Խնայողական դրամարկղներ
Խնայողական դրամարկղներ, վարկային հիմնարկություններ, որոնց հիմնական ֆունկցիան բնակչության դրամական խնայողությունների և ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ներգրավումն է։
Ծագել են Եվրոպայում, 18-րդ դարի վերջին - 19-րդ դարի սկզբին՝ մասնավոր ընկերությունների, մունիցիպալիտետների և պետության կողմից։ Կապիտալիստական երկրներում խնայողական դրամարկղների միջոցներն օգտագործվում են ռազմական ծախսերը ֆինանսավորելու, բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար[փա՞ստ]։ Ավանդների մեծ մասը պատկանում է ռանտյեներին, մանր ու միջին ձեռնարկատերերին։
20-րդ դարի վերջին ինտերնետային բանկինգի ի հայտ գալը նոր շունչ հաղորդեց խնայողական բանկային գործին, որն առավել բարձր տոկոսներ սկսեց վճարեց այն հաճախորդներին, ովքեր նախապատվությունը տվեցին իրենց ֆինասնական գործարքները միայն համացանցով իրականացնելուն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 60)։ ![]() |