Jump to content

Շոլոմ Խոլյավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոլոմ Խոլյավսկի
Ծնվել է1914[1][2]
ԾննդավայրԼիդա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 22, 2011(2011-05-22)[1]
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն Լեհաստան,  ԽՍՀՄ և  Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Զբաղեցրած պաշտոններԴասղեկ

Շոլոմ Խոլյավսկի (1914[1][2], Լիդա, Ռուսական կայսրություն - մայիսի 22, 2011(2011-05-22)[1], Իսրայել), իսրայելցի պատմաբան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նեսվիժի գետտոյի ապստամբության ղեկավար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլոմ Խոլյավսկին ծնվել է Լիդա քաղաքում 1914 թվականին։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը աշխատել է որպես ուսուցիչ Նեսվիժի «Տարբուտ» ցանցի հրեական դպրոցում, որը Լեհաստանի սիոնիստական կազմակերպությունների դպրոցների ցանցի մի մասն էր:

1939 թվականի սեպտեմբերի 17-ին Կարմիր բանակը մտել է Նեսվիժ, Արևմտյան Բելառուսը միացվել է ԽՍՀՄ-ին։ Եբրայերենով ուսուցումն արգելվել է: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, այդ թվում՝ Խոլյավսկին, ստեղծել են ստորգետնյա գրադարան և շարունակել գաղտնի ուսումը։ Նրանք բոլորը եղել են սիոնիստական Խաշոմեր-Հացաիր կազմակերպության անդամներ։

1941 թվականի հունիսի 27-ին Նեսվիժ են մտել գերմանական զորքերը, ստեղծվել է հրեական գետտո։ 1941 թվականի հոկտեմբերի 30-ին նացիստները սպանել են գետտոյի բանտարկյալ 4000 հրեաների։

Գերմանական օկուպացիայի ժամանակ Խոլյավսկին գլխավորել է ընդհատակը և ապստամբությունը Նեսվիժի գետտոյում, իսկ ապստամբությունը ճնշելուց և գետտոյի ոչնչացումից հետո միացել է պարտիզաններին։

1948 թվականին գաղթել է Իսրայել և դարձել պատմաբան։ 1977 թվականին Երուսաղեմի Հրեական համալսարանում պաշտպանել է պատմության մեջ առաջին դիսերտացիան Բելառուսի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ՝ «Հրեական ընդհատակը և Արևմտյան Բելառուսի գետտոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»[3]։

Մահացել է 2011 թվականի մայիսի 22-ին Իսրայելում[4]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Soldiers from the ghetto. (eng., New York, 1980)
  • Նեման և Դնեպր գետերի վրա. Բելառուսի հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (եբրայերեն, 1982)։
  • Գերմանական հրեաները Մինսկի գետտոյում (եբրայերեն) Yad Vaschem Studies 17 Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (1986) էջ 219-245.։
  • Ոչնչացման փոթորկի մեջ: Արևելյան Բելառուսի հրեականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում (եբրայերեն, 1988)
  • The Jews of Belorussia During World War II. (eng., Amsterdam, 1998)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. Иоффе Э. Г. Белорусские евреи: трагедия и героизм: 1941—1945. Монография. — Мн., 2003. — С. 9. — 428 с. — 100 экз.
  4. שלום חולבסקי הובא למנוחות בקיבוצו עין השופט Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (եբրայերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Shalom Cholavsky». Jewish resistance in the Holocaust (անգլերեն). ОРТ Израиль. Վերցված է 2010-08-15-ին.