Հաշիվ (մաթեմատիկա)

Հաշիվ կամ հաշվում, թվաբանության մեջ որոշել միասեռ («հաշվելի») առարկաների քանակ, այսինքն ՝ հաստատել փոխմիարժեք համապատասխանություն այս օբյեկտների բազմության և բնական թվերի շարքի սկզբի միջև[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվելու հասկացությունն ակնհայտ չէ և պարտադիր չէ շատ տարրական խնդիրների համար, որոնց լուծման համար այսօր կիրառվում է առարկաների հաշվում։ Օրինակ՝ նախամարդ որսորդը չէր հաշվում իր ուղեկիցներին, բայց համոզվում էր, որ ոչ ոք հետ չի մնացել՝ պարզապես հայացք գցելով խմբի կողմը։ Նույնիսկ բադն ունի նմանատիպ հմտություններ, որը կարողանում է հասկանալ՝ արդյոք բոլոր բադերը հետևում են իրեն։ Նմանապես, Ջեյմս Մորգանը ավստրալացի աբորիգենների շրջանում դիտել է օձաձկները արմատներով փոխանակումը, որոի ժամանակ նրանք առարկաները շարում էին երկու համեմատվող շարքերով[2]։
Առաջին վերացարկումը տեղի է ունեցել, երբ համեմատության համար սկսել են օգտագործել ձեռքերի և ոտքերի մատները[1][3]։ Միկլուհո-Մակլեյը նկարագրել է խմբային տասնորդական հաշվարկը պապուասների շրջանում (անդամներերից մեկը ծալում է իր մատները ըստ միավորների, մյուսը՝ ասենք, «ձեռքի երկուսը»)[4]։ Ահա թե ինչպես են առաջացել տասնորդական թվային համակարգի նախադրյալները, որոշ լեզուներ պահպանել են 20 հիմքով հաշվարկման համակարգերի հիշողությունը (որքերի և ձեռքերի և մատներ՝ վրացիները), 11 հիմքով (ձեռքի մատներ գումարած մեկ ձեռք՝ բնիկ նորզելանդացիները) և 5 հիմքով (մեկ ձեռքի մատները՝ շումերները, ացտեկները)[5]։ Հանդիպել են նաև հաշվարկման երկուական թվային համակարգ, օրինակ, ինչպես Տորես նեղուցի կղզիներից մեկի ցեղերը․
1 = Ուրապուն
2 = Օկոզա
3 = Օկոզա Ուրապուն
4 = Օկոզա Օկոզա[6]։
Արդյունքների գրանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվարկի արդյունքներն ի սկզբանե գրանցվել են խազերի և հանգույցների տեսքով։ Թվերի գալուստով առաջացել է գրառմանան երեք եղանակ[7]՝
- Ադիտիվ կամ հավելումով ( նշանակում է )
- Սուբտրակտիվ կամ պակասեցումով (MN նշանակում է , որտեղ )
- Մուլտիպլիկատիվ կամ բազմապատկող ( նշանակում է )։
Հավելումային և հանող նշումների համադրության ամենահայտնի օրինակը հռոմեական թվերն են, որտեղ , : Հաշվարկման դիրքային համակարգի գյուտը (հիմք 60) սկսվում է հին Բաբելոնից[8]։
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվել սովորելը սովորաբար կատարվում է նախադպրոցական տարիքում։ Երեխան երեք տարեկանից հետո կարողանում է տիրապետել երկու մեծություների համեմատությանը։ Դասավանդելիս առանձնացվում են կարգային և քանակական թվանշաններ (այսինքն՝ կարգային և քանակական թվերի օգտագործումը)։
Տ.Ս.Բուդկոն առանձնացնում է թվաբանության ուսուցման ոլորտում մանկավարժության զարգացման հետևյալ փուլերը[[9]՝
- XVI—XIX դար՝ մաթեմատիկական ուսուցման գաղափարի առաջացումը 4-7 տարեկանում
- XVII դար՝ Յան Ամոս Կոմենսկի՝ առաջարկել է ուսուցման հաշվարկ 20-ի սահմաններում 4-6 տարեկանում
- XVIII դար՝ Յոհան Հայնրիխ Պեստալոցցի՝ սովորել կոնկրետ առարկաների հաշվարկ (թիվ - ձև - բառ)
- XIX դար՝
- Կոնստանտին Ուշինսկի՝ հաշվման ուսուցում խմբերով, տասնյակներով
- Ա. Վ. Գուբե -ն առաջարկեց ուսուցման «մենագրական» մեթոդ՝ երեխաները պետք է դիտարկեն թվերը 100-ի սահմաններում, ներկայացված կետերի կամ գծերի տեսքով, համեմատեն թվերը միմյանց հետ՝ որոշելով, թե որ թիվն է ավելի մեծ և որքանով։ Գրուբեն ենթադրում էր, որ նման դիտարկումների արդյունքում երեխաները կյուրացնեն թվաբանական գործողությունները։ Վ.Ա.Լայը առաջարկեց կետերի փոխարեն օգտագործել հատուկ պատկերներ, Վ.Ա.Եվտուշևսկին առաջարկեց թվերը սահմանափակել մինչև 20։
- Պ.Ս. Գուրևը, Ադոլֆ Դիստերվեգը հնարել են «հաշվարկային մեթոդը» (նաև «գործողությունների ուսուցման մեթոդ»), որում երեխաները նախ հաշվում են կոնկրետ հավաքածուներ, այնուհետև թվաբանական գործողությունները տասնյակներով (նախ՝ մինչև 10, հետո մինչև 20 և այլն)։
- XX դար՝ Ս. Ա. Քեմնիցը «Մաթեմատիկան մանկապարտեզում» գրքում (1912) շարադրել է ծրագրի բոլոր բաժինները, որոնք օգտագործվում են մինչ օրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Березкина, 1970, էջ 9
- ↑ «Early Human Counting Tools». Math Timeline. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
- ↑ Macey, Samuel L. (2010 թ․ նոյեմբերի 1). The Dynamics of Progress: Time, Method, and Measure (անգլերեն). University of Georgia Press. ISBN 978-0-8203-3796-8.
- ↑ Березкина, 1970, էջ 10
- ↑ Березкина, 1970, էջ 11
- ↑ Березкина, 1970, էջ 12
- ↑ Березкина, 1970, էջ 12—13
- ↑ Березкина 2, 1970, էջ 37
- ↑ Будько, 2016, էջ 27—28
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Э. И. Березкина, Б. А. Розенфельд Доисторические времена // История математики с древнейших времен до начала XIX столетия / А. П. Юшкевич. — Москва: Наука, 1970. — Т. I. — С. 9-15. — 360 с.
- Э. И. Березкина, А. П. Юшкевич Вавилон // История математики с древнейших времен до начала XIX столетия / А. П. Юшкевич. — Москва: Наука, 1970. — Т. I. — С. 34-57. — 360 с.
- Будько Т. С. Теория и методика формирования элементарных математических представлений у дошкольников / Брестский государственный университет им. А.С. Пушкина. — Брест: Издательство БрГУ, 2016. — 193 с.(չաշխատող հղում)
|
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշիվ (մաթեմատիկա)» հոդվածին։ |