Jump to content

Մետաղադրամի կեղծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական կայսր Դոմիցիանոսի (81-96 թվականներ) կեղծ մետաղադրամ: Արծաթապատ պղնձե մետաղադրամն ունի շատ ավելի ցածր ներքին արժեք, մինչդեռ անվանական արժեքը մնում է նույնը:

Մետաղադրամի կեղծում, հատկապես թանկարժեք հին մետաղադրամների կեղծում, շատ տարածված է։ Ժամանակակից բարձրարժեք մետաղադրամները նույնպես կեղծվում են և շրջանառվում[1]։ Հին մետաղադրամների կեղծումը սովորաբար կատարվում է շատ բարձր չափանիշներով, որպեսզի նրանք կարողանան խաբել փորձագետներին։ Սա հեշտ չէ, և շատ մետաղադրամներ դեռ դուրս են մնում։

Շշրջանառության մեջ գտնվող բարձրարժեք մետաղադրամների կեղծումները, որոնք նախատեսված են անվանական արժեքով ընդհանուր շրջանառության համար, կատարվել են հանցագործների կողմից հազարավոր տարիների ընթացքում։

Շրջանառության մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սխալ գլանվածքով և թերի տառերով կեղծ մետաղադրամ (վերևում)

Ընդհանուր շրջանառության մեջ գտնվող ժամանակակից մետաղադրամների համար կեղծիքներից պաշտպանվելու ամենատարածված մեթոդը երկու տարբեր գույնի մետաղներից պատրաստված երկմետաղյա դրամների օգտագործումն է, որոնք դժվար է կեղծել ցածր գնով։ Այս մետաղադրամները կեղծելու ամենատարածված ձևն է փոխել այն մասի ներկի գույնը, որը պետք է տարբեր գույն ունենա, ներկելով այն։ Սակայն ներկը հաճախ հեշտ քերվում է, և մետաղադրամների տեսքը շուտով դառնում է շատ կոպիտ։ Նույն բաղադրության համաձուլվածքով մետաղադրամների ավելի մեծ քանակություն է գցվում շրջանառության մեջ որպես իսկական մետաղադրամ, բայց դրանք ունեն դետալների անբավարար վերարտադրություն, ինչպիսիք են մետաղադրամի կողքի գլանվածքը և տառերի դրոշմումը։

Երբ եվրոն ներմուծվեց Եվրոպայում, սկզբում շատ քիչ կեղծիքներ էին լինում. սակայն այդ թիվը զանգվածաբար աճեց որոշ ժամանակ անց[2]։ 2004 թվականին շրջանառության մեջ գտնվող կեղծ եվրո մետաղադրամների բարձր և աճող քանակությունը հանգեցրեց եվրոյի մետաղադրամների կեղծարարության դեմ պայքարի տեխնիկական գործողությունների համակարգման համար տեխնիկական և գիտական կենտրոնի ստեղծմանը[3]։ 2002-2006 թվականների ընթացքում շրջանառությունից հանվել է մոտ 400,000 եվրո արժողությամբ կեղծ մետաղադրամ։ Սակայն «ընդհանուր թիվը շատ փոքր է պատմական չափանիշներով և շրջանառվող 69 միլիարդ (իսկական) եվրո մետաղադրամների համեմատությամբ»[4]։

2014 թվականին նախնական հաշվարկներով շրջանառության մեջ գտնվող Մեծ Բրիտանիայի բոլոր 1 ֆունտ ստեռլինգի մետաղադրամների 3.04%-ը կեղծված էր[5]։ Այս մետաղադրամները փոխարինվեցին 2017 թվականի հոկտեմբերի 15-ին, նոր, ավելի դժվար կեղծվող, տասներկուկողմանի երկմետաղյա դրամներով[6]։

Հավաքորդային կեղծ մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի հանրաճանաչ կեղծված մետաղադրամը Ֆրենսիս ԼեՌոյ Հենինգի կողմից կեղծված 1944 թվականի Միացյալ Նահանգների նիկել մետաղադրամն է։ Ի տարբերություն պաշտոնական նմուշների, այս կեղծման վրա բացակայում է Ֆիլադելֆիայի դրամահատարանի ընդհանուր տարբերանշանը։ Պատերազմի շրջանի տարբեր բաղադրության պատճառով այս ժամանակաշրջանի բոլոր նիկելներն ունեին դրամահատարանի ընդհանուր տարբերանշան։ Սովորաբար Ֆիլադելֆիայի դրամահատարանը չէր ընդգրկվել առաջինը, սակայն 1944 թվականին բոլոր նիկելներն ունեին «P» նշան Մոնտիչելոյի գմբեթի վերևում։ Նախնական հաշվարկներով այդ մետաղադրամներց 100,000-ը շրջանառության մեջ է դրվել[7]։ Այսօր նրանք շարունակում են մնալ հավաքորդների համար մատչելի։

Տետրադրախմա Հին Աթենքից թվագրված մոտ մ.թ.ա. 449-413 թվականներ։ Ունի բազմաթիվ «փորձարկային կտրտումներ», հիմնականում արված հին ժամանակներում կասկածելու դեպքում հնարավոր կեղծիքը հայտնաբերելու համար, որպեսզի պարզեն, արդյոք բազային մետաղը նույնպես արծաթ է կամ էժան մետաղ (օրինակ, բրոնզ)։ Այս մետաղադրամն ունի արծաթե հիմք և հնագույն կեղծիք չէ:

1923-D և 1930-D դայմերը քիչ քանակով գտնվել են շրջանառության մեջ, և դրանցով հետաքրքրված էին հավաքորդները, քանի որ այդպիսի թվագրության-հատման համակցությամբ մետաղադրամներ չեն թողարկվել նմանատիպ անվանական արժեքով։ Ենթադրվել է, որ նրանք կարող էին Խորհրդային Միության կողմից կատարված փորձերի մի մասը լինել համաշխարհային շուկայում իր արծաթը վաճառելու ԱՄՆ մետաղադրամների կեղծմամբ (ամբողջովին թանկարժեք մետաղների քաշով)։ Եթե այդպես է, ապա փորագրողները կոպիտ սխալ են արել՝ արտադրելով «անհավանական» մետաղադրամներ[8]։

Բարձրարժեք հավաքորդային մետաղադրամների կեղծիքների օրինակներ են 1970-ականների սկզբին անհայտ կեղծարարի կողմից արտադրված «Օմեգա» մետաղադրամները, որը մակնշեց իր արտադրանքը հունական օմեգա տառի մանրանկարով։ Ենթադրություն կա, որ նա պատրաստել է 20,000 կեղծ 1907 թվականի ԱՄՆ 20 դոլարանոց ոսկե կրկնակի արծիվ բարձրորակ անվանական մետաղադրամներ, արծվի ճանկերում օմեգա ստորագրությամբ, որն այսօրվա գներով արժե հարյուր միլիոնավոր դոլարներ։ Նրա կեղծիքներն այնպիսի բարձր որակի են, որ հավաքորդները պատրաստ են վճարելու 1000 դոլարից բարձր մեկ հատի համար։ Թեև իրական մետաղադրամը վաճառվում է մոտ 50,000-100,000 դոլար։ Նույն կեղծարարը կեղծեց նաև Միացյալ Նահանգների այլ ոսկե մետաղադրամներ, այդ թվում, 1874, 1878 և 1882 թվականների մեծ քանակությամբ 3 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամները, որոնցից առավել տարածվածը 1882 թվականինն է։ Կեղծված 10 դոլարանոց երեք (1910-P, 1913-P և 1926-P) ոսկե մետաղադրամները «Ազատության» պատկերի գլխազարդի օղակի ներսի ներքևի մասում ունեն օմեգա տառը[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Coin Counterfeiting, Counterfeit Coins(2007-26-09)
  2. «Counterfeit Coin Newsletter». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  3. EU Crackdown, Counterfeit Coins(2007-26-09)
  4. «EU press release». Europa, the official European Union website. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «How can I spot a fake £1 coin?».
  6. «All change: round pound deadline is midnight tonight - how many do you have left?». Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  7. «Henning Counterfeit Nickel». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  8. «Mercury Dimes > Ch 4 > Counterfeit & Altered Coins». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  9. Secrets of the U.S. Mint. Travel Channel. Aired 2006-03-20.
  10. Travers, Scott A. (2008). The Coin Collector's Survival Manual (6 ed.). New York: Random House. էջեր 145–147. ISBN 0-375-72305-6. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Forgotten Coins of the North American Colonies, Amazon Books, John Lorenzo (2017).
  • Identify counterfeit coins with images Counterfeit Silver Dollar Image Comparisons
  • C. R. Gagg and P. R. Lewis, Counterfeit coin of the realm – review and case study analysis, Second International Conference on Engineering Failure Analysis (ICEFA-11), Toronto, Canada, Sept. 2006, Engineering Failure Analysis, Vol 14, No 6, 1144 – 1152, 2007.
  • Forensic Materials Engineering: Case studies, Lewis, PR, Gagg, C and Reynolds, K, CRC Press (2004).