Հյուսիսարևելյան Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հյուսիսարևելյան Ասիա, Ասիա աշխարհամասի հյուսիսարևելյան մասն է, որը ունի առանձին տարածաշրջանի կարգավիճակ։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսարևելյան Ասիայի քարտեզը

Հյուսիսարևելյան Ասիայի տարածքը (սովորաբար այն համարվում է Արևելյան Ասիա տարածաշրջանի ենթակա շրջան) աշխարհագրորեն ընդգրկում է Ճապոնական, Դեղին և Արևելաչինական ծովերը, Սիբիրի արևելյան հատվածի, Կորեա թերակղզին և Թայվան, Սիկոկու, Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու և այլ կղզիներ։

Աշխարհագրորեն ամբողջ տարածքով այս տարածաշրջանի կազմում են գտնվում Ճապոնիան, Հարավային Կորեան և Հյուսիսային Կորեան[1]: Սակայն կան նաև պետություններ, որոնց տարածքի որոշակի մասը գտնվում է տարածաշրջանում (Ռուսաստան և Չինաստան), կամ դրանց որոշելը վիճելի խնդիր է (Մոնղոլիա, Հոնկոնգ, Չինաստանի Հանրապետություն, Մակաո

Այլ երկրների հետ համագործակցության նպատակներով տարածաշրջանի անդամ երկիր է համարվում նաև Չինաստանը[2][3] և Ռուսաստանը, չնայած նրան, որ նրանց դեպքում այդ տարածքը կազմում է մոտավորապես Չինաստանի 10 %-ը, իսկ Ռուսաստանի 4 %-ը։ Համաշխարհային բանկը այս տարածաշրջաններից առանձնացրել է երեք պետություն՝ Ճապոնիա, Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա[4]:

Հաշվի չառնելով այս տարածաշրջանի երկրների աշխարհագրությունը, տարածաշրջանի երկրների թվին են դասվում նաև նոր ինքնավարություն ստացած այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Հոնկոնգը, Թայվանը և Մակաոն: Ռուսաստանի տարածաշրջանային հիմնական հատվածը դա ռուսական Սիբիրն է[5]:

Պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Northeast Asia." Council on Foreign Relations. Retrieved on August 10, 2009.
  2. "Northeast Asia dominates patent filing growth." Retrieved on August 8, 2001.
  3. "Paper: Economic Integration in Northeast Asia." Retrieved on August 8, 2011.
  4. Gilbet Rozman (2004), Northeast asia's stunted regionalism: bilateral distrust in the shadow of globalization. Cambridge University Press, pp. 3-4
  5. Aminian Nathalie, Fung K.C., Ng Francis։ «Integration of Markets vs. Integration by Agreements»։ Policy Research Working Paper (4546)։ World Bank