редактор Г. Г. Брановер. — Москва: Российская академия естественных наук, Российско-израильский знциклопедический центр «ЭПОС».;
- А.П. Красоўскi, У.А. Мачульскi, У.I. Мезенцаў i iнш. (рэдкал.), У.I. Мезенцаў (укладальнік) «Памяць. Віцебскi раён». — Мн.: «Мастацкая літаратура», 2004. — 771 с. — ISBN 985-02-0647-0(բելառուս.)
- Холокост на территории СССР. Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — 2-е изд., испр. и доп. — М.: РОССПЭН, 2011. — 1143 с. — ISBN 978-5-8243-1463-2.
- Чёрная книга: о злодейском повсеместном убийстве евреев немецко-фашистскими захватчиками во временно оккупированных районах Советского Союза и в гитлеровских лагерях уничтожения на территории Польши во время войны 1941-1945 гг / Под ред. В. Гроссмана, И. Эренбурга. — М.: ACT: CORPUS, 2015. — 768 с. — ISBN 978-5-17-085233-8.
- Լրացուցիչ գրականություն
- Черноглазова Р. А., Хеер Х. Трагедия евреев Белоруссии в 1941—1944 гг.: сборник материалов и документов. — Изд. 2-е, испр. и доп.. — Мн.: Э. С. Гальперин, 1997. — 398 с. — 1000 экз. — ISBN 978-985-6279-02-0.
- Смиловицкий Л. Л. Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944. — Тель-Авив: Библиотека Матвея Черного, 2000. — 432 с. — ISBN 9789657094242.
- Свидетельствуют палачи. Уничтожение евреев на оккупированной территории Беларуси в 1941—1944 гг. / Составители В. И. Адамушко, И. П. Герасимова, В. Д. Селеменев. — 2-е издание. — Мн.: НАРБ, 2010. — 199 с. — ISBN 978-985-6372-67-7.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրուժանիի գետտո» հոդվածին։ |