Մալայական արջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալայական արջ
Մալայական արջ (էգ)
Մալայական արջ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Վերնաընտանիք Ursoidea
Ընտանիք Արջեր (Ursidae)
Ենթաընտանիք Ursinae
Ցեղ 'Helarctos'
Տեսակ Մալայական արջ (H. malayanus)
Միջազգային անվանում
Helarctos malayanus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մալայական արջ այլ կերպ անվանում են նաև՝ բիրուանգ[1], արևային արջ (Helarctos (հուն․՝ Hela արև և arcto արջ) անվանումը ստացել է կրծքի սպիտակավուն կամ նարնջագույն բծի շնորհիվ, որ հիշեցնում է արևածագ), մեղրային արջ[2], շուն արջ (անվանումը տրվել է տեղի բնակիչների կողմից, քանի որ արջը չափերով փոքր է)։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթին ձյութի պես սև գույն ունի, բացառությամբ երախի կողքերի և կրծքամասի պայտաձև բծերի, որոնք մոխրադեղնավուն կամ նարնջագույն են, մազերը՝ կարճ են, բայց խիտ և փայլուն[3]։ Մալայական արջն արջերի ընտանիքի ամենափոքր ներակայացուցիչն է, երկարությամբ այն չի գերազանցում 1,5 մետրը (գումարած 3-7 սմ պոչ), հասակը մինչև վզակոթ 50-86 սմ, քաշը՝ 34-100 կիլոգրամ։ Արուները էգերից քաշով 20-30% խոշոր են։ Սա ամրակազմ և ուժեղ կենդանի է՝ կարճ, բայց լայն երախով։ Ականջները կարճ են և կլոր։ Վերջույթները երկար են՝ անհամապատասխան մեծ թաթերով, եղունգները շատ խոշոր են և կորացած։ Ոտնաթաթերը մերկ են[4]։ Ժանիքները մեծ չեն, սեղանատամները ոչ խոշոր։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրուանգները հայտնաբերվել են Հարավարևելյան Ասիայի արևադարձային խոնավ անտառներում, տարածվում են Հյուսիսարևելյան Հնդկաստանից, Բանգլադեշ, Մայանմա, Թաիլանդ, Մալայզիայի թերակղզի, Լաոս, Կամբոջա,Վիետնամ մինչև Չինաստանի հարավային Յուննան գավառ և Ինդոնեզիայի Սումատրա և Կալիմանտանա կղզիներ։ Այժմ նրանք հեռացել են իրենց նախկին բնակավայրերից և զբաղեցնում են շատ ավելի քիչ տարածք, հանդիպում են հիմնականում արևելյան Միանմայում և Յուննանում[5]։ Արջերի սովորությունները նրանց կապում են արևադարձային մշտադալար անտառների հետ[6]։

Կենսակերպ և սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ այս արջերը ապրում են հարավարևելյան Ասիայի նախալեռնային և լեռնային շրջանների արևադարձային և մերձարևադարձային անտառներում, նրանք չունեն սնվելու խնդիր և ձմեռը չեն քնում։ Նրանք հիմնականում միայնակ են, բացառությամ ձագ ունեցող մայրերի։ Արու արջերը հիմնականում պասիվ են ցերեկվա ընթացքում, բայց նրանցից որոշները կարճ ժամանակով ակտիվ են լինում գիշերները։ Մալայական արջերը քնում են հիմնականում մահացած, սնամեջ ծառերի կոճղերում, սիրում են հանգստանալ նաև կանգնած կամ հենված ծառի կոճղերին։Նրանք բավականին պասիվ են և օրվա ընթացքում հիմնականում քնած են[7]։ Մալայական արջերը շատ կատաղի են դառնում, երբ նրանց վտանգ է սպառնում[8]։

Մալայանկան արջ
Բիրուանգի բարակ, երկար լեզուն

Բիրուանգները ամենակեր են։ Հիմնականում սնվում են միջատներով (մեղուներ, տերմիտներ) և անձրևաորդերով, ինչպես նաև շիվերով, ընդերացողուններով և բույսերի պտուղներով։ Երկար լեզուն օգնում է բիրուանգին հայթայթել մեղր և դուրս հանել բներից տերմիտներին։ Բացի սրանցից բիրուանգները ուտում են մանր կրծողների, թռչունների և մողեսների, ինչպես նաև վագրերի թողած լեշերի մնացորդներով։ Խիտ բնակեցված բնակավայրերում փորփրում են աղբը, հարձակվում են ընտանի կենդանիների վրա, ավերում են պլանտացիաները (բանանի, կոկոսի արմավենիներ)։ Ուժեղ ծնոտը թույլ է տալիս նրանց ջարդել կոկոսյան ընկույզը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգերը 95 օր հղիությունից հետո ծնում են 1-2 ձագուկ։ Հղիությունը կարող է ընթանալ թաքնված փուլով, այս դեպքում տևողությունը լինում է 174-240 օր։ Նորածինները կույր են և առանց մազերի, նրանք կշռում են 300 գրամ[9][10]։ Արջուկները մնում են մայրերի հետ մինչև երեք տարեկան։ Կյանքի միջին տեվողությունը 24 տարի է։

Պոպուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրուանգը համարվում է արջերի առավել հազվագյուտ տեսակ։ Այս տեսակը ներառվախծ է միջազգային Կարմիր գրքում և հանդես է գալիս՝ «գտնվում է խոցելի վիճակում» կարգավիճակով (անգլ.՝ Vulnerable, VU)։ Նրանց ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ, բաց այն գտնվում է անհետացման վտանգի տակ։ Հաճախ նրանց պահում են նաև ոչ ազատության մեջ, երբեմն նաև որպես տնային կենդանի։ Բիրուանգների սիրտը և լեղապարկը օգտագործվում է ասիական ավանդական բժշկության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — 352 с. — 10 000 экз.
  2. Lekagul, B. and J. A. McNeely (1977). Mammals of Thailand. Kurusapha Ladprao Press, Bangkok.
  3. Servheen, C., Salter, R. E. (1999). «Chapter 11: Sun Bear Conservation Action Plan». In Servheen, C., Herrero, S., Peyton, B. (ed.). Bears: Status Survey and Conservation Action Plan (PDF). Gland: International Union for Conservation of Nature. էջեր 219–224.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Pocock, R. I. (1941). The fauna of British India, including Ceylon and Burma. Mammalia. – Volume 2. Taylor and Francis, London.
  5. «Helarctos malayanus». iucnredlist.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Nazeri, Mona; Jusoff K; Madani N; Mahmud AR; Bahman AR; և այլք: (2012). «Predictive Modeling and Mapping of Malayan Sun Bear (Helarctos malayanus) Distribution Using Maximum Entropy». PLOS ONE. 7 (10). doi:10.1371/journal.pone.0048104.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. Wong, S. T (2011). «The Integration of Fulung and Mary». Borneo Sun Bear Conservation Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. Servheen, C., Salter, R. E. (1999). «Chapter 11: Sun Bear Conservation Action Plan». In Servheen, C., Herrero, S., Peyton, B. (ed.). Bears: Status Survey and Conservation Action Plan (PDF). Gland: International Union for Conservation of Nature. էջեր 219–224.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Malayan Sun Bear Արխիվացված 2014-12-21 Wayback Machine,
  10. Ball, J. (2000). Sun Bear Fact Sheet Արխիվացված 2008-08-27 Wayback Machine. Woodland Park Zoo.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայական արջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայական արջ» հոդվածին։