Դրամական հոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրամական հոսք, քեշ-ֆլո, քեշ-ֆլոու (անգլ.՝ Cash Flow) կամ կանխիկ փողի հոսք — ժամանակակից ֆինանսատնտեսական վերլուծության, ֆինանսական պլանավորման և ֆինանսական կառավարման մեջ կարևոր հասկացություններից մեկն է[1][2][3]։

Հասկացության բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության փոփոխության, ֆինանսական շարժունության վիճակը գնահատելու համար օգտագործվում է ընկերություն դրամական միջոցների շարժը, հաշվի առնելով բոլոր դրամական միջոցների մուտքը և այլ վճարումները։ Օգտագործվում է ընկերության բյուջեի պլանավորման գործունեության, բիզնես-պլանի կազմման, ինչպես նաև դրամական հոսքերի շարժը մշակելու համար[2]։

Քեշ-ֆլոու հասկացության մեջ ներառվում է նաև դրամական միջոցների շարժի հաշվետվությունը (անգլ.՝ Cash Flow Statement), որտեղ արտացոլվում են անցյալում եղած դրամական միջոցների բոլոր մուտքերը և ծախսերը[4]։

Դրամական հոսքերի թվային նշանակությունը բնութագրվում է փողերի ներհոսքի մեծությունով, եթե այն մեծ է զրոյից, կամ փողերի արտահոսքով, եթե այն փոքր է զրոյից։ Դրական դրամական հոսքը ձևավորում է դրական միջոցները, որոնք տնտեսական սուբյեկտ են ներգործել համապատասխան շրջանի ընթացքում, օրինակ ապրանքների վաճառքի, աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման հաշվին։ Բացասական դրամական հոսքը ձևավորում է դրական միջոցները, որոնք ծախսվել են տնտեսական սուբյեկտի կողմից համապատասխան շրջանում, օրինակ ներդրումները, կրեդիտի վերադարձը, հումքի, էներգիայի, նյութերի և այլնի վրա ծախսվող գումարները։

Ներդրումային վերլուծության մեջ գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրումային վերլուծության մեջ քեշ-ֆլոու հասկացությունը օգտագործվում է ներդրումների տնտեսական ազդեցության հաշվարկները կատարելու համար։ Ներդրումային վերլուծության խնդիրները լուծելու համար դրամական հոսքը իրենից ներկայացնում է թվային շարք, կազմված ըստ ժամանակի տրոհված հաջորդականությունից, հաշվարկված որպես դրամական ներհոսքների և ծախսերի տարբերություն տվյալ ժամանակահատվածի համար։

Համընդհանուր ընդունված ծախսերի հոսքը՝, որը իրենից ներկայացնում է հետևյալ թվային շարքը՝ ։ Շարքի յուրաքանչյուր տարր կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արժեք։ Այսինքն, դրամական հոսքի ընդհանուր գումարը կարող է բերվել իր իսկական արժեքին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Т. А. Фролова.։ «Управление потоками денежных средств» (ռուսերեն)։ Финансы и кредит: конспект лекций. Таганрог: ТТИ ЮФУ, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-04-06 
  2. 2,0 2,1 2,2 «Основные финансовые показатели бизнес-плана» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-04-06 
  3. «Cash Flow» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-04-06 
  4. «Отчет о движении денежных средств» (ռուսերեն)։ Корпоративный менеджмент։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-04-6