Jump to content

Մասնակից:Tigran25/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1918 թվական

Մայիսյան հերոսամարտեր,Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917-ի դեկտեմբերի. 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918-ի հունվարին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։ Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ (կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետրվարի. 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։ Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական. և ադրբեջանական. քաղաքական ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918-ի փետրվարի. 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Միկոլոգ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթ., 27 դաշնակցական, 19 ԷսԷռ և այլ կուսակցությունների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգեևի Գեգեչկորին։ Դաշնակցականները (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Խաչատուր Կարճիկյան և ուրիշներ), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք, զորքերի առաջընթացը, փետրվարին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացելել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուսական 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918-ի մարտի 3 ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելոռուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուսական, կայսրության կազմում էր։ Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918-ի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մահմեդական էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արևմտյան Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկական կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեներալ-լեյտենանտ. Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918-ի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեներալ. Թովմաս Նազարբեկյանը։ Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։ Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արևելյան Հայաստան։

Գարեգին Նժդեհ

Իրավիճակի սրումն ու ռազմական բախումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքի պաշտպանության գործն ստանձնել է Արամ Մանուկյանը, որը 1917-ի վերջից գլխավորում էր Երևանի ազգային խորհուրդը։ Արանն ստացել է դիկտատորի լայն լիազորություններ՝ իր ձեռքում կենտրոնացնելով Երևանի նահանգի ռազմ, և վարչական իշխանությունը։ Կարգ ու կանոն է հաստատել Երևանի նահանգում, սանձել ավազակային խմբերի գործողությունները, կազմակերպել զինվորական ուժեր և ուղարկել ռազմաճակատ։ Թուրքիայի ճնշմամբ Անդրկովկասի Սեյմը 1918-ի ապրիլի 9 (22)-ին վրաց մենշևիկների և ադրբեջանցի մուսավաթականների ջանքերով ընդունել է որոշում՝ երկրամասը Ռուսաստանից անջատելու մասին։ Սեյմի հայ պատվիրակութունը, որ դեմ էր այդ որոշմանը, մնացել է փոքրամասնության մեջ։ Անդրկովկասի Սեյմը հռչակել է Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության անկախությունը։ Հաստատվել է նոր կառավարություն՝ Ա. Չխենկելու գլխավոր Թովմաս Նազարբեկյան (Նազարբեկով, 1855-1931), ռազմ, գործիչ, զեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան (Սիլիկով, 1862-1937), ռազմ, գործիչ, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյաև (Փիրումով, 1861-1921), Սարդարապատի ջոկատի հրամանատար, գնդապետ 205 Պողոս Բեկ-Փիրումյան (Փիրումով, 1862-1921), Սարդարապատի ճակատամարտի 5-րդ մահապարտների գնդի հրամանատարը Նիկոլայ Ղորդանյան (Կորզանով, 1878-1921), գնդապետ Ձեմլյակ (Հարություն Նանամյան, ծ. թ. անհտ 1918), խմբապետությամբ, որը հրամայել է ողջ ճակատի երկայնքով դադարեցնել ռազմ, գործողությունները։ Որոշվել է Տրապիզոնում ընդհատված բանակցությունները շարունակել Բաթումում։ 1918-ի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճել է թուրք-հայկականի։ Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ է դարձրել թուրքերի նվաճող, ձեռնարկումները։ Բանակային 3 կորպուսից կազմված 50-հազարանոց թուրք. «Կարս» զորամիավորումն առաջադրանք է ստացել նվաճելու ողջ Արևելյան Հայաստանը, հասնելու Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։ Մայիսի 15-ին, անցնելով Ախուրյան գետը, նրանք ներխուժել են Ալեքսանդրապոլ։ Թուրքական. 3-րդ և 4-րդ բանակային զորախմբերը հրաման են ստացել Արարատյան դաշտով մտնել Երևան։ Երևանյան ուղղությունը պաշտպանող մոտ 10-հազարանոց զորախմբի հրամանատար է նշանակվել զեն. Մովսես Սիլիկյանը, որի սպայակույտը տեղակայված էր Վաղարշապատում՝ Գևորգյան ճեմարանի շենքում։ Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։ Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ հուժկու հա վածով ոչնչացրել է Ղամշլու (այժմ՝ Եղեգնուտ) գյուղի շրջանում կենտրոնացած թուրք, ուժերը՝ ազատագրելով նախօրեին գրավված Սարդարապատը։ Թուրքերը նահանջել են և դիրքավորվել Արաքս կայարանի շրջանում։ Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել ժողովրդի մեջ, տարբեր տեղերից եկել են նորանոր խմբեր, միավորվել Սարդարապատի ջոկատում՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո։ Մայիսի 23-ից Սիլիկյանն իր մարտակազմի մի ջոկատ է ուղարկել Բաշ-Ապարանի ճակատ՝ Դրոյի գլխավորությամբ։ Սարդարապատում մնացել են Պողոս Բեկ-Փիրումյանի՝ կամավորներից կազմված 5-րդ մահապարտների գունդը, 2 հեծյալ գունդ, Թռուցիկ Հովսեփի և Պանդուխտի (Միքայել Սերյան) հեծյալները (1000 ձիավոր), աշխարհազորայինների նորակազմ վաշտերը (ավելի քան 1000 կռվող) և այլ զորամասեր։ Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-29) թշնամին տվել է 3500 սպանված և նահանջել մոտ 60 կմ։ Փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի Հայոց վեհափառ հայրապետն օրհնում է ռազմաճակատ մեկնող զինվորներին։ (Ղասաբբաշյան) ղեկավարությամբ ստեղծված գունդը (800 մարդ) հարվածել է հակառակորդի թիկունքին։ Թուրքերը խուճապահար անցել են Ախուրյանի արևմտյան ափը։ Մայիսի 29-ին թուրքերը հարձակվել են Արագած կայարանի վրա. տեղի են ունեցել թեժ կռիվներ։ Այդ օրը գեներալ Սիլիկյանը հրամայել է հարձակումը շարունակել մինչև Ալեքսանդրապոլ, սակայն հաջորդ օրը գեներալ Նազարբեկյանի հրամանով այն կանգնեցվել է, իսկ հունիսի 2-ից դադարեցվել են ռազմ, գործողությունները ճակատային ողջ գծի Երկայնքով։ Սարդարապատի հերոսամարտը, որտեղ թշնամին առաջին խոշոր պարտույունն է կրել, ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի և Հայաստանի համար։ ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները։ Մյուս վճռական մարտը տեղի է ունեցել Բաշ Ապարանի ճակատում։ Մայիսի 20- ին գրավելով Համամլուն (այժմ՝ Սպիտակ)՝ թուրք. 39-րդ դիվիզիան (9-10 հազար զինվոր) շարժվել է դեպի Բաշ Ապարան՝ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծ դուրս գալու և Քանաքեռի գրավումով Երևանը շրջափակելու նպատակով։ Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը (շուրջ 5 հազար մարդ) մտել է Ալի Քուչակ՝ Էսադ փաշայի հրամանատարությամբ դեպի Բաշ Ապարան գնացող թուրքերին դիմակայելու նպատակով գավառապետ Սեթոյի (Սեդրակ Ջալալյան, 1884-1959) հավաքագրած աշխարհազորին (շուրջ 9 հազար մարդ և 3 հազար դրսեկ ու տեղացի քրդեր) օգնելու համար։ Մայիսի 26-ին թուրք, զորամասերն անցել են ընդհանուր հարձակման։ Կատաղի մարտերը շարունակվել են մինչև մայիսի 29-ը։ Այդ օրը Բաշ Ապարանի ճակատում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչընչացվել ծանր հրետանին։ Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, նահանջել է։ Դրոյի զորքի կազմում թուրքերի դեմ կռվել է եզդիների 1500-հոգանոց հեծյալ ջոկատը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։ ճակատամարտում զոհվել է հայտնի հարյուրապետ Զեմլյակը (Հարություն Նանամյան)։ Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլիսայի ճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրք, զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (Լուսաղբյուր), Ղալթաղչին (Հարթագյուղ), մայիսի 21- ին՝ Վորոնցովկան (Տաշիր)։ Մայիսի 22- ին Հայկական կորպուսի հրամանատարը (գեն. Թ. Նազարբեկյան) և սպայակույտը տեղափոխվել են Դիլիջան։ Ջալալօղլիի (Ստեփանավան) մոտ մայիսի 21 ֊22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում և հետագա գործողություններին չի մասնակցել։ Գեներալ Նազարբեկյանի հրամանով կորպուսի 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ Բեյ-Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ։ Հայկական զորքն ունեցել է 6 հազար զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական, զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հազար զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։ ճակատամարտին մասնակցել է նաև Գարեգին Նժդեհը՝ իր հեծյալ գնդով (100 հեծյալ)։ Հայկական ուժերը հիմն, հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին։ Մարտերում աչքի են ընկել գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի (Կորզանով) զորամասը, հերոսաբար զոհված շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները և ուրիշներ ։ Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման և մայիսի 30-ին ներխուժել Ղարաքիլիսա։ Հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5 հազար մարդ), ավերել բնակավայրերը։ Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ կասեցվել է նրա գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։ Սարդարապատում աչքի են ընկել նաև հեծելազորային դասակի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, գնդապետ Դոլուխանյանը, գրող Ակսել Բակունցը, լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, ռուս զինվորականներ Վասիլի Պերեկրեստովը, Սիլինը, հույն սակելարին, բազմաթիվ հոգևորականներ՝ Գարեգին եպիսկոպոս. Հովսեփյանի գլխավորությամբ, և ուրիշներ։ Մայիսյան հերոսամարտերը ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը։ Այդ մարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, դրվել է ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի զանգակատունը (1968, 6արտ.՝Ռաֆայել Իսրայելյան) Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը Ապարանում: