Մասնակից:Lilit Movsisyan/Ավազարկղ
Փողը ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Փողը յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողը հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողի էությունը նրանում է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողը էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։[1][2][3]: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետձգված վճարման ստանդարտ[4][5] :Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարաագրված փողի վրա:[6] Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար[7] : Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:
Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից ( թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները, և բանկային հաշիվների այլ տեսակներ): Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում[8][9][10]:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է՝ «փող» բառը ծագում է Ջունոյի տաճարից,որը գտնվում է Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Կապիտոլինի վրա: Հին աշխարհում Ջունոն հաճախ կապված էր փողի հետ: Հռոմում գտնվող Ջունո Մոնայի տաճարը այն վայրն էր, որտեղ գտնվում էր Հին Հռոմի փողի մեծ մասը : [11] «Ջունո» անունը հնարավոր է,որ առաջացել է «Էրրուզյան աստվածուհի» (այսինքն «մեկ», «յուրահատուկ», «միավոր», «միություն», «միասնական») և «մոնետա» բառերից կամ լատիներեն «մոնե» բառից (հիշեցնել,զգուշացնել կամ հրահանգել) կամ հունարեն «moneres» (միայնակ, եզակի) բառից:
Էությունն ու ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը։ Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը։ Օրինակ՝ Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ։ Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները գոյություն ունեն նաև մեր ժամանակներում։ Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով։ Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ։ Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն։ Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին« որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում։ Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի։ Պատմականորեն գոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձև՝
- պարզ կամ պատահական արժեձև,
- լրիվ կամ ծավալուն արժեձև,
- համընդհանուր կամ համարժեքային արժեձև,
- փողային կամ դրամական արժեձև։
Փողի ծագումը՝ որպես փոխանակային հարաբերությունների ձևավորման և զարգացման կարևոր պայման, պատմական երևույթ է և ունի ներքին տրամաբանական կապ։ Գոյություն ունի փողի ծագման հետազոտության երկու մոտեցում՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ։ Սուբյեկտիվ մոտեցման դեպքում փողը համարվում է մարդկանց միջև համաձայնության, պայմանավորվածության արդյունք։ Օբյեկտիվ մոտեցման պարագայում հիմնավորվում է այն, որ փողը ապրանքափոխանակային հարաբերությունների զարգացման արդյունք է։
Բոլոր ապրանքների արժեքը արտահայտվում է մեկ ապրանքի մեջ, որը դառնում է համընդհանուր ճանաչման օբյեկտ։ Այն համընդհանուր ճանաչում է ստանում բոլորի կողմից, ուստի դառնում է չափման միավոր, որի միջոցով որոշվում են մյուս ապրանքների արժեքները, իրականացվում տարբեր ապրանքների փոխանակությունը։ Ապրանքների անմիջական փոխանակությունը, երբ ապրանքը փոխանակվում է մեկ այլ ապրանքով (դա կոչվում է նաև բարտեր), փոխարինվում է միջնորդավորված փոխանակությամբ, որտեղ առանձին օղակ է հանդիսանում ընդհանրական համարժեքը կամ միասնական չափման միավորը (էտալոնը)։ Փոխանակության շրջանակների ընդլայնմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացավ համընդհանուր համարժեքի կամ միասնական չափման միավորի դերը ամրագրել միայն մեկ ապրանքի։ Այդ միակ ապրանքը, որը դարձավ չափանմուշ՝ մյուս ապրանքների արժեքները չափակցելու և միաժամանակ տարբեր ապառողական արժեք ունեցող ապրանքների փոխանակությունը իրականացնելու համար, կոչվեց փող։ Փողը համընդհանուր համարժեքի ավարտուն ձևն է, ապրանք, որի սպառողական արժեքի հետ սերտաճել է համարժեքային ձևը։ Փոխանակային հարաբերությունների զարգացման ընթացքում փողի դեր են կատարել տարբեր ապրանքներ։ Բայց զարգացման որոշակի փուլում փողի դերը ամրագրվեց ոսկուն։ Դա պայմանավորված էր ոսկու մի շարք հատկանիշներով։
- Պահպանվածություն, այն հեշտ է պահպանել, որովհետև ունի այնպիսի ֆիզիկաքիմիական հատկություններ, որոնց շնորհիվ պահպանում է իր արժեքը տարբեր պայմաններում։
- Բաժանելիություն և կրելիություն, ոսկու ձուլակտորը կարելի է բաժանել տարբեր՝ ավելի փոքր մասերի, բաժանված յուրաքանչյուր մասը պահպանում է իր արժեքը։ Փոքր ծավալի մեջ մեծ արժեք է պարունակում։
- Հազվագյուտություն, բնության մեջ այն քիչ է, արդյունահանվում է ավելի մեծ դժվարությամբ, ուստի և մյուս ապրանքների համեմատությամբ ունի ավելի մեծ արժեք։ Փոքր քանակի մեջ պարունակում է մեծ արժեք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը կարող ենք ասել,որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա[12] :Փոխարենը, ոչ դրամային հասարակությունը գործել է հիմնականում տնտեսության շնորհների և պարտքերի սկզբունքների հիման վրա[13][14]: Երբ փոխանակումը իսկապես տեղի է ունեցել, այն, որպես կանոն, եղել է օտար կամ պոտենցիալ թշնամիների միջև[15]:
Աշխարհի շատ մշակույթներ, ի վերջո, մշակեցին ապրանքային փողերի օգտագործումը: Մեսոպոտամյան սիկղը քաշի միավոր էր և հավասար էր 160 գարդի գարի զանգվածին[16]: Տերմինը առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 3000-ական թթ. Միջագետքում: Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում հասարակությունը օգտագործում էր կաշե փողեր, հաճախ օգտագործում էին կովերի կաշիները: Հերոդոտոսի խոսքերով, լիդիացիները առաջին մարդիկ էին, որոնք ներկայացնում էին ոսկի և արծաթ մետաղադրամների օգտագործումը[17] :Ժամանակակից գիտնականները կարծում են, որ այս առաջին դետալներով մետաղադրամները ստեղծվել են մոտավորապես մ.թ.ա. 650-600 թթ.[18]:
Ապրանքային փողի համակարգը, ի վերջո, դարձավ հիմնական դրամական համակարգ: Այսինքն, ոսկու և արծաթի առևտրականները կամ բանկերները իրենց ավանդատուներին տրամադրում էին վարկեր, որոնք կարող էին մարվել ապրանքային դրամի տեսքով: Ի վերջո, այդ մուտքերը ընդհանուր առմամբ ընդունվեցին որպես վճարման միջոց և օգտագործվում էին որպես փող: Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ: Այս թղթադրամները, որոնք հայտնի են որպես «Ջիաոզի», զարգացել են սկսած 7-րդ դարից և սրանց մասին տեղեկություններ ստացել ենք վարկային գրառումներից: Այնուամենայնիվ, նրանք չեն փոխարինել ապրանքային գումարներին և օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 13-րդ դարում, թղթային փողերը հայտնի դարձան Եվրոպայում, ճանապարհորդների միջոցով, նրանցից են Մարկո Պոլոն և Ուիլյամ Ռուբրուկը[19]: Մարկո Պոլոն «Յուանյան դինաստիայի» ժամանակ գրել է թղթային փողերի մասին «Մարկո Պոլոյի ճանապարհորդություն » գիրքը, թե «Ինչպես է Մեծ Քաանը ծառերի կեղևը փոփոխել և ստեղծել թղթի նման ինչ-որ բան՝ իր երկրում փողային համակրգը ընդլայնելու համար»[20] : Առաջին անգամ թղթադրամները թողարկվել են 1661-ին Սթոքհոլմսի բանկում և կրկին օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: Ոսկու ստանդարտը, դրամային համակարգը է, որտեղ փոխանակման միջոցը թղթային նշումներն են, որոնք փոխարկվում են նախապես սահմանված, ոսկու ֆիքսված քանակով: Այս ոսկե ստանդարտի նշումները ձևակերպվեցին օրինական մրցույթի արդյունքում, և ոսկու փոխարժեքի փոխհատուցումը հուսադրող էր: 20-րդ դարի սկզբին գրեթե բոլոր երկրները ընդունեցին ոսկու ստանդարտը: Առաջին համաշխարհային արժութային համակարգը ստեղծվել է տարերայնորեն՝ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով երկների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման արդյունքում:
Երկրորդ համաշխարհային պատերազմից և Բրեթոն-Վուդսի կոնֆերանսից հետո, շատ երկրներ ընդունեցին ԱՄՆ դոլարի ամրագրված արժույթները: ԱՄՆ դոլարն իր հերթին ամրագրվեց ոսկու հաշվին: 1971 թ. ԱՄՆ կառավարությունը կասեցրեց ԱՄՆ դոլարի փոխարժեքը ոսկու նկատմամբ: Դրանից հետո շատ երկրներ իրենց արժույթներից հանեցին ԱՄՆ դոլարը , և աշխարհի մեծ մասի արժույթները դարձան ոչինչ, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարությունների իրավունքը մրցակցային էր և փողը վճարման միջոցով փոխարկելու հնարավորություն կար: Ժամանակակից փողի տեսության կողմնակիցների կարծիքով թղթադրամների գումարը նույնպես առընչվում էր հարկերի հետ: Խիստ հարկերի շնորհիվ պետությունները ստեղծում էին իրենց պահանջված արժույթը[21]:
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեքի չափի
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողի՝ որպես ընդհանրական համարժեքի ավարտուն ձևի կամ միասնական էտալոնի ի հայտ գալը կապված է դրա միջոցով տարբեր ապրանքների արժեքների չափակցման անհրաժեշտության հետ։ Բոլոր ապրանքների արժեքը չափակցվում է փողի միջոցով, որի հիմքի վրա էլ տեղի է ունենում նրանց փոխանակությունը։ Փողի միջոցով չափվում են նաև եկամտի՝ ծախսի և պարտավորության արժեքները։ Փողի՝ որպես չափման միավորի ձևավորումը բխում է տարբեր բարիքների արժեքների չափակցման անհրաժեշտությունից։ Բարիքների փոխանակության ժամանակ դրանց արժեքի մեծությունը չափվում է փողի (ոսկու) որոշակի քանակությամբ։ Ոսկու քանակը, զանգվածը չափում են դրա կշռով։ Ոսկու որոշակի կշռույթի քանակությունը ընդունվում է որպես դրա զանգվածի չափման միավոր։ Այդ չափման միավորն էլ համարվում է այն էտալոնը, որի միջոցով չափակցվում են տարբեր բարիքների արժեքները։ Ցանկացած արտադրող իր բարիքը գնահատում է այդ չափման միավորով, սակայն շուկայում այդ գնահատականը և բարիքի վաճառքի իրական գինը կարող են իրար չհամապատասխանել։ Խնդիրն այն է, որ շուկայում սպառողը, այդ բարիքի օգտակարությունից ելնելով, առաջարկում է այլ գին։ Արտադրողի և սպառողի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է այդ բարիքի իրական արժեքը (գինը), որի մասին արդեն նշել ենք արժեքի և գնի հիմնախնդիրը պարզաբանելիս։ Ամեն դեպքում, փողը (ոսկին) և՛ արտադրողի, և՛ սպառողի համար բարիքի արժեքի չափման միջոց է։
Շրջանառության միջոցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողի՝ շրջանառության միջոցի գործառույթը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փոխանակության անմիջական ձևից անցում է կատարվում միջնորդավորված ձևի։ Յուրաքանչյուր ապրանքարտադրող, իր ապրանքը վաճառելով, ձեռք է բերում փող, իսկ այնուհետև վերջինիս միջոցով գնում է այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են իր կարիքները բավարարելու համար։ Տարբեր արդյունքների փոխանակությունը իրականացվում է միջնորդավորված։ Այս երևույթը մի կողմից ավելի արդյունավետ է դարձնում փոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծում է լրացուցիչ բարդություններ՝ կապված առք ու վաճառքի հնարավոր խզումների առաջացման հետ։ Ապրանքի վաճառքը և գնումը կարող է խախտվել ժամանակի և տարածության մեջ։ Այսինքն՝ փոխանակության փողային ձևը պարունակում է ապրանքների վաճառքի և գնման խզման հնարավորություն։
Կուտակման միջոցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ ապագայի հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման նպատակով իրենց հարստության մի մասը կուտակում են։ Հարստության կուտակման ամենացանկալի ձևը փողն է, որովհետև, առաջին՝ միասնական վճարման միջոց է, երկրորդ՝ պահպանման համար գրեթե ծախսեր չեն պահանջվում, երրորդ՝ ի տարբերություն բարիքների մյուս տեսակների, ժամանակի ընթացքում չի կորցնում իր հատկությունները։ Հարստությունը վերածելով փողի, այսինքն՝ կուտակելով, տնտեսավարող սուբյեկտը, իր նախասիրություններից ելնելով, կարող է այն օգտագործել տարբեր նպատակներով։ Այսինքն՝ փողն ունի կուտակման միջոցի գործառույթ։
Վճարման միջոցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի և տարածության մեջ բարիքի արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը չեն համապատասխանում։ Խնդիրն այն է, որ արտադրվելուց անմիջապես հետո բարիքը չի իրացվում, բայց դրա սեփականատերը ինչպես արտադրական, այնպես էլ անձնական կարիքների բավարարման համար պետք է կատարի բազմաթիվ գործարքներ, որոնք իրականացվում են փողի միջոցով, ինչը դեռևս չունի։ Կարող է լինել նաև հակառակը. բարիքը վաճառվում է, բայց դրա արդյունքում ձեռք բերված փողով այլ բարիք գնվում է որոշակի ժամանակից հետո։ Այս անհամապատասխանությունների հաղթահարման նպատակով կիրառվում է մեկ այլ «հնարք»՝ բարիքների առքն ու վաճառքը իրականացվում է վճարման հետաձգումով։ Այսպես՝ կոշիկը դեռ չի իրացվել, բայց դրա սեփականատերը ունի հացի և այլ մթերքի կարիք։ Նա ձեռք է բերում դրանք, բայց վճարումները կատարում է հետագայում՝ իր կոշիկի իրացման արդյունքում ստացված փողի միջոցով։ Վճարման հետաձգումով իրականացվող բարիքների առքի ու վաճառքի հատկությունը փողի վճարման միջոցի գործառույթն է։ Վճարման միջոցի գործառույթը արտահայտում է տարբեր արտադրողների և սպառողների միջև պարտքային փոխհարաբերությունները, ինչն անխուսափելի է, որովհետև տնտեսական գործունեության տարբեր փուլերի (արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման) միջև առկա անհամապատասխանությունները հնարավոր է հաղթահարել այդ ձևով։ Տարբեր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման անհամապատասխանության հետևանքով մի խումբ մարդիկ ունենում են դրամի կարիք, իսկ մյուս խումբ մարդիկ՝ ազատ դրամական միջոցներ։ Այդ հիմքի վրա էլ տարբեր մարդկանց միջև ձևավորվում են փոխադարձ պարտքային պարտավորություններ։ Այսինքն՝ փողի կարիք ունեցողը այն պարտքով վերցնում է մեկ ուրիշից։ Պարտքային պարտավորությունները, որոնք կատարվում են փողի՝ որպես վճարման միջոցի գործառույթի միջոցով, մեծապես նպաստել և նպաստում են ավելի արդյունավետ տնտեսական կապերի ձևավորման գործընթացին։ Փողի այդ գործառույթի հիմքի վրա են ստեղծվել վարկային հարաբերությունները, որոնց նախնական փուլը եղել է մուրհակային շրջանառությունը։ Մեկ անձի կողմից մեկ այլ անձին տրվող գումարը ամրագրվում է պարտքային պարտավորագրերի՝ մուրհակների միջոցով, որոնք ունեն իրենց մարման ժամկետը։ Պարտքային պարտավորությունները հնարավորություն են տալիս հաղթահարելու այն խզումները, որոնք առաջանում են բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման փուլերի անհամապատասխանության ժամանակ։ Փոխադարձ պարտքային պարտավորությունն ամրագրվում է պետական համապատասխան մարմնի կողմից։ Մուրհակների գործառնությունը նպաստում է տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործառույթները կատարելու համար փողը պետք է որոշակի հատկություններ ունենա[22].
- Փոխարինիչ. նրա առանձին միավորները պետք է ունակ լինեն փոխադարձ փոխարենիլության հատկությամբ:
- Դիմադրություն. կարողանան դիմակայել կրկնակի օգտագործման:
- Դյուրատարություն. հեշտությամբ իրացվեն և տեղափոխվեն:
- Ճանաչելիություն. նրա արժեքը կարող է հեշտությամբ որոշվել:
- Արժեքի կայունություն. Դրա արժեքը չպետք է տատանվի:
Փողի զանգված
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից դրամավարկային տեսությունը տարբեր ձևերով է հաստատում փողի կամ դրամական պաշարների իրացվելիությունը:
Ամբողջ դրամական զանգվածը կարելի է ներկայացնել որպես դրամական ագրեգատների ամբողջություն: Դրամական ագրեգատները փողի առաջարկը բնութագրող ուցանիշներ են, որոնց որոշման համար պրակտիկայում առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր հաջորդ ագրեգատ կառուցվում է նախորդից աճած մեծությամբ, կամ ըստ իրացվելիության նվազման աստիճանի: Դրամական ագրեգատներն են՝
M0 -ն առավել իրացվեի փողային ագրեգատն է, որն իր մեջ ներառում է շրջանառության մեջ եղած կանխիկ փողը:Այն երկրի կենտրենական բանկի կողից թողարկված փաստացի գումարն է:
M1-ը ընդգրկում է կանխիկ փողը (M0), հաշվարկային և ընթացիկ հաշիվներում եղած մնացորդները, ցպահանջ հաշիվները, այլ չեկային ներդրումները, հաճախ նաև՝ վարկային քարտերը: Երբեմն M1-ը բնութագրվում է որպես կանխիկ փողի և տրանսակցիոն դեպոզիդների գումար: M1 ագրեգատը օժտված է բարձր իրացվելիությամբ,որովհետև դրա մեջ ներառված ներդրումները հեշտությամբ վեր են ածվում կանխիկ փողի, այսինքն՝ չեկերը փոխարինում են փողին:M1 ագրեգատին անվանում են փող բառի նեղ իմաստով կամ գործարքների համար փող: Ընթացիկ հաշիվներում գտնվող դեպոզիտները կատարում են փողի բոլոր գործառույթները և հեշտեւթյամբ կարող են վերածվել փողի:
M2-ը առավել պակաս իրացվելիությամբ օժտված փողային ագրեգատ է: Դա փող է բառի լայն իմաստով, որն իր մեջ ներառում է M1 ագրեգատի բոլոր բաղադրիչները, գումարած առևտրային բանկերի ժամկետային հաշիվները, մասնագիտացված ֆինանասական ինստիտուտների դեպոզիտները: Բայց նրանք սահմանված ժամկետից շուտ չեն կարող այդ ավանդները հետ վերցնել: Դրա համար էլ ժամկետային ավանդներում գտնվող դրամական միջոցները չի կարելի անմիջապես օգտագործել որպես վճարման և գնման միջոց: Թեպետ դրանք պոտենցիալ ձևով կարելի է օգտագործել հաշվարկների համար:
M3-ն առավել պակաս իրացվելությամբ օժտված փողաին ագրեգատ է, որը բացի M2-ից իր մեջ ներառում է նաև դեպոզիտային սերտիֆիկատները, պետական պարտատոմսերը և առևտրային բանկերի այլ արժեթղթերը:
M1 ագրեգատի տարբերությունը մնացած փողային ագրեգատներից այն է, որ M2 և M3 ագրեգատներն իրենց մեջ ներառում է <<քվազի փողերը>>, որոնք դժվարությամբ կարող են օգտագործվել գործարքների համար, որովհետև դրանք կանխիկ փող դարձնելը գրեթե անհնար է[23]:
Դրամի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ տնտեսական համակարգերում փողը ստեղծվում է երկու ընթացակարգով.
Օրինական վճարայի միջոց կամ նեղ փող (M0)՝ հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից ստեղծված դրամական միջոցները `մետաղադրամները և թղթադրամները թողարկելու միջոցով:
Բանկի դրամական միջոցները կամ լայն փողերը (M1 / M2) հանդիսանում են մասնավոր բանկերի կողմից ստեղծված վարկերը, որպես նշված գործակցով հաճախորդներին մասնակի աջակցություն: Ներկայումս բանկային գումար ստեղծվում է ինչպես էլեկտրոնային փողը:
Շատ երկրներում փողի մեծամասնությունը հիմնականում ստեղծվում է որպես M1 / M2 գործակցով առևտրային բանկերի վարկեր: Ի տարբերություն որոշ սխալ պատկերացումների, բանկերը չեն գործում են միայն միջնորդների կարգավիճակով, այլ ավանդատուներին տրամադրում են վարկեր, որոնք պահպանում են իրենց տեղը և կախված չեն Կենտրոնական բանկի նոր վարկեր և ավանդներ ստեղծելու գումարներից:
Շուկայի իրացվելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]"Շուկայի իրացվելիությունը" նկարագրում է, թե որքան հեշտ կարող է առարկան վաճառվել տնտեսության մեջ այս կամ այն ընդհանուր արժույթով: Փողերը առավել հեշտ իրացվող ակտիվներ են, քանի որ նրանք ճանաչվում և ընդունվում են որպես ընդհանուր արժույթ ։ Այսպիսով, փողը սպառողներին է տալիս հեշտ առևտրի ազատությունը՝ օգտագործելով ապրանքների և ծառայությունների փոխանակումը:
Իրացվելի ֆինանսական գործիքները հեշտությամբ վաճառվում են և ունեն ցածր տրանսակցիոն ծախսեր: Պետք է չլինի (կամ լինի նվազագույն) տարածություն դրամի՝ որպես օգտագործման գործիք, գնելու և վաճառելու միջև:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս դրամի ամենատարածված համակարգերը հիմնված են թղթադրամների վրա: Այնուամենայնիվ, պատմության ընթացքում մեծ մասի համար գրեթե բոլոր փողերը ապրանքային էին, օրինակ ոսկե և արծաթե մետաղադրամները: Տնտեսությունների զարգանալուն հետ մեկտեղ, ապրանքային փողը վերջապես փոխարինվեց հիմնական գումարով, քանի որ առևտրականները զգացին ոսկու և արծաթի ֆիզիկական տեղափոխության դժվարությունը: Հրամանագրված արժույթները աստիճանաբար վերացվեցին վերջին հարյուրամյակի ընթացքում, հատկապես Բրեթոն-Վուդսյան համաձայնգարի փլուզումից հետո: Համաշխարհային արժութային համակարգի զարգացման արդի փուլը սկիզբ է առնում 1976 թ., երբ Յամայկայում 20 երկրների ղեկավարների համաձայնությամբ ձևավորվեց ներկայիս արժութային համակարգը, որի հիմնական սկզբունքներն են.
- Ոսկյա ստանդարտը պաշտոնապես վերացվեց,
- ոսկին դադարեց փող լինելուց,այսինքն՝ նրա վրայից հանվեց համաշխարհային փողի ֆունկցիան,
- ոսկյա պարիտետները արգելվեցին, ազգային արժույթները այլևս կապված չեն ոսկու հետ
- պետություններին թույլատրվեց ինքնուրույն սահմանել արժութային կուրսի ազգային ռեժիմները, ընտրություն կատարելով ազատ լողացող, ֆիքսված և խառը կուրսերի միջև,
- փակ արժութային բլոկների՝ տարածաշրջանային արժութային համակարգերի ձևավորումը օրինականացվեց:
Ապրանքային
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ապրանքներ են օգտագործվել որպես փող, ինչպես օրինակ սպառվող բնական թանկարժեք մետաղներ, գարի, կաշիները, ինչպես նաև շատ այլ ապրանքներ,
որոնք համարվում էին արժեքավոր: Ապրանքային փողի արժեքը կախված էր ապրանքից, որից այն պատրաստված էր: Ապրանքը ինքնին կազմում է փողը, իսկ փողը՝ ապրանքը[24]: Կարող ենք թվարկել մի շարք ապրանքներ, որոնք օգտագործվել են որպես փոխանակման միջոց. ոսկի, արծաթ, պղինձ, բրինձ, աղ, պղպեղ, խոշոր քարեր, ալկոհոլ, ծխախոտ, կաթ, քաղցրավենիք և այլն: Այդ առարկաները երբեմն օգտագործվել են ընդհանուր արժեքով և միմյանց հետ զուգորդվելով՝ տարբեր ապրանքային գնահատման կամ գների համակարգի տնտեսություններում: Ապրանքային փողի օգտագործումը նման է փոխանակման, սակայն ապրանքային փողը ներկայացնում է ապրանքի պարզ և ավտոմատ հաշվարկային միավոր,որը օգտագործվում է որպես փող: Կային որոշ ոսկե մետաղադրամներ, ինչպիսիք են Կրյուգեռանդ տեսակի ոսկիները, որոնք համարվում էին օրինական վճարային միջոց, սակայն մետաղադրամների երկու կողմերում դրանց արժեքի մասին գրառումները չկային:
Ներկայացուցչական
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին բրիտանացի տնտեսագետ Ուիլյամ Սթանլեյ Ջևոնսը այն ժամանակ օգտագործվող գումարը նկարագրել է որպես "ներկայացուցչական գումար ":
Ներկայացուցչական գումարը կազմված է մետաղադրամներից, թղթադրամներից կամ այլ ֆիզիկական նշաններից, ինչպիսիք են վկայագրերը, որոնք կարելի էր հուսալիորեն փոխանակել ապրանքի ֆիքսված քանակով, օրինակ ոսկին կամ արծաթը: Ներկայացուցչական գումարի արժեքը գտնվում է ուղիղ և ֆիքսված ապրանքային հարաբերությունների մեջ, որը նրանց պաշտպանում է, թեև ինքնին բաղկացած չէ այդ ապրանքից[25]:
Հրամանագրված փողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրամանագրված փողերը կամ հրամանագրված արժույթը- այն փողերն են,որոնց արժեքը չի ստացվում որևէ ներքին արժեքից և երաշխավորվում է, որ այն կարող են փոխակերպվել արժեքավոր ապրանքի (օրինակ ոսկու): Փոխարենը,այն ունի արժեք միայն պետական պատվերով: Սովորաբար կառավարությունն է հայտարարում հրամանագրված արժույթը (որպես կանոն թղթադրամներ և մետաղադրամներ Կենտրոնական բանկի համար, օրինակ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը) որպես օրինական վճարային միջոց, որ ստիպում է բոլոր պարտքերի՝ պետական և մասնավոր, մարումը կատարել օրինական ընդունված հրամանագրված արժույթներով[26][27]:
Որոշ մետաղադրամների ձուլակտորներ, ինչպիսիք են Ավստրալիայի ոսկե բնակտորը և ամերիկյան արծիվը, օրինական վճարային միջոցներ էին, սակայն նրանք առևտուր էին անում հիմք ընդունելով մետաղական ապահովվածության շուկայական գինը, այլ ոչ թե նրանց օրինական անվանական արժեքը (որը սովորաբար կազմում է ընդամենը ձուլակտորի արժեքի մի փոքր մասը)[28][29]:
Հրամանագրված փողերը, եթե ֆիզիկապես ներկայացված են արժույթի ձևով (թուղթ կամ մետաղադրամ), կարող են պատահաբար վնասվել կամ ոչնչացվել: Սակայն հրամանագրված փողերը ունեն առավելություն ներկայացուցչական կամ ապրանքային փողերի նկատմամբ: Նույն օրենքները, որոնք ստեղծել են այս փոողերը, կարող են նաև սամհանել վնասի կամ ոչնչացման դեպքում նրանց փոխարինելու կանոնները: Օրինակ, ԱՄՆ-ի կառավարությունը կփոխարինի Դաշնային պահուստային համակարգը (ԱՄՆ հրամանագրված փողերը), եթե ֆիզիկական թղթադրամների գոնե կեսը հնարավոր է վերականգնվել, կամ եթե ապացուցված է, որ այն ոչնչացվել է այլ կերպ[30]: Սակայն ապրանքային գումարները, որոնք կորել կամ ոչնչացվել են, հնարավոր չէ վերադարձվել կամ փոխարինվել:
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գործոնները հանգեցրին արժեքային փոփխության,որը մետաղն էր. սկզբում արծաթը, ապա արծաթը և ոսկին, և ինչ-որ պահի հայտնվեց նաև բրոնզը: Այժմ մենք ունենք պղնձե մետաղադրամներ, այլ ոչ թանկարժեք մետաղներ: Մետաղների արդյունահանում էին, կշռվում և դրոշմվում որպես մետաղադրամ: Դա արվում էր, որպեսզի մարդիկ համոզվեն,որ վերցնելով մետաղադրամը ստանում են թանկարժեք մետաղի արդեն հայտնի քաշը: Մետաղադրամները կարող են կեղծվել, բայց նաև դրանք ստեղծում են հաշվի նոր միավոր, որոնք օգնեցին վարել բանկային գործը: Արքիմեդի սկզբունքը ապահովեց հաջորդ օղակը. այժմ մետաղադրամները կարելի է հեշտությամբ ստուգել իրենց թեթև քաշի շնորիվ, և այսպիսով, կարելի է որոշել մետաղադրամների արժեքը, նույնիսկ, եթե դա եղել է քայքայված, վնասված կամ այլ կերպ կեղծված:
Առավել խոշոր տնտեսությունները օգտագործելով մետաղադրամներից պղինձը, արծաթը, ոսկին ձևավորեցին մետաղադրամների երեք մակարդակ: Ոսկին օգտագործվել է խոշոր գնումների, ռազմական ծախսերի վճարման և պետական գործունեությանը աջակցման համար: Արծաթե մետաղադրամները օգտագործվել են միջին չափի գործարքների կատարման համար և որպես հաշվարկային միավոր հարկերի, տուրքերի, պայմանագրերի և այլ գործարքների համար, իսկ պղնձե մետաղադրամները ընդհանուր գործարքների համար: Այս համակարգը օգտագործվել է Հին Հնդկաստանում: Եվրոպայում այս համակարգը գործել է մինչև միջնադարյան ժամանակահատվածը, քանի որ գրեթե չկային նոր ոսկու, արծաթի կամ պղնձի պաշարներ արդյունահանման համար: Այսպիսով, երեք մետաղադրամեների հարրաբերակցությունը մնացել է մոտավորապես համարժեք։
Թղթադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին Չինաստանում, վարկերի և փողերի շրջանառության կարիքը, որը ավելի հեշտ կիրառելի էր, քան հազարավոր պղնձե մետաղադրամների փոխանակումը, հանգեցրեց թղթային փողերի ներդրմանը, որը այսօր հայտնի է որպես «թղթադրամ»: Այս տնտեսական երևույթը դանդաղ և աստիճանաբար տեղի ունեցող գործընթաց էր, որը տևել է Թանգի տոհմի ժամանակաշրջանից (618-907թթ.) մինչև Սթոնգյան դինաստիայի ժամանակաշրջան (960-1279թթ.): 10-րդ դարում Սոնգյան դինաստիայի կառավարությունը սկսեց վաճառել այս թղթադրամները առևտրականներին աղի մենաշնորհային շուկայում: Սոնգի կառավարությունը մի քանի բանկերի տրամադրեց թղթադրամներ թողարկելու միակ իրավունքը, և միայն 12-րդ դարի սկզբին կառավարությունը վերջապես թույլատրեց բոլոր բանկերին ստեղծել ազգային արժույթ: Այնուամենայնիվ, թողարկված թղթադրամները դեռևս վավեր էին միայն տարածաշրջաններում և ժամանակավոր էին: Միայն 13-րդ դարի կեսերին թղթային փողի ստանդարտը և միասնական պետական թողարկումը դարձավ ընդունելի ազգային արժույթ: Արդեն 11-րդ դարում տարածված փայտի տպագրության մեթոդները և այնուհետև Պի Շանի շարժական տպագրության տեսակը դարձան որպես շարժիչ ուժ և խթան ժամանակակից Չինաստանում թղթադրամի զանգվածային արտադրության համար: Մոտավորապես նույն ժամանակ՝ 7-12-րդ դարերում, միջնադարյան իսլամական աշխարհում ձևավորվեց աշխույժ դրամավարկային տնտեսություն կայուն արժույթի (դինար) շրջանառության մակարդակների ընդլայման հիման վրա: Մուսուլման տնտեսագետների, առևտրականների և վաճառականների կողմից ներկայացված նորամուծությունները պարունակում էին վարկերի[31] չեկերի, ցպահանջ պարտատոմսերի,[32]խնայողական հաշիվների, գործարքային հաշիվների, երաշխիքների, դեբետային և կրեդիտային գործարքների[33] , բանկային հաստտատությունների վարկերի և ավանդների ամենավաղ օգտագործման մեխանիզմները[33]:
Եվրոպայում թղթային գումարն առաջին անգամ ներկայացվեց Շվեդիայում 1661 թվականին: Շվեդիան հարուստ էր պղնձով, հետևաբար, պղնձի ցածր արժեքի պատճառով, պետք է թողարկվեին անսովոր մեծ մետաղադրամներ (հաճախ կշռում էին մի քանի կիլոգրամ): Թղթային արժույթի առավելությունները շատ էին. այն կրճատեց ոսկու և արծաթի շարժը՝ դրանով իսկ նվազեցնելով ռիսկերը, այն ոսկու կամ արծաթի թողարկումը դարձրեց ավելի հեշտ, քանի որ այս տեսակները (ոսկի կամ արծաթ) չեն լքում պարտատիոջը, քանի դեռ մեկ ուրիշը չի գնել այն, և այն թույլ տվեց արժույթները բաժանել վարկային և հատուկ պահված ձևերի: Այն հնարավորություն ընձեռեց բաժնետիրական ընկերություններում կատարել բաժնետոմսերի վաճառք և այդ բաժնետոմսերի թղթադրամներով մարում:
Այնուամենայնիվ, այդ առավելությունների հետ մեկտեղ ունեին իրենց թերությունները: Առաջին, քանի որ այդ նշանները չունեին ոչ մի ներքին արժեք, չկար ոչ մի պատճառ, որպիսի իշխանությունները թողարկեին ավելի շատ, քան իրենք հետապնդել էին թողարկել: Երկրորդ, քանի որ այն ավելացրել է դրամական զանգվածը, այն ավելացրել է նաև գնաճային ճնշումները, այս փաստն արձանագրվել է Դեյվիդ Հյումի կողմից 18-րդ դարում: Արդյունքում թղթային փողերը հաճախ հանգեցնում էին բարձր գնաճի, որը կարող էր փլուզվել, եթե մարդիկ սկսեին պահանջել " ծանր փողեր", ինչի արդյունքում թղթային փողի պահանջարկը կդառնար զրոյական: Թղթային փողերի տպագրումը կապված էր նաև պատերազմների և մասնավորապես պատերազմների ֆինանսավորման հետ, հետևաբար, դիտվում էր որպես կայուն բանակի պահպանման մաս: Դա նաև հետապնդում էր շահ, քանի որ առևտրի և կապիտալ ստեղծման սպեկուլյատիվ շահույթ բավական մեծ էր: Մեծ ժողովուրդները ստեղծում էին թղթադրամներ և մետաղադրամներ տպելու համար դրամահատարաններ, և գանձապետարանի մասնաճյուղեր՝ իրենց ոսկե և արծաթե հարկերը հավաքելու և պահեստներում պահելու համար: Այս ժամանակահատվածում արծաթը և ոսկին համարվում էին օրինական վճարագրեր, և ընդունված էր հարկերի վճարման համար կառավարության կողմից: Սակայն, դրանց կուրսերի միջև հարաբերակցության անկայունությունը սկսեց աճել 19-րդ դարի ընթացքում, ինչպես նաև ավելացավ այս երկու մետաղների առաջարկը և դրանց միջոցով կատարվող առևտուրը (մասնավորապես արծաթինը): Սա կոչվում է բիմետալիզմ, և բիմետալիկ ստանդարտ ստեղծելու փորձ էր, որտեղ շրջանառության մեջ մնացին ոսկե և արծաթե դրամական միջոցները: Այս ընթացքում կառավարությունները կարող էին օգտագործել արժույթը և տպագրական թղթադրամը որպես քաղաքականության գործիք, ինչպիսին էր օրինակ ԱՄՆ դոլարը ` ռազմական ծախսերը վճարելու համար: Նրանք կարող էին նաև սահմանել տերմիններ, որտեղ կպահանջեին հատուկ գրառումներ՝ սահմանափակելով գնման գումարը կամ նվազագույն գումարը, որը կարող էր մարվել:
1900 թ.-ին արդյունաբերական ազգերի մեծ մասը հիմնված էր ոսկու ստանդարտի որոշակի ձևերի վրա , թղթային նշաններով և շրջանառվող միջավայրը կազմող արծաթե մետաղադրամներով: Ամբողջ աշխարհում մասնավոր բանկերն ու կառավարությունները հետևել են Գրեշամի օրենքին՝ պահպանելով ոսկու և արծաթի օգտագործումը: Սա ամբողջ աշխարհում տեղի չի ունեցել նույն ժամանակահատվածում , բայց հաճախ առընչվել է պատերազմների կամ ֆինանսական ճգնաժամերի հետ՝ սկսած 20-րդ դարի սկզբից և ամբողջ աշխարհում շարունակվել է մինչև 20-րդ դարի վերջը, երբ արդեն ուժի մեջ մտան հրամանագրված լողացող արժույթները: 1971 թվականին վերջին երկիրը, որը զրկվեց ոսկե ստանդարտից ԱՄՆ-ն էր:
Այսօր աշխորհում ոչ մի երկիր չի կիրառում ոսկե կամ արծաթե ստանդարտների արժութային համակարգը:
Առևտրային բանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրաբանկային փողերը (ցպահանջ ավանդները) պահանջներ են ֆինանսական հաստատություններին, որոնք կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների գնման համար: Ցպահանջ ավանդների հաշիվը այն հաշիվն է, որի միջոցով ցանկացած պահի կարող են դուրս բերվել չեկի կամ կանխիկացման միջոցով առանց բանկին կամ ֆինանսական հաստատությանը նախապես ծանուցելու: Բանկերը պարտավոր են շտապ պահանջի (կամ զանգի) դեպքում ցպահանջ ավանդներին վերադարձնել իրավական պարտավորությունը: Ցպահանջ ավանդային փողերը կանխավճարները կարող են դուրս բերվել անձի կողմից, չեկերով կամ բանկային օրինագծերով՝ օգտագործելով ավտոմատացված բանկոմատները կամ առցանց բանկային համակարգը[34]:
Առևտրաբանկային փողերը ստեղծվում են բանկային պրակտիկայում մասնաճյուղային բանկային համակարգի միջոցով, որտեղ բանկերը պահպանում են իրենց պահուստների մի մասը (որպես դրամական միջոցներ և այլ բարձր իրացվելի ակտիվներ), և վարկեր են տրամադրում` պահելով միաժամանակյա պարտավորությունը` այդ բոլոր ավանդների մարման համար : Առևտրաբանկային փողերը տարբերվում են ապրանքային և հրամանագրված փողերից երկու ձևով. առաջին հերթին այն ֆիզիկական չէ, քանի որ դրա գոյությունը միայն արտացոլվում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հաշվարկային հաշվիվներում, և երկրորդ, կա որոշակի ռիսկայնություն, որ ֆինանասական հաստատության անվճարունակ դառնալու դեպքում պահանջը չի կատարվի: Բանկային մասնակի պահուստային գործընթացը առևտրային բանկերի կողմից ունի կարևոր ազդեցություն փողի ստեղծման վրա, քանի որ այն ընդլայնում է դրամական միջոցները (կանխիկ և ցպահանջ ավանդներ): Մասնակի պահուստային բանկերի ծառայությունների տարածվածության պատճառով, լայն փողի զանգվածը շատ երկրներում մի քանի անգամ ավելի մեծ է, քան Կենտրոնական բանկի կողմից ստեղծված բազային փողի չափը: Այդ չափը (որը կոչվում է փողի բազմապատկիչ) որոշվում է պահուստային կամ այլ ֆինանսական հարաբերակցության պահանջներով `ֆինանսական կարգավորող մարմինների կողմից:
Մի երկրի դրամական զանգվածը սովորաբար կազմում է շրջանառության մեջ գտնվող դրամի ընդհանուր գումարը, ինչպես նաև երկրի առևտրային բանկերում չեկային և խնայողական ավանդների ընդհանուր արժեքը: Ժամանակակից տնտեսություններում ֆիզիկական արժույթով է ներկայացված դրամի համեմատաբար փոքր մասը: Օրինակ, 2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում 8853.4 միլիարդ դոլարի լայն փողի մատակարարումը (M2) կազմում էր ընդամենը 915.7 միլիարդ դոլար (մոտ 10 %)` կազմված մետաղադրամներից և թղթադրամներից[35]:
Թվային կամ էլեկտրոնային
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը XX դարի երկրորդ կեսին թույլ տվեց փողը ներկայացնել թվային տարբերակով: 1990 թ. Միացյալ Նահանգներում Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև բոլոր գումարները փոխանցվում թին էլեկտրոնային ձևով: 2000-ական թվականներին շատ փողեր գոյություն ունեին որպես թվային արժույթ բանկային տվյալների բազաներում[36]: 2012 թվականին գործարքների 20-58%-ը էլեկտրոնային էին (կախված երկրից)[37]:
Ոչ ազգային թվային արժույթները մշակվել են 2000-ականների սկզբին: Մասնավորապես, Ֆլուզը և Բինզը առաջ են քաշել Dot-com bubble-ը: Շատ նորարարություններ տեղի չեն ունեցել մինչև 2009 թվականի Bitcoin-ի հայեցակարգը, որը ներկայացրեց գաղտնի արժույթի հայեցակարգը` ապակենտրոնացված վստահելի արժույթը:
Դրամային քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ արծաթն ու ոսկին արժեք ներկայացնող մետաղներ են, փողի զանգվածը կարող է բարձրանալ միայն է մետաղների արդյունահանման աճի շնորհիվ: Այդ թիվը կավելանա հայտնագործությունների և ոսկու հայտնաբերման արդյունքում, օրինակ երբ Կոլումբոսը հայտնաբերեց նոր մայրցամաք և ոսկին ու արծաթը ետ բերեց Իսպանիա, կամ այն ժամանակ, երբ 1848 թվականին ոսկին հայտնաբերվեց Կալիֆոռնիայում: Դա դարձավ գնաճի պատճառ, քանի որ ոսկին արժեզրկվեց: Այնուամենայնիվ, եթե արդյունահանման գործակիցը չհամապատասխանի տնտեսության աճին համեմատաբար կբարձրանա ոսկու արժույթը և տեղի կունենա արժեզրկում գների իջեցման պատճառով: Արժեզրկումը մշտական բնույթ կրեց ավելի քան մեկ դար, երբ 18-19 դարերում, ոսկին ու թղթադրամը սկսեցին օգտագործվել որպես փող:
Ժամանակակից աշխարհում թղթադրմաը դրամական համակարգի հիմք է հանդիսանում և այլևս փոխկապակցված չէ ոսկու հետ: Փողի վերահսկողոււթյունը տնտեսության մեջ կոչվում է դրամային քաղաքականություն: Դրամային քաղաքականության ժամանակ Կառավարությունը, Կենտրոնական բանկը և դրամային իշխանությունը տնօրինում են փողի զանգվածը՝ հատուկ նպատակների համար: Սովորաբար դրամային քաղաքականության նպատակն է հանդիսանում կայուն գների սահմաններում տնտեսական աճի ապահովումը: Օրինակ,համաձայն Դաշնային պահուստային ակտի կառավարիչների խորհուրդի նպատակը պետք է հանդիսանա առավելագույն աշխատատեղեր ստեղծելը, կայուն գներ ապահովելը, ինչպես նաև զսպել երկարաժամկետ տոկոսադրույքները[38]:
Ձախողված դրամային քաղաքականությունը կարող է զգալիս վնասակար ազդեցություն ունենալ տնտեսության և դրա մեջ հայտնված հասարակության վրա: Դա իր մեջ կարող է ներառել հիպերինֆլակցիա, ստագֆլացիա, գործազրկության մեծ թիվ, ներմուծված ապրանքների պակաս, ապրանքի արտահանման անկարողություն, և նույնիսկ ընդհանուր արտարժույթի անկում, նաև քիչ ավելի էֆեկտիվ փոխարժեքով տնտեսության ընդունում: Այսպիսի իրավիճակ է տիրել օրինակ Ռուսաստանում Սովետական միության փլուզումից հետո:
Կառավարությունները և Կենտորանական բանկերը կողմ էին դրամային քաղաքականության մեջ տեսնել թե′ կարգավորող և թե՛ ազատ շուկայի մոտեցումները: Դրամական միջոցների վերահսկման որոշ գործիքներ ներառում են.
- փոխել Կենտրոնական բանկի կողմից կոմերցիոն բանկերին տրամադրվող վարկային տոկոսադրույքը, ինչպես նաև փոխել կոմերցիոն բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները
- Արտարժույթի գնում կամ վաճառք
- Պետական պարտքի ավելացում կամ նվազեցում
- Փոխարժեքի մանիպուլացիա
- Բանկային պահուստի ավելացում կամ նվազեցում
- Մասնավոր արժույթների կարգավորում և արգելում
- Հարկերի և հարկային հատուկ պայմանների արտահանում և ներմուծում կապիտալի երկիր:
ԱՄՆ-ում դրամական միջոցների վերահսկման համար պատասխանատվություն է կրում Դաշնային պահուստների համակարգը, այն դեպքում երբ Եվրոպայի տարածաշրջանում համապատասխան պատասխանատվություն կրում է Եվրոպական կենտրոնական բանկը: Համաշխարհային ֆինանսների վրա զգալի ազդեցություն ունեցող այլ կենտրոնական բանկերից են Ճապոնիայի բանկը, Չինաստանի ժողովրդական բանկը և Անգլիայի բանկը:
Տարիներ շարունակ դրամային քաղաքականության վրա բավականին մեծ ազդեցություն է ունեցել այնպիսի տնտեսական տեսություն, ինչպիսին է մոնետարիզմը: Մոնետարիզմը տնտեսական տեսություն է, որը պնդում է, որ դրամական միջոցների կառավարումը պետք է լինի տնտեսական գործունեության կարգավորման հիմնական միջոցը: 1980- ական թվականներին Դեյվիդ Լայդլերի[39] և շատ ուրիշների աշխատություններից աջակցություն ստացան Միլթոն Ֆրիդմենի և Աննա Շվարցի[40] պահանջները: 1980-ականների ընթացքում փողի պահանջի վրա մեծ ազդեցություն են ունեցել տեխնիկական, ինստիտուցիոնալ և իրավական գործոնները և նվազել է մոնետարիզմի ազդեցությունը:
Հայկական դրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական դրամը (ISO կոդ՝ AMD) Հայաստանի Հանրապետության ազգային արժույթն է։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ=100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[41][42]: Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[41]: «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[43][44])։
Փողերի կեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծված փողերը արհեստական արժույթներ են՝ առանց պետության կամ կառավարության պատժամիջոցների: Կեղծ դրամ պատրաստելը կամ օգտագործելը խարդախության կամ կեղծիքի ձև է: Կեղծարարությունը այնքան հին է, որքան փողը: Արծաթապատ պատճենները (հայտնի են որպես Fourrées) հայտնաբերվել են Lydian մետաղադրամներում, որոնք համարվում են առաջին արևմտյան մետաղադրամները[45]: Թղթային փողերի ներդրումից առաջ կեղծարարության ամենատարածված մեթոդը մաքուր ոսկու կամ արծաթե մետաղների խառնուրդներն էին: Երկրորդ համաշխարհային պա տերազմի ընթացքում նացիստները կեղծել են բրիտանական ֆունտը և ամերիկյան դոլարը: Այսօր ամենալավ կեղծ դրամանիշերը կոչվում են Superdollars `իր բարձր որակի և իրական դոլարին նմանության համար: 2002 թվականին եվրոյի թղթադրամների և մետաղադրամների զգալի կեղծարարությունը եղել է արժույթի մեկնարկից հետո, սակայն այն զգալիորեն փոքր էր,քան ԱՄՆ դոլարինը[46]:
Փողերի լվացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողերի լվացման գործընթացը այն գործընթացն է, երբ հանցագործության միջոցները վերածվում են ակնհայտորեն օրինական փողերի կամ այլ ակտիվների: Այնուամենայնիվ, մի շարք իրավական և կարգավորիչ համակարգերում փողերի լվացումը դարձել է համաձայնեցված ֆինանասական հանցագործությունների այլ ձևերի հետ, և երբեմն ավելի լայնորեն կիրառվում է ֆինանսական համակարգի չարաշահումը (ներգրավելով արժեթղթեր, թվային արժույթներ, վարկային քարտերը, ավանդական արժույթ), ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը, հարկերից և միջազգային պատժամիջոցներից խուսափելը:
- ↑ Mishkin, Frederic S. (2007). The Economics of Money, Banking, and Financial Markets (Alternate Edition). Boston: Addison Wesley. էջ 8. ISBN 978-0-321-42177-7.
- ↑ What Is Money? By John N. Smithin. Retrieved July-17-09.
- ↑ «money : The New Palgrave Dictionary of Economics». The New Palgrave Dictionary of Economics. Վերցված է 18 December 2010-ին.
- ↑ Mankiw, N. Gregory (2007). «2». Macroeconomics (6th ed.). New York: Worth Publishers. էջեր 22–32. ISBN 978-0-7167-6213-3.
- ↑ T.H. Greco. Money: Understanding and Creating Alternatives to Legal Tender, White River Junction, Vt: Chelsea Green Publishing (2001). 1-890132-37-3
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «mankiw3
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «The Etymology of Money». Thewallstreetpsychologist.com. Արխիվացված է օրիգինալից 3 April 2015-ին. Վերցված է 24 February 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Boyle, David (2006). The Little Money Book. The Disinformation Company. էջ 37. ISBN 978-1-932857-26-9.
- ↑ «History of Money». Zzaponline.com. Վերցված է 24 February 2015-ին.
- ↑ Bernstein, Peter, A Primer on Money and Banking, and Gold, Wiley, 2008 edition, pp. 29–39
- ↑ D'Eprio, Peter & Pinkowish, Mary Desmond (1998). What Are the Seven Wonders of the World? First Anchor Books, p. 192. 0-385-49062-3
- ↑ Mauss, Marcel. The Gift: The Form and Reason for Exchange in Archaic Societies. pp. 36–37.
- ↑ «What is Debt? – An Interview with Economic Anthropologist David Graeber». Naked Capitalism. 2011-08-26.
- ↑ David Graeber: Debt: The First 5000 Years, Melville 2011. Cf. review
- ↑ David Graeber (2001). Toward an anthropological theory of value: the false coin of our own dreams. Palgrave Macmillan. էջեր 153–154. ISBN 978-0-312-24045-5. Վերցված է 10 February 2011-ին.
- ↑ Kramer, History Begins at Sumer, pp. 52–55.
- ↑ Herodotus. Histories, I, 94
- ↑ Goldsborough, Reid (2003-10-02). «World's First Coin». rg.ancients.info. Վերցված է 2009-04-20-ին.
- ↑ Moshenskyi, Sergii (2008). History of the weksel: Bill of exchange and promissory note. էջ 55. ISBN 978-1-4363-0694-2.
- ↑ Marco Polo (1818). The Travels of Marco Polo, a Venetian, in the Thirteenth Century: Being a Description, by that Early Traveller, of Remarkable Places and Things, in the Eastern Parts of the World. էջեր 353–355. Վերցված է 19 September 2012-ին.
- ↑ Wray, L. Randall (2012). Modern money theory: a primer on macroeconomics for sovereign monetary systems. Houndmills, Basingstoke, Hampshire: Palgrave Macmillan. էջեր 45–50. ISBN 978-0230368897.
- ↑ Desjardins, Jeff (December 15, 2015). «Infographic: The Properties of Money». The Money Project. Վերցված է 18 July 2017-ին.
- ↑ «Տնտեսագիտության տեսություն» (PDF).
- ↑ Mises, Ludwig von. The Theory of Money and Credit, (Indianapolis, IN: Liberty Fund, Inc., 1981), trans. H. E. Batson. Ch.3 Part One: The Nature of Money, Chapter 3: The Various Kinds of Money, Section 3: Commodity Money, Credit Money, and Fiat Money, Paragraph 25.
- ↑ Jevons, William Stanley (1875). «XVI: Representative Money». Money and the Mechanism of Exchange. ISBN 978-1-59605-260-4. Վերցված է 2009-06-28-ին.
- ↑ Deardorff, Prof. Alan V. (2008). «Deardorff's Glossary of International Economics». Department of Economics, University of Michigan. Վերցված է 2008-07-12-ին.
- ↑ Black, Henry Campbell (1910). A Law Dictionary Containing Definitions Of The Terms And Phrases Of American And English Jurisprudence, Ancient And Modern, p. 494. West Publishing Co. Black’s Law Dictionary defines the word "fiat" to mean "a short order or warrant of a Judge or magistrate directing some act to be done; an authority issuing from some competent source for the doing of some legal act"
- ↑ usmiNT.gov. Retrieved July-18-09.
- ↑ Tom Bethell (1980-02-04). «Crazy as a Gold Bug». New York. Vol. 13, no. 5. New York Media. էջ 34. Retrieved July-18-09
- ↑ Shredded & Mutilated: Mutilated Currency, Bureau of Engraving and Printing. Retrieved 2007-05-09.
- ↑ Banaji, Jairus (2007). «Islam, the Mediterranean and the Rise of Capitalism». Historical Materialism. 15 (1): 47–74. doi:10.1163/156920607X171591. ISSN 1465-4466. OCLC 440360743. Արխիվացված է օրիգինալից May 23, 2009-ին. Վերցված է August 28, 2010-ին.
{{cite journal}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Lopez, Robert Sabatino; Raymond, Irving Woodworth; Constable, Olivia Remie (2001) [1955]. Medieval trade in the Mediterranean world: Illustrative documents. Records of Western civilization.; Records of civilization, sources and studies, no. 52. New York: Columbia University Press. ISBN 978-0-231-12357-0. OCLC 466877309. Արխիվացված է օրիգինալից March 9, 2012-ին.
{{cite book}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 33,0 33,1 Labib, Subhi Y. (March 1969). «Capitalism in Medieval Islam». The Journal of Economic History. 29 (1): 79–86. ISSN 0022-0507. JSTOR 2115499. OCLC 478662641.
- ↑ O'Sullivan, Arthur; Sheffrin, Steven M. (2003). Economics: Principles in Action. Upper Saddle River, New Jersey: Pearson Prentice Hall. էջ 258. ISBN 978-0-13-063085-8.
- ↑ «FRB: H.6 Release – Money Stock and Debt Measures». www.federalreserve.gov. January 27, 2011.
- ↑ «How Currency Works». 2 September 2003.
- ↑ Eveleth, Rose. «The truth about the death of cash».
- ↑ The Federal Reserve. 'Monetary Policy and the Economy". (PDF) Board of Governors of the Federal Reserve System, (2005-07-05). Retrieved 2007-05-15.
- ↑ David Laidler (1997). Money and Macroeconomics: The Selected Essays of David Laidler (Economists of the Twentieth Century). Edward Elgar Publishing. ISBN 978-1-85898-596-1.
- ↑ Milton Friedman; Anna Jacobson Schwartz (1971). Monetary History of the United States, 1867–1960. Princeton, N.J: Princeton University Press. ISBN 978-0-691-00354-2.
- ↑ 41,0 41,1 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին; ՀՀ ԱԺ կայք, գլուխ 6
- ↑ Հայկական դրամը; armeco.am։ Վերցված է 2015-11-29
- ↑ Armenian Dram Sign; unicode-table.com (անգլ.)։ Վերցված է 2017-02-11
- ↑ The Unicode Standard 8.0, Armenian; unicode.org (անգլ.)
- ↑ «A Case for the World's Oldest Coin». Վերցված է 29 January 2013-ին.
- ↑ «Counterfeiting statistics for several currencies». Itsamoneything.com. 2012-06-09. Վերցված է 2014-09-21-ին.