Մասնակից:NareBlack/ԼՍԴ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NareBlack/ԼՍԴ
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևC20H25N3O
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

ԼՍԴ (ԼՍԴ-25, ԼՍԴ, գերմ.՝ Lysergsäurediethylamid, դիետիլամիդ d- լիզերգաթթու), կիսասինթետիկ հոգեմետ նյութ լիզերգիդների ընտանիքից:

Քիմիական անունը` N,N-դիետիլամիդ լիզերգաթթու; N,N-դիետիլլիզերգոիլամիդ: Պայմանական անվանումները ու նշումները` LSD; LSD-25; Lysergide, Delysid: Նյութի քիմիական բանաձևը` C20H25N3O:

ԼՍԴ-ն կարելի է համարել ամենահայտնի հոգեմետ նյութը, որը օգտագործվում է որպես հանգստի դեղամիջոց, ինչպես նաև տարբեր տրանսցենդետ պրակտիկաների միջոց, այնպիսին, ինչպիսին են մեդիտացիան, հոգեբանությունը, և օրենքով արգելված (բայց հետագայում օրինական) հոգեմետ նյութերի հոգեթերապիան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

LSD-25 առաջին անգամ ստացել են շվեյցարացի քիմիկոսներ Ալբերտ Հոֆմանը և Բազելեն, 1938 թվականի նոյեմբերի 16-ին: ԼՍԴ-ն ստացել է 25-րդ համարը, քանի որ այն եղել է լիզերգաթթուներից սինթեզված 25-րդ միացությունը: Այ միացության հոգեմետ հատկությունները հայտնաբերվել են պատահաբար, 1943 թվականի ապրիլի 19-ին: Որոշ ժամանակ ենթադրվում էր, որ նոր դեղամիջոցի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ շիզոֆրենիայի ծագումը, չնայած շատ գիտնականներ չէին հավատում նրան, որ հոգեմետ և շիզոֆրենիկ հոգեկան խանգարումները նույնական են: Չնայած որոշ ընդհանուր հատկանիշների, շիզոֆրենիայի և ԼՍԴ-ի ազդեցության միևնույն ծագման հետ կապված վարկածը հերքվեց: Բայց 1950-ականների սկզբին աշխարհի բոլոր նշանավոր հոգեբուժական հաստատությունները փորձեր անցկացրեցին մարդկանց և կենդանիների վրա, օգտագործելով շվեյցարական «Sandoz» ընկերության Delysid (դելիզիդ)դեղամիջոցը[1]:



1950-ակնների սկզբին LSD-25-ը օգտագործվում էր բժշկության մեջ: Այն արտադրում էին Եվրոպայի ամենատարբեր երկրների դեղագործական ընկերությունները: ԼՍԴ-ն կիրառում էին դեպրեսիայի բուժման համար, նախատեսված էր հիվանդների հիշողության բարելավման համար ամնեզիայի դեպքում, ինչպես նաև ալկոհոլիզմը, հերոինից և կոկայինից կախվածությունը բուժելու համար[2]: Փորձեր են արվել կիրառել ԼՍԴ-ն, որպես հոգեթերապիան խթանող դեղամիջոց շիզոֆրենիայի և նեվրոզի տարբեր տեսակների համար[3]:


Որոշ երկրներում ԼՍԴ-ի ընդունումը դարձավ հոգեբուժական ուսուցման կանոնավոր բաղադրիչը, ոմանք համարում էին, որ այդ փորձը օգնում է բժշկին ավելի լավ հասկանալ հոգեկան խանգարմամբ տառապող հիվանդին: 1940-ականների վերջին բժշկությունը սկսեց զարգացնել նոր հոգեվերլուծության ուղղություն, որը կոչվեց «LSD-թերապիա»: Որպեսզի իրավունք ստանա աշխատել ԼՍԴ-հոգեբան, բժիշկը ինքը պետք է 5 անգամ ընդունի ԼՍԴ և մոտ 30 անգամ մասնակցի հիվանդի «ուղևորություններին» ավելի փորձառու գործընկերոջ ղեկավարությամբ[4]:

Սկզբնական բժշկական օգտագործման արդյունքները մեծ պոտոնցիալ են ունեցել, սակայն հետագայում ԼՍԴ-ի օգտագործումը դուրս է եկել վերահսկումից ու երիտասարդական միջավայրում ձեռք է բերել չափազանց մեծ թափ, որը առաջացրել է քաղաքական սկանդալ, և ԼՍԴ-ն արգելվել է յուրաքանչյուր նպատակի համար` և' բժշկական, և' ռեկրեացիոն, ինչպես նաև հոգևոր[5]:

1960-ականներին անցկացվել են ակտիվ ԼՍԴ-հետազոտություններ: Ցուցադրվել են փորձեր, որոնք անցկացվել են ԱՄՆ-ում` «ՄԿ Ուլտրա» ծրագրի շրջանակներում: ԼՍԴ-ի ազդեցությունը նույնպես օգտագործել են մի շարք գիտնականներ ԱՄՆ-ի և այլ երկրների համալսարններից: Ամենամեծ հայտնիությունը, հավանաբար, ստացել են Ստանիսլավ Գրոֆի և Տիմոտի Լիրիի հետազոտությունները: Վերջինս առաջնորդվել է ակտիվ պրոպագանդայի այդ հոգեմետ նյութով, համարելով, որ դրա օգատակար հատկությունը գերազանցում է ցանկացած այլ հոգեմետ նյութի օգտակարությանը: Բացի դրանից նա որոշ ուսանողների տվել է ԼՍԴ, չզգուշացնելով նրանց դրա անունը, ինչպես հաճախ այդ ժամանակ կիրառում էին հոգեմետ նյութերի հետազոտության ժամանակ: Հետագայում Տիմոտի Լիրին ակտիվորեն հալածվել է իշխանությունների կողմից, այդ թվում իր ագրեսիվ դիրքորոշման համար` ի օգուտ մարդու «գիտակցության ընդլայնմանը»[6]:

Ամերիկայում բարձրացել էր հոգեմետ նյութերի և ԼՍԴ-ի հանդեպ հետաքրքրության ալիք, որը մեծ ազդեցություն ունեցավ 1960-70-ականներին հակակրթություն ձևավորելու վրա։ Լայնորեն հայտնիություն են ստանում բժիշկ Լիրիի խոսքերը, որոնք վերափոխվեցին հոգեմետ նյութերի սպառման աջակիցների կարգախոսի՝ «Turn on, tune in, drop out» («Միացիր, պատրաստվիր, հարձակվիր»)։ Հարձակվիր բառով նկատի ունի դուրս գալ պահպանողական սովորույթներից և կյանքի պատկերի հիմանական մասից՝ հասարակությունից։ ԼՍԴ-ի արգելքի հավանական պատճառներից որոշները հետազոտողները համարում են վախը պահպանողական տրամադրված հասարակությունից և կառավարության առջև հայտնված երիտասարդական միջավայրի սոցիալական, մասշտաբային միտումները։ Սոցիալական և քաղաքական իրողությունները դարձել են ԼՍԴ-ի արգելքի պատճառներից մեկը։ Նշվում է նաև, որ արգելքի պատճառ է հանդիսացել ԼՍԴ-ի օգտագործման ողբերգական հետևանքները[7]:313։ 1966 թվականին ԱՄՆ-ում արգելվեց ԼՍԴ-ի արտադրությունը, տարածումը և օգտագործումը[7]:313։

1977 թվականին ԱՄՆ-ի սենատի նիստի լսումների ժամանակ ԿՀՎ տնօրեն Ստենսֆիլդ Թերները ճանաչեց, որ 1960-ականների սկզբին անցկացվեցին մի շարք փորձեր ԼՍԴ-ի օգտագործմամբ առանց մարդկանց համաձայնության և տեղեկացնելու։ Այդպիսի փորձերի ենթարկվեց ամերիկացիների բազմությունը, այդ թվում բանտարկյալները, հոգեբուժարանների հիվանդները, ուռուցքաբանական կենտրոնների հիվանդները, բուժքույրերը և «բժշկական անձնակազմի մնացած անդամները»։ Փորձերի ենթարկված մարդկանց որոշ մասի մոտ «հայտնվեց շիզոֆրենիայի առաջին ախտանիշները»[8]։


2005 թվականի ամռանը «Բրիտանական հոգեբուժության ամսագրում» (անգլ. «The British Journal of Psychiatry») հրատարակվեց հոդված, որտեղ հարց էր բարձրացվում ԼՍԴ-ի բժշկական նպատակով օգտագործելու ենթադրյալ դրական էֆեկտների մասին[9]։ Հետագայում բժշկական անկախ ամսագիր «The Lancet»-ում խմաբագրական հոդված դուրս եկավ ԼՍԴ-ի օգտագործման հետ կապված[10], այդ հոդվածը լուսաբանվեց և հայտնիություն ստացավ «The Guardian»-ի շնորհիվ[11]: ԼՍԴ-ի օրինականացման մասին հարցը բժշկական կիրառման առումով լուսաբանվեց, կապված Ալբերտ Հոֆմանի ծննդյան օրվա հետ (2006 թվականի հունվարին լրացավ նրա 100 ամյակը)[12]: Որոշ գիտնականներ համարում էին, որ ԼՍԴ-ի արգելքը իռացիոնալ է բնության կողմից: Ըստ տարբեր հետազոտողների, այդ թվում, հավանաբար, ամենահայտնի Ստանիսլավ Գրոֆի, ԼՍԴ-ի կիրառումը կարող է հանգեցնել շոշափելի հոգեթերապևտիկ ազդեցության[13], թեթևացնել միգրենը[14], բուժել ալկոհոլիզմը[15][16]:


Կա նաև հակառակ կարծիքը` այսպես, ռուս հոգեբույժ և նարկոլոգ Ա. Գ. Դանիլանը լայնորեն հայտնի մենագրությունում` «ԼՍԴ: հոլյունիրոգենները, հոգեմետ նյութերը և կախվածության ֆենոմենը», հաստատում է, որ ԼՍԴ-ի ընդունումը (և ընդհանրապես հոգեմետ նյութերի) ներկայացնում է մարդու անհատականության վտանգը, նրա բարոյական որակները, «դիոնիսյան սկզբունքով» գիտակցության մեջ թափանցելու նախադրյալը, սատանայական ուժը և մարդու վրա ազդեցության համար «կոլեկտիվ անգիտակցությունը»: Դանիլինը նաև նշում է, որ ԼՍԴ-ի հայտնիության ժամանակաշրջանում «ամերիկական ամսագրերում գործնականում ամեն օր հնարավոր էր կարդալ սենսացիոն հոդվածներ ինքնասպանությունների, սպանությունների և ԼՍԴ օգտագործելուց հետո ինքնահրկիզման մասին», և որ «Ամերիկայում 60-ականների երկրորդ կեսին կտրուկ չափով ավելացել է հոգեկան հիվանդների թիվը»[17]:

Ամերիկական պետական կազմակերպություն Food and Drug Administration (FDA)-ն արդեն 1995 թվականին լուսաբանել էր ԼՍԴ-ի բշժկական կիրառման հետազոտությունների հնարավորությունը և հոգեմետ նյութերի վերագնահատման վերաբերմունքը Բալտիմորի և Մայամիի համալսարաններում[18]: 2001 թվականին FDA-ն թույլատրեց իրականացնել կլինիկական հետազոտություններ հոգեմետ նյութերի ներգործությամբ (այս դեպքում` MDMA)[19]: Նաև ներկա պահին այդ կազմակերպությունը հաշվի է առնում ԼՍԴ-ի բշժկական կիրառման հնարավորությունները առանձին ծանր միգրենի դեպքում[20], ինչպես նաև նրա թույլատվությունը օդաչուական տարբեր հոգեմետ նյութերի հետազոտության ընթացքում[21]: ԼՍԴ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին ասում են , որ FDA-ն տվել է ԼՍԴ-ի ուսումնասիրության հնարավորություն մարդկանց ուղեղի նյարդային հանգույցների վրա[22]:

Չնայած անօրինական կարգավիճակին, ԼՍԴ-ն շարունակեց հետաքրքրել հետազոտողներին իր դրական, բուժիչ հատկություններով[23]: Կան մի քանի համալսարաններ, որոնք ակտիվորեն շարունակում են ԼՍԴ-ի հետազոտությունները, այնպիսիներից են Բեքլի հիմնադրամը (անգլ.՝ Beckley Foundation), MAPS-ը և Ալբերտ Հոֆմանի հիմնադրամը[24]:

Ֆիզիկա-քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՍԴ-ի մոլեկուլը բաղկացած է ինդոլային միջուկից, որը միացած է տետրացիկլինային օղակին[25]։ Ածխածնի C-5 և С-8 ատոմները մոլեկուլում հավասարաչափ են, որոնք հնարավոր է կազմված են 4-ական ստերեոներոմերներից, որոնցից միայն մեկը՝ d-LSD-ն ունի հոգեբանորեն գերակտիվ հատկություններ[26]։

D-LSD-ի բյուրեղացումը բենզոլից սուր պրիզմայի տեսք ունի։ Նյութը լուծվում է ջրում, հալման ջերմաստիճանը +83 աստիճան ըստ Ցելսիուիսի[25]։ ԼՍԴ-ն սահմանափակ դիմացկուն է ջերմության , ուլտրամանուշակագույն ճառագայթների, թթուների առկայության նկատմամբ։ 4-ից պակաս pH-ի դեպքում ԼՍԴ-ն անկայուն է։ 4 շաբաթվա ընթացքում Ցելսիուսի 45 աստիճան ջերմաստիճանի պայմաններում կորում է մոտ 45% նյութ[26]։ Արդյունքում ԼՍԴ-հիմքերի անկայունությունը կայունանում է սովորական գինաթթվի աղի (տարտրատ) ձևով[26]։

Նյութի մոլեկուլային մասը 323,42 գ/մոլ է[25]։

Մաքուր ԼՍԴ-ն անգույն է և անհոտ[26]։

Դոզայի տեսանկյունից, ԼՍԴ-ն հանդիսանում է առավել արդյունավետ հոգեբանորեն գերակտիվ դեղամիջոցներից մեկը։ ԼՍԴ-ի տիպիկ դոզան արտահայտված է միկրոգրամներով, կամ գրամի միլիոներորդ մասով։ [27]։ Օրինակ, մեսկալինի ակտիվ դոզայի համար 0,2-0,5 գրամին համապատասխանող ԼՍԴ-ի դոզան մոտավորապես հավասար է 100 մկգ։ Դրանից հետևում է, որ ԼՍԴ-ի հոգեբանորեն գերակտիվ ուժը 5-10 հազար անգամ ավելի շատ է, քան մեսկալինի մոտ[28]։ ԼՍԴ-ի ստանդարտ դոզան հանդիսանում է 20-80 մկգ ծավալը (մշտական սպառողները օգտագործում են 100-200 մկգ դոզա)[29], իսկ դոզան, որից զգացվում է գործողության ազդեցության շեմը 20-30 մկգ է, որը նյութի չափազանց փոքր քանակ է։

Կլինիկական ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՍԴ-ն ըստ հետազոտողների մեծամասնության[30]:335, չի առաջացնում ֆիզիկական կախվածություն[31][32][33][34][30]:335։ Այն, ինչպես բազում անգամներ հաստատվել է, չունի բացասական ազդեցություն մարդու ֆիզիկական առողջության վրա: Այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներում, այն կարող է պատճառ հանդիսանալ կամ խորացնել հոգեկան խանգարումներ ունենալը[34]։ ԼՍԴ-ի նույն քանակի ռեակցիան տարբեր մարդկանց մոտ ոչ միայն տարբերվում է, այլ նաև հանդիսանում է անկանխատեսելի, տարբեր դեպքերում անսպասելիորեն ծանր, պայմանավորված երկարաձիգ հոգեբանական վիճակով[35]:313։ ԼՍԴ-ի ընդունման հանդուրժողականությունը աճեց համեմատաբար արագ, սակայն այն արագ նվազեց դեղի օգտագործումը դադարեցնելուց հետո[30]:335։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՍԴ-ի ազդեցության հետազոտություններ իրենց ժամանակներում անցկացրել են՝

Մի քանի տասնամյակների ընթացքում ԼՍԴ-ի հետազոտությունները առաջացրել են գործնական արգելքներ աշխարհի բոլոր երկրներում։ Բացառություն են հանդիսանում Շվեյցարիան, որտեղ 2008 թվականից պաշտոնապես թույլատրված է իրականացնել ԼՍԴ-թերապիաներ քաղցկեղի կրիտիկական փուլերի և մյուս մահացու հիվանդությունների դեպքում[37]։

Ազդեցությունը գիտության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են բազմաթիվ կարծիքներ ամբողջ աշխարհում հայտնի գիտնականների և այլ գործիչների կողմից, ովքեր կատարել են ԼՍԴ-ի կամ այլ հոգեմետ նյութերի ազդեցության իրենց հիմնային բացահայտումները։ Այդ պնդումները ոչ միշտ են հուսալի՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «problem-child» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Данилин А. Г. LSD: галлюциногены, психоделия и феномен зависимости. — М.: Центрполиграф, 2001. — ISBN 5-227-01464-7
  3. Busch A. K., Johnson W. C. (1950). «L.S.D. 25 as an aid in psychotherapy (preliminary report of a new drug)». Diseases of the Nervous System. 11 (8): 241–243. PMID 14793387.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Данилин2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. P. G. Stafford and B. H. Golightly «LSD — The Problem-Solving Psychedelic» Chapter I. The LSD Crisis(անգլ.)
  6. San Francisco Chronicle September 20, 1966 Page One
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Пятницкая» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Данилин3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Sessa B. Can psychedelics have a role in psychiatry once again?. Jun 2005. № 186. pp. 457—458. ISSN 0007-1250(անգլ.).
  10. Reviving research into psychedelic drugs. The Lancet. Volume 367, Issue 9518 15 April 2006-21 April 2006, Page 1214(անգլ.).
  11. James Randerson, Lancet calls for LSD in labs. April 14, 2006.
  12. Сара Боузли, «Психиатры призывают к снятию табу на медицинское применение LSD». Первоисточник: The Guardian(անգլ.). См. также: Британские психиатры призвали к медицинскому применению LSD после 40 лет табу на препарат (NEWSru.com, 11.01.2006)
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «grof» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. R. Andrew Sewell, MD; John H. Halpern, MD, The Effects of Psilocybin and LSD on Cluster Headache: A Series of 53 Cases(անգլ.). Sewell RA, Halpern JH, Pope HG. Response of cluster headache to psilocybin and LSD. Neurology 2006; 66; 1920—1922. ISSN 1526-632X. Abstract(անգլ.).
  15. Mangini M. Treatment of alcoholism using psychedelic drugs: a review of the program of research. J Psychoactive Drugs. 1998 Oct-Dec;30(4):381-418(անգլ.).
  16. Hoffer A. Treatment of Alcoholism with Psychedelic Therapy. PSYCHEDELICS, The Uses and Implications of Psychedelic Drugs. 1970(անգլ.).
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Данилин4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. Kurtzweil P. Medical possibilities for psychedelic drugs. [www.fda.gov/fdac/ FDA Consumer]. Sept, 1995(անգլ.).
  19. Philipkoski K. Long Trip for Psychedelic Drugs. Wired News. Sep, 27, 2004(անգլ.). FDA дала разрешение на использования MDMA («экстази») больными раком в последней стадии (Horgan J. Psychedelic medicine: Mind bending, health giving. New Scientist Print Edition. 26 February 2005(անգլ.).).
  20. Horgan J. Psychedelic medicine: Mind bending, health giving. New Scientist Print Edition. 26 February 2005(անգլ.).
  21. Frood A. Medicine hope for psychedelic drugs. BBC News. 15 August, 2004(անգլ.).
  22. LSD: cultural revolution and medical advances. Royal Society of Chemistry. January 2006(անգլ.).
  23. «LSD: cultural revolution and medical advances». Royal Society of Chemistr. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2007-09-27-ին.
  24. «The Albert Hofmann Foundation». Hofmann Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2007-09-27-ին.
  25. 25,0 25,1 25,2 Torsten Passie1, John H. Halpern,3, Dirk O. Stichtenoth, Hinderk M. Emrich1 & Annelie Hintzen1 The Pharmacology of Lysergic Acid Diethylamide: A Review(անգլ.) // CNS Neuroscience & Therapeutics : журнал. — 2008. — № 14. — С. 296.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Веселовская» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «problem-child2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. «The Discovery of LSD and Subsequent Investigations on Naturally Occurring Hallucinogens». Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին.
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «nhtsalsd» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. 30,0 30,1 30,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Руководство Иванца» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. Lüscher C, Ungless MA (2006). «The mechanistic classification of addictive drugs». PLoS Med. 3 (11): e437. doi:10.1371/journal.pmed.0030437. PMC 1635740. PMID 17105338. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. «Drug Rehabs USA: LSD Facts» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-23-ին.
  33. «Guide to Drugs, Addiction and Treatment» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-23-ին.
  34. 34,0 34,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «problem-child3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. Пятницкая И. Н. Общая и частная наркология: Руководство для врачей. — М.: ОАО «Издательство«Медицина», 2008. — 640 с. — ISBN 5-225-03329-6
  36. Атанассиос Кафкалидес. Знания из лона. Аутопсиходиагностика с психоделическими лекарствами. — СПб: ИПТП, 2007. — ISBN 5-902247-11-X
  37. Наркотик ЛСД в Швейцарии возвращается в официальную медицину
  38. Andy Roberts (2016). «Francis Crick, DNA & LSD». Reality Sandwich (անգլերեն).
  39. Kary Mullis, «The Role of Drugs in Society»(անգլ.). См. также: «Nobel Laurate & LSD Advocate Kary Mullis on Drug Policy»(անգլ.)