Երզնկայի զինադադար (1917)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երզնկայի զինադադար 1917, կնքվել է դեկտեմբերի 5-ին, Երզնկայում, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-18), Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Կովկասյան բանակի և 3-րդ թուրքական բանակի հրամանատարությունների միջև։ Զինադադարը կնքվել է համաձայն 1917դեկտեմբերի 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի։ Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում։ Պայմանագրին կցվել է ռուսական և թուրքական զորքերի միջև սահմանագծի (դեմարկացիոն գիծ) մասին ակտը, որը հիմնականում համընկնում էր ռազմաճակատի գծին զինադադարը կնքելու պահին։ Ռուսներին անցան Արևմտյան Հայաստանում նրանց գրաված համարյա բոլոր տարածքները։ Թուրքերը Երզնկայի զինադադարով ժամանակ էին շահում։ 1918-ի փետրվարի կեսին, օգտվելով ռուսական ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Երզնկայի զինադադարը և ներխուժեցին արևմտյան Հայաստան և, արդեն ապրիլի կեսին զավթելով այն, շարժվեցին Արևելյան Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png