Չինաստանի կենտրոնական դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինաստանի կենտրոնական դրամահատարան
Museum Silhouette.svg
Չինաստանի կենտրոնական դրամահատարան
Տեսակ դրամահատարան
Ղեկավար կազմակերպություն Central Bank of the Republic of China
Պաշտոնական կայք

Չինաստանի կենտրոնական դրամահատարան, Չինաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Թայվան) դուստր ձեռնարկությունն է: Դրամահատարանի հիմնական գործունեությունը շրջանառության մետաղադրամների և հուշադրամների հատումն ու ձուլումն է, ինչպես նաև հուշամեդալների և ձուլվածքների այլ տեսակների արտադրությունը Թայվանի պետական հաստատությունների և գործարարների համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարանն ի սկզբանե հաստատվել է որպես Շանհայի դրամահատարան 1920 թվականին Շանհայում: 1928 թվականին այն վերանվանվել է որպես Կենտրոնական դրամահատարան և պատկանում էր Ֆինանսների նախարարությանը: Հինգ տարի անց, 1933 թվականին, ընկերությունը սկսել է իր գործունեությունը: Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ընկերությունը ստիպված էր տեղափոխվել մայրցամաքային Չինաստանի հյուսիս, որտեղ կառուցվել են ձեռնարկություններ Չենդու, Գույլին, Կունմին, Լանչժոու և Վուչանգ քաղաքներում: 1946 թվականին, երբ Ազգային հեղափոխական բանակը հաղթեց ճապոնիայի դեմ պատերազմում, ընկերությունը վերադարձավ Շանհայ:

1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ընկերությունը տեղափոխվեց Թայվան, և ձեռնարկությունները կառուցվեցին Թայբեյում: Այնուհետև անցավ Չինաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ենթակայության տակ (Թայվան): 1976 թվականին այս հաստատությունը տեղափոխվեց Գույշան թաղամաս մինչև այսօր[1]:

Կազմակերպական կառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պլանավորման բաժին
  • Գնումների և մատակարարման բաժին
  • Որակի վերահսկման բաժին
  • Քարտուղարություն
  • Հաշվապահական հաշվառման գրասենյակ
  • Անձնակազմի գրասենյակ
  • Աշխատանքի անվտանգության և առողջության գրասենյակ
  • Էթիկայի գրասենյակ
  • Տեղեկատվության կառավարման գրասենյակ
  • Ձուլման և գլանման գրասենյակ
  • Դրամահատման և փաթեթավորման աշխատանքներ
  • Հարգադրոշմման աշխատանքներ
  • Տեխնիկական սպասարկման աշխատանքներ«Organization Structure»։ Central Mint։ Վերցված է 20 June 2018 </ref>:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History»։ Central Mint։ Վերցված է 20 June 2018