Ակակի Չխենկելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակակի Չխենկելի
აკაკი ჩხენკელი
Դրոշ
Դրոշ
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար
մայիս, 1918 - նոյեմբեր
Նախորդող չկա
Հաջորդող Եվգենի Գեգեճկորի
 
Կուսակցություն՝ Վրաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն
Կրթություն՝ Լայպցիգի համալսարան
Մասնագիտություն՝ հրապարակախոս, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ազգություն վրացի
Ծննդյան օր մայիսի 19, 1874(1874-05-19)
Ծննդավայր Օկում, Տղվարչելի շրջան, Աբխազիայի Հանրապետություն
Վախճանի օր հունվարի 5, 1959(1959-01-05) (84 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Թաղված Լևիլի գերեզմանատուն
Քաղաքացիություն Վրաստան
 
Ինքնագիր Изображение автографа

Ակակի Չխենկելի (վրաց.՝ აკაკი ჩხენკელი, մայիսի 19, 1874(1874-05-19), Օկում, Տղվարչելի շրջան, Աբխազիայի Հանրապետություն - հունվարի 5, 1959(1959-01-05), Փարիզ), վրացի մարքսիստ քաղաքական գործիչ և հրապարակախոս, ով եղել է Ռուսաստանի և Վրաստանի մենշևիկյան շարժման առաջնորդներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակակի Չխենկելին ծնվել է 1874 թվականին Ցարական Ռուսաստանի մաս կազմող Վրաստանի Խոն քաղաքում՝ ազնվականական ընտանիքում։

Վրաստանում կրթություն ստանալուց հետո Ակակին սովորել է նաև Կիևում, Բեռլինում և Լոնդոնում՝ ստանալով իրավաբանի և էպոսագետի մասնագիտական որակավորում։ 1898 թվականին Ակակի Չխենկելին միացել է Վրաստանի սոցիալ-դեմոկրատական շարժմանը։ 1903 թվականից հարել է վրաց մենշևիկյան խմբակցությանը։

1903 թվականին ներգրավվել է Ռուսական հեղափոխության գործողությունների մեջ, որի արդյունքում ձերբակալվել է։ Ընտրվել է, որպես չորրորդ պետական դումայի պատգամավոր։ Նիստերի ժամանակ նա նշել է, որ կողմնակից է Ռուսական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների ազգային ինքնորոշման խնդրի լուծմանը։

1917 թվականին աշխատել է, որպես Անդրկովկասի սեյմի ներքին գործերի կոմիսար։ 1917 թվականի հունիսին դարձել է համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ։

1918 թվականի փետրվարի 14-ին Ակակին դառնում է հայ-ադրբեջանա-վրացական Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության արտգործնախարարության պետի տեղակալը։ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախացումից հետո Չխենկելի Ակակին ստանձնել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[1]։

Վերջինս մնացել է այդ պաշտոնում մինչև 1918 թվականի նոյեմբերը, երբ նա իր պաշտոնը զիջեց Եվգենի Գեգեկկորիին։ 1919 թվականին ընտրվել է Վրաստանի սահմանադիր ժողովի անդամ։ Վրաստանի խորհրդայնացումից և սոցիալիստական Վրաստանի հռչակումից հետո Ակակին տեղափոխվել է Ֆրանսիա՝ Փարիզ, որտեղ էլ 1959 թվականին մահացել է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]