Jump to content

Մալի Տրոստենեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալի Տրոստենեց
մահվան ճամբարներ, Նացիստական համակենտրոնացման ճամբարներ Խմբագրել Wikidata
Ստեղծում10 մայիսի 1942 Խմբագրել Wikidata
ԵրկիրԲելառուս Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՌայխսկոմիսարիատ Օստլանդ, Մինսկ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ53°51′4″N 27°42′17″E Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ1944 Խմբագրել Wikidata
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն Խմբագրել Wikidata
Քարտեզ

Մալի Տրոստենեց (բելառուս․՝ Малы́ Трасцяне́ц, գերմ.՝ Vernichtungslager Maly Trostinez), նացիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարը Բելառուսի տարածքում և ԽՍՀՄ գրավյալ շրջաններում, որը ստեղծվել է անվտանգության ծառայության (ՍԴ) կողմից 1941 թվականի աշնանը Մինսկի մոտակայքում: Մալի Տրոստենեցում ոչնչացվել են խաղաղ բնակիչներ, խորհրդային ռազմագերիներ, ինչպես նաև հրեաներ Բելառուսից և արտաքսվածներ Ավստրիայից, Գերմանիայից ու Չեխոսլովակիայից[1][2][3]։

Մալի Տրոստենեց նացիստական համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է 1941 թվականի աշնանը Կարլ Մարքսի անվան կոլտնտեսության տարածքում։

«Տրոստենեց» անվանումը միավորում է մարդկանց զանգվածային ոչնչացման մի քանի վայրեր.

  • Բլագովշչինա - զանգվածային գնդակահարությունների և գազի մեքենաներում թունավորումների վայր,
  • Մինսկի ՍԴ աշխատանքային ճամբար և «օժանդակ տնտեսություն» - Մալի Տրոստենեց գյուղի մոտ՝ Մինսկից 10 կմ հեռավորության վրա՝ Մոգիլյովի մայրուղու երկայնքով,
  • Շաշկովկա - մարդկանց զանգվածային այրման վայր[4]։

Գնդակահարությունները կատարվել են նախապես պատրաստված երկար խրամատների մոտ, որտեղ էլ թաղվել են դիակները։ Մինսկի գետտոյի վերացումից հետո (1943 թվականի հոկտեմբերի 21-23-ը) «1005-Կենտրոն» հատուկ թիմի կողմից սկսվել են որպես գերեզման ծառայած խրամատների բացման և նացիստական հանցագործությունների հետքերի ոչնչացման աշխատանքները։ Այդ աշխատանքները տևել են վեց շաբաթ՝ 1943 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ը[[5][3]։

Մալի Տրոստենեց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալի Տրոստենեց ճամբարն ստեղծվել է 1942 թվականի ապրիլի վերջին Մինսկից 10 կմ հեռավորության վրա՝ խաղաղ բնակչության և խորհրդային ռազմագերիների զանգվածային ոչնչացման նպատակով[6][1][7][3]։ ԽՍՀՄ տարածքում այն եղել է ամենամեծը դրանում ոչնչացված մարդկանց քանակով և չորրորդը Եվրոպայում՝ Օսվենցիմից, Մայդանեկից և Տրեբլինկայից հետո: 1942 թվականի մայիսից մինչև 1943 թվականի հոկտեմբեր Բլագովշչինա վայրում սպանվել է ավելի քան 150 հազար մարդ։ Այնուհետև նացիստներն իրենց էկզեկուցիաները տեղափոխել են Շաշկովկա վայր՝ Մալի Տրոստենեց գյուղի մոտ, որտեղ 1944 թվականի փետրվարից մինչև հունիս ոչնչացվել է ավելի քան 50 հազար մարդ[4]։ Գազվագենները հաճախ Մինսկից մարդկանց տեղափոխել են այդտեղ։ Սպանվածների հսկայական քանակի պատճառով այդտեղ մշտական ռեժիմով աշխատել է դիակիզման վառարանը։ Մոխիրը ցրվել է օժանդակ տնտեսության տարածքում, որը պատկանում էր անվտանգության ոստիկանությանը և ՍԴ-ին: Պաշտոնական տվյալներով՝ այստեղ սպանվել է 206 500 մարդ։ Մալի Տրոստենեցում ոչնչացվել են նաև տասնյակ հազարավոր հրեաներ Բելառուսից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից[1][8][9][3][10].

1944 թվականի հունիսի վերջին՝ Կարմիր բանակի կողմից Մինսկի ազատագրումից մի քանի օր առաջ, նախկին կոլտնտեսության գոմում գտնվող Տրոստենեց ճամբարի տարածքում գնդակահարվել, այնուհետև այրվել է 6500 բանտարկյալ, որոնք բերվել էին Մինսկի Վոլոդարսկի փողոցի բանտից և Շիրոկայա փողոցի ճամբարից (այժմ՝ Կույբիշևի փողոց):

Հոլոքոստի պատմաբան Քրիստիան Գերլախի ուսումնասիրությունների համաձայն՝ Տրոստենցում սպանվել է 60 000 մարդ[11]։

ՍԴ հատուկ թիմը, օգտագործելով Մինսկի բանտի բանտարկյալների աշխատանքը, 1943 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գերեզմանից հանել և այրել է գնդակահարված ու գազի մեքենաներում թունավորված և Բլագովշչինայում թաղվածների մոտ 100 000 մարմին: Մոտակա գյուղերի բնակիչները պարտավորվել են նշանակված վայր հասցնել մի քանի հազար խորանարդ մետր վառելափայտ[3]։

1944 թվականի հուլիսին Մինսկի տարածաշրջանային հանձնաժողովը Գերմանացի զավթիչների հանցագործությունները բացահայտելու գծով արտակարգ պետական հանձնաժողովի աջակցությամբ Բլագովշչինայում գտել է 34 փոս-գերեզման: Որոշ փոսերի երկարությունը հասել է 50 մետրի։ Մի քանի գերեզմանների մասնակի բացման ժամանակ 3 մետր խորության վրա հայտնաբերվել են ածխացած մարդկային ոսկորներ և 0,5-ից 1 մետր հաստությամբ մոխրի շերտ:

1943 թվականի աշնանը Մալի Տրոստենեց գյուղից կես կիլոմետր հեռավորության վրա սկսվել են գնդակահարված մարդկանց մարմինները այրելու վառարանի կառուցման աշխատանքները։ Այն եղել է գետնի մեջ փորված փոս։ Փոսի հատակին զուգահեռ դրված են եղել 10 մետր երկարությամբ վեց ռելսեր, ռելսերի վրա՝ երկաթե վանդակաճաղ։ Այն վայրը, որտեղ գտնվում էր վառարանը, շրջապատված էր փշալարերով և հսկվում էր։ Վառարանի մոտ ստեղծվել է վայրէջքի հատուկ վայր մեքենաների համար։ Զոհերը հասցվել են կամ փակ բեռնատարներով, որոնք հատուկ սարքավորված էին մարդկանց գազով սպանելու համար (գազենվագեն), կամ կցասայլերով բաց մեքենաներով։ Վառարանը աշխատել է ամեն օր[4][12]։

Շաշկովկա վայրի վառարանում այրվել է մոտ 50 000 մարդու մարմին[4]։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տրոստենեց» հուշահամալիրի կառուցման ծրագիր
Հոշակոթողի գրությունը՝ «Այստեղ՝ Տրոստենեց գյուղի տարածքում, գերմանա-ֆաշիստական զավթիչները գնդակահարել, խոշտանգել, այրել են 201,500 խաղաղ քաղաքացիների, պարտիզանների, սովետական բանակի ռազմագերիների 1941-1944 թվականներին»
Մալի Տրոստենեցի մահվան ճամբարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ կառուցված 1960-ականներին
Մալի Տրոստենեցի մահվան ճամբարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ կառուցված 2015 թվականին

Ընդհանուր առմամբ, Տրոստենցում նացիստների կողմից խոշտանգվել, գնդակահարվել և այրվել է ավելի քան 206 500 քաղաքացի:

1963 թվականին էկզեկուցիաների իրական վայրերից և բուն ճամբարից զգալի հեռավորության վրա կանգնեցվել է հավերժական կրակով կոթող՝ ի հիշատակ Տրոստենեցի զոհերի։ Երկու համեստ տապանաքարերով հավերժացվել է օկուպացիայի վերջին օրերին գոմում զոհվածների և Շաշկովկայում դիակիզման փոս-վառարանում այրվածների հիշատակը[3]։

2002 թվականին Բլագովշչինայում՝ առավել մասշտաբային գնդակահարությունների վայրում, տեղադրվել է փոքրիկ հուշանշան: Նույն թվականին Բելառուսի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է ընդունել «Տրոստենեց» հուշահամալիրի ստեղծման մասին։

2009 թվականի հուլիսին Մինսկի քաղաքային գործկոմը սկսել է մրցույթ՝ Շաբանի միկրոշրջանի մոտ հուշահամալիրի կառուցման ծրագրի համար։

2015 թվականի հունիսի 22-ին բացվել է համակենտրոնացման ճամբարի տեղում գտնվող «Մալի Տրոստենեց» հուշահամալիրի մի մասը՝ «Հիշողության դարպասները»:

2018 թվականի հունիսի 29-ին Բլագովշչինայում տեղի է ունեցել հուշահամալիրի բացումը։

Ռազմական հանցագործների դատավարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամբարի պարետը՝ ՍՍ ունտերշարֆյուրեր Հենրիխ Այխեն, փախել է Արգենտինա։ 1970 թվականին Կոբլենցի դատախազությունը փակել է ճամբարի մեկ այլ պարետի՝ նախկին ՍՍ օբերշտուրֆյուրեր Գերհարդ Մայվալդի դեմ գործը, ինչի համար հիմք է ծառայել մեղավորության ապացույցի բացակայությունը[13]։ Այնուամենայնիվ, Համբուրգի երկրամասային դատարանը 1977 թվականի օգոստոսի 2-ին Մայվալդին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, բայց այլ հանցագործության համար[14]։

1968 թվականին Համբուրգի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մաքս Հերման Ռիխարդ Կրաներին, Օտտո Հուգո Գոլդապին և Օտտո Էրիխ Դրևսին։ 1977 թվականին Կրաներին ներում է շնորհվել (նա մահացել է 1997 թվականին 96 տարեկան հասակում)[15]։ 1975 թվականին Գոլդապն ազատ է արձակվել (նա մահացել է 1984 թվականին)[15]։ Դրևսն ազատ է արձակվել 1973 թվականին, սակայն շուտով ինքնասպան է եղել[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Памяць. Мiнск. Кнiга 4-я.», 2005, էջ 91—92, 94-95
  2. «Мемориальная доска «евреям-кенигсбержцам»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Холокост на территории СССР, 2011, էջ 987
  4. 4,0 4,1 4,2 4,3 Холокост на территории СССР, 2011, էջ 1088
  5. Ганна Багданава Ахвяры і злачынцы нацысцкага лагера Малы Трасцянец: малавядомыя факты (белорусский) // Беларускі гістарычны часопіс : журнал. — 2019. — № 6 (239). — С. 8. — ISSN 1993-1999.
  6. Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 48—49
  7. «Памяць. Мiнскi раён», 1998, էջ 157—158
  8. Historyi︠a︡ Minska = Istorii︠a︡ Minska. — Minsk: "Belaruskai︠a︡ ėntsyklapedyi︠a︡", 2006. — 694 pages с. — ISBN 9851103446, 9789851103443
  9. Ганна Багданава Ахвяры і злачынцы нацысцкага лагера Малы Трасцянец: малавядомыя факты (белорусский) // Беларускі гістарычны часопіс : журнал. — 2019. — № 6 (239). — С. 4. — ISSN 1993-1999.
  10. Чёрная книга, 2015, էջ 262-263
  11. Йенс Хоффманн «Операция 1005» – уничтожение немцами следов массовых преступлений в Малом Тростенце // Лагерь смерти «Тростенец» в европейской памяти. — 2013. — С. 23.
  12. Чёрная книга, 2015, էջ 262
  13. «Der Vernichtungsort Trostenez in der europäischen Erinnerung by Mechthild vom Büchel». issuu.com (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  14. «Justiz und NS-Verbrechen. Verfahren № 843». expofacto.nl (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. 15,0 15,1 15,2 Irene Altenmüller (2018 թ․ փետրվարի 9). «1968: Hamburger Gericht verurteilt SS-Täter». ndr.de (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
Գրքեր և հոդվածներ
  • Л. М. Драбовіч, З.I. Малейка, Н. П. Ракiцкая i iнш. (рэдкал.); В. С. Семенякоў, А. А. Ляўшэвiч (уклад.) «Памяць. Мiнск. У 4 кнiгах. Кнiга 4-я.». Гісторыка-дакументальная хроніка гарадоў і раѐнаў Беларусі.. — Мн.: «БЕЛТА», 2005. — 912 с. — ISBN 985-6302-73-0(բելառուս.)
  • Г. П. Пашкоў, I. I. Зяновiч, В. Ц. Осiпаў i iнш. (рэдкал.); М. I. Курскi, Г. А. Маслыка (уклад.) «Памяць. Мiнскi раён». Гісторыка-дакументальная хроніка гарадоў і раѐнаў Беларусі.. — Мн.: «Беларуская энцыклапедыя», 1998. — 640 с. — ISBN 985-11-0125-7(բելառուս.)
  • Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941—1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
  • Политика геноцида. Малый Тростенец. Արխիվացված 2011-05-27 Wayback Machine
  • Maly Trostinec(անգլ.)
  •  Тростенец (док. фильм, 1995 г.)
  • Бобков У. А. История Минска. — 4. — г. Минск: Белорусская энциклопедия, 2006. — С. 363. — 696 с. — ISBN 985-11-0344-6.
  • Холокост на территории СССР. Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — 2-е изд., испр. и доп. — М.: РОССПЭН, 2011. — 1143 с. — ISBN 978-5-8243-1463-2.
  • Чёрная книга: о злодейском повсеместном убийстве евреев немецко-фашистскими захватчиками во временно оккупированных районах Советского Союза и в гитлеровских лагерях уничтожения на территории Польши во время войны 1941-1945 гг / Под ред. В. Гроссмана, И. Эренбурга. — М.: ACT: CORPUS, 2015. — 768 с. — ISBN 978-5-17-085233-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալի Տրոստենեց» հոդվածին։