Նոմեդա Կազլաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոմեդա Կազլաուս
Բնօրինակ անունլիտ.՝ Nomeda Kazlaus
Ի ծնե անունՆոմեդա Կազլաուսկայտե
Ծնվել էփետրվարի 13, 1974(1974-02-13) (50 տարեկան)
Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լիտվա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա և National M. K. Čiurlionis School of Art?
ԿապվածՄոնսերատ Կաբալյե
Կայքnomedakazlaus.com

Նոմեդա Կազլաուս (լիտ.՝ Nomeda Kazlaus, ի ծնե անունը՝ Նոմեդա Կազլաուսկայտե (Nomeda Kazlauskaitė), փետրվարի 13, 1974(1974-02-13), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի օպերային երգչուհի (սոպրանո)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմեդա Կազլաուսը ծնվել է 1974 թվականի փետրվարի 13-ին Լիտվական ԽՍՀ մայրաքաղաք Վիլնյուսում (ներկայում՝ Լիտվայի Հանրապետություն

Դաշնամուր նվագել սովորել է վեց տարեկանում Վիլնյուսի Մ. Չյուրլիոնիսի անվան արվեստների դպրոցում (լիտ.՝ National M. K. Čiurlionis School of Art)։ Ապա երաժշտական կրթությունը շարունակել է Լիտվայի երաժշտության ու թատրոնի ակադեմիայում։ Ակադեմիայում սովորելու տարիներին էլ որոշել է դառնալ օպերային երգչուհի։

Նոմեդա Կազլաուսի առաջին դերերգը եղել է գլխավոր դերը Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում, որին հետևել են Էբոլայի դերը «Դոն Կարլոս» օպերայում, Պրեցիոզիլայի դերը «Ճակատագրի ուժը» օպերայում (երկուսն էլ՝ Ջուզեպպե Վերդի) և այլ դերերգեր։

2000 թվականին Անդորրայում Նոմեդա Կազլաուսն մասնակցել է իսպանացի երգչուհի (սոպրանո) Մոնսերատ Կաբալյեյի վարպետության դասերին։ Այդ հանդիպումից հետո երգչուհիներն սկսել են համագործակցել՝ տալով համատեղ համերգներ։ Մասնակցելով այդ վարպետության դասերին՝ Նոմեդա Կազլաուսը ծանոթացել է բազմաթիվ հայտնի կատարողների հետ, որոնց թվում են եղել Էռնստ Հեֆլիգերը, Ֆրանսիսկո Արայսան, Յուլյա Համարին, ինչպես նաև դիրիժորներ Իեհուդի Մենուհինի, Վալերի Գերգիևի, Տուգան Սոխիևի և թատերական ռեժիսորներ Էյմունտաս Նյակրոշյուսի, Պիեռ Ժուրդանի, Միհալ Զնանեցկու հետ։

Նոմեդա Կազլաուսը ելույթ է ունեցել տարբեր գալահամերգների ու փառատոնների ընթացքում՝ Ravenna Festival Ռավեննայում (Իտալիա), Պերալադա Կատալոնիայում (Իսպանիա), «Մոսկովյան թատերական գարուն» Ռուսաստանում, Ուզեդոմ քաղաքում (Գերմանիա), St John's Smith Square Լոնդոնում, Մոսկվայի Քարվանսարայի Մեծ դահլիճում (Մոնսերատ Կաբալյեի հետ դահլիճի բացման արարողության ժամանակ)[2], Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Cankar Centre Լյուբլյանա (Սլովենիա) և այլ բեմերում։

2010 թվականի մայիսին Նոմեդա Կազլաուսի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն մեկնել է Վիլնյուս, որտեղ նրանք համատեղ գալահամերգ են տվել Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնում՝ նշելով իրենց համագործակցության տասը տարին[3]։

Նոմեդա Կազլաուսն ամուսնացած է, ունի մեկ դուստր, ում կոչել են Օդաբելլա (Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի հերոսուհու անունով)[4]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nomeda Kazlaus - Opera Singer (անգլ.)
  2. «Монтсеррат Кабалье выступает на благотворительном концерте в Москве». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  3. Nomeda Kazlaus and Montserrat Caballe (անգլ.)
  4. «Литовская оперная звезда выступила в музыкальной школе в Лиде». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]