Jump to content

Հարկերի դասակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարկերի դասակարգումըից)

Հարկ` պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում։

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերը կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

  • Անուղղակի հարկեր -անուղղակի հարկերը, ի տարբերություն ուղղակի հարկերի, սահմանվում են միջոցների շրջանառության համար, փաստացի գանձվում են վերջնական սպառողներից։ Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների ու ծառայությունների գների նկատմամբ, վճարվում են սպառողների կողմից և մուտքագրվում պետական բյուջե։ Այդ հարկերից են`
  1. Ավելացած արժեքի հարկ
  2. Ակցիզային հարկ
  • Ուղղակի հարկեր։ Ուղղակի են կոչվում այն հարկերը, որոնցով հարկվում են սուբյեկտների եկամուտները և տնօրինվող օբյեկտները։ Դրանցից են եկամտային հարկը, շահութահարկը, գույքահարկը, ժառանգության հարկը, նվիրատվության հարկը, հողի հարկը, ռեսուրսների հարկը։
  1. Շահութահարկ (անձնական)
  2. Եկամտային հարկ (անձնական)
  3. Գույքահարկ (իրական կամ գույքային)
  4. Հողի հարկ (իրական կամ գույքային)

Ընդհանրապես կան հարկերի դասակարգման այլ չափանիշներ.

  • ռեպարտիցիոն (հավասարաչափ բոլոր հարկատուների համար) և քանակական (բաժնային, քվոտային, որը հաշվի էառնում վճարունակությունը)
  • ամրագրված և կարգավորիչ հարկեր
  • համապետական (գանձվում են կենտրոնական կառավարման մարմինների կողմից և մուտք են գործում պետական բյուջե) և տեղական հարկեր (անշարժ գույքի հարկը, տրանսպորտային հարկը և այլն, որոնք գանձվում են տեղական մարմինների կողմից), առանձնացնում են նաև ռեգիոնալ հարկեր։
  • ընդհանուր նշանակության (ներառվում են երկրի պետական բյուջե) և նպատակային նշանակության հարկեր (ներառվում են հատուկ ֆոնդեր)
  • կանոնավոր և միանգամյա հարկեր

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հարկային օրենսդրության հիմունքներ» 2003 թ., Ա. Թամազյան
  • «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկ, 2009 թ., Գ. Կիրակոսյան, Ի. Խլղաթյան