Դրամանենգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրամանենգություն, պետական հանցագործության տեսակ, կատարվում է իրացման նպատակով՝ գանձարանային, պետական բանկի տոմսեր, մետաղադրամներ, պետական արժեթղթեր կամ արտասահմանյան վալյուտա կեղծելու կամ այդպիսիք իրացնելու եղանակով։

Պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամանենգությունը բոլոր հասարակարգերում դիտվում է որպես հանցագործություն։ Դրամանենգություն կատարողների դեմ պայքարելու նպատակով 1929 թվականին Ժնևում կնքվել է միջազգային համաձայնություն։

Դրամանենգությունը տարածված է եղել նաև հին և միջնադարյան Հայաստանում, հատկապես՝ Կիլիկիայում։ Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների, Բրիտանական, Լենինգրադի Էրմիտաժ թանգարաններում եղած Լևոն Ա-ին վերագրվող պղնձե, արծաթե դրամների զգալի մասը կեղծ է։ Հին և միջնադարյան հայկական օրենքներով դրամանենգությունամբ զբաղվողները դատապարտվել են մահապատժի, ցմահ տաժանակրության, ենթարկվել անդամախեղման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 452 CC-BY-SA-icon-80x15.png