Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա
![]() | |
Տեսակ | կոնսերվատորիա, երաժշտական և թատերական ակադեմիա |
Հիմնադրված է | 1919 |
Ընդհանուր անձնակազմ | 274 մարդ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիլնյուս |
Կայք | lmta.lt |
![]() ![]() Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա, Լիտվա | |
Lithuanian Academy of Music and Theatre Վիքիպահեստում |
Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա (լիտ.՝ Lietuvos muzikos ir teatro akademija), բարձրագույն երաժշտական և թատերական ուսումնական հաստատություն, կոնսերվատորիա Լիտվայում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիտվայի առաջին կոնսերվատորիան հիմնադրվել է Կաունասում 1933 թվականին՝ 1919 թվականին կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի կողմից ստեղծված երաժշտական դպրոցի կազմավորման արդյունքում։ Կաունասի կոնսերվատորիան ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարել են Յուոզաս Նաույալիսը և Վիկտորաս Վանայտիսը։ 1943 թվականին ռազմական գործողությունների հետ կապված կոնսերվատորիան փակվել է։ 1944 թվականին կոնսերվատորիան վերագործարկվել է, իսկ 1945 թվականին Վիլնյուսում հիմնադրվել է Վիլնյուսի կոնսերվատորիան։ 1949 թվականին այս երկու հաստատությունները միավորվել են որպես Լիտվայի պետական կոնսերվատորիա, որը գործել է Վիլնյուսում: 1952 թվականին կոնսերվատորիայում բացվել է դերասանական բաժին։ 1989 թվականին բաժինը բացվել է Կաունասում։ 1992 թվականին կոնսերվատորիան վերանվանվել է Լիտվայի երաժշտական ակադեմիա, 2004 թվականին՝ Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա: 2005 թվականի հունվարի 1-ի տվյալներով ակադեմիան ունեցել է 1167 ուսանող և 274 ուսուցիչ[1]:
Ակադեմիայում կարող են ուսանել հետևյալ մասնագիտությունները՝
- Երաժշտական արվեստի բակալավր
- Թատրոն (բակալավր)
- Մուլտիմեդիա արվեստ (բակալավր)
- Երաժշտական արվեստի մագիստրոս
- Թատրոն (մագիստրատուրա)
- Մուլտիմեդիա արվեստ (մագիստրատուրա)
- Երաժշտագիտություն (բակալավր)
- Էթնոերաժշտություն (բակալավր)
- Թատրոնի տեսություն և պատմություն (բակալավր)
- Երաժշտական կատարողական արվեստ, կոմպոզիտորներ, դիրիժորներ (հետբուհական, 2 տարի)
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիան Եվրոպայում երկկողմ համաձայնագրեր ունի 72 գործընկեր հաստատությունների հետ Սոկրատես ծրագրի շրջանակներում։ Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր են կնքվել նաև Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայի, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի և նրա սլավոնական ավանդական երաժշտական դպրոցի, Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի և Կանզասի համալսարանի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լիտվայի առաջին կոնսերվատորիա, պատմություն»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-26-ին։ Վերցված է 2016-04-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը (լիտվ.)(անգլ.)
|