Ճապոնիայի բանկի փողի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճապոնիայի բանկի փողի թանգարան
Japan Currency Museum.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
Տեղագրություն Թյուո
Վայր Տոկիո
Հասցե 103-0021
Հիմնադրված է 1985
Կոորդինատներ: 35°41′7.33″ հս․ լ. 139°46′18.47″ ավ. ե. / 35.6853694° հս․. լ. 139.7717972° ավ. ե. / 35.6853694; 139.7717972
Կայք imes.boj.or.jp/cm/htmls/index.htm


Ճապոնիայի բանկի փողի թանգարան (ճապ.՝ 日本銀行金融研究所貨幣博物館 Nihonginkō-kin'yū-kenkyūjo-kahei-hakubutsukan), դրամագիտական թանգարան, որը պատմում է Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության մասին: Թանգարանը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական բանկի շենքում (Տոկիո): Թանգարանի լրիվ անունն է` «Ճապոնիայի բանկի դրամա-կրեդիտային և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի թանգարան»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Ճապոնիայի բանկը նշում էր իր 100-ամյակը: Ի նշանավորումն այդ իրադարձության թանգարան ստեղծելու որոշում ընդունվեց: Հասարակության համար թանգարանի դռները բացվեցին 1985 թվականի նոյեմբերին:

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն իր տրամադրության տակ ունի Արևելյան Ասիայի երկրների դրամագիտական լայն հավաքածուներ: Դա ավելի քան 200000 տեսակի թղթադրամներ և մետաղադրամներ են, որոնք պատմում են Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության, դրանց արտադրության տեխնոլոգիաների և օգտագործման մշակույթի մասին: Մի առանձին ստենդ նվիրված է կեղծ փողերի տեխնիկային:

Բացի Ճապոնիայի փողերի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից, թանգարանում կան նաև արտասահմանյան դրամական միավորների հավաքածուներ, մասնավորապես Չինաստանի և Նոր Զելանդիայի դրամներ:

2002 թվականին Ճապոնիայի բանկը իր հնագույն ոսկե և արծաթե մետաղադրամները տեղափոխեց թանգարանային ֆոնդին:

2010 թվականին թանգարանում բացվեց այսպես կոչված «Էդոյի շրջանի» (1603-1867) և «Մեյդզի շրջանի» (1868-1912) դրամապանակների մշտական էքսպոզիցիան:

Տեղեկություն այցելուների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքի ժամերը` 9:30 - 16:30 (16:00-ից հետո մուտքը փակ է)[1]:
  • Փակ է երկուշաբթի օրերին, երբեմն այլ օրերի[2]:
  • Մուտքն անվճար է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]