Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)
|
---|
|
Կապված թեմաներ |
2020 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին[1][2][3][4][5], սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց[6]։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը[2]։
Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանար ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց կամ չեղարկվեց[1]։
Ժամկետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրաքվեն պետք է անցկացվեր հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո[5]։ Քարոզարշավի ժամկետներն էին փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը[7]։
Քարոզչական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի[8]՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբարում։ «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը[9]։ 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը[7], որի կազմում կար ավելի քան 60 իրավաբաններ։
Քննադատություն, արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը[10]։
Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։ - ՀՀԿ-ի դատապարտող հայտարարությունից մի հատված[10]
|
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը[11]։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն[12]։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն[13]։
Խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հարցուուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը կատարեց «Այո»-ի քարոզչությունը[14]՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, որի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացում ներկայացրեց[15]։
Այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «ԱՅՈ»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով։ Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն՝ Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից[16], իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև։
Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ[17]։
Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին[17]։
2020 թվականի մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Կուրթան գյուղ, որտեղ նրան խնդրանքով մոտեցավ մի երիտասարդ՝ խնդրելով իրեն տրամադրել բնակարան, վարչապետը սաստեց՝ պնդելով, որ երիտասարը առողջ է և կարող է աշխատել տունը ստեղծել։ Մարտի 10-ի NEWS.am-ի պատրաստած տեսանյութից[18] հետո պարզվեց, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, իսկ տուն չունեն, քանի որ երկրաշարժի ժամանակ իրենց տունը կառուցվում էր և դեռ պատրաստ չէր։ Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց երիտասարդից[19]։
Հանրաքվեի քարոզչության է մասնակցում նաև «Բոյկոտ» նախաձեռնությունը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը[20]։ Նախաձեռնությունը համագործակցում է «ՈՉ» քարոզչական կողմի հետ[21]։
Մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը դադարեցրեց իր քարոզարշավը կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ։
Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց մեկամսյա Արտակարգ դրություն, որի պատճառով հանրաքվեն հետաձգվեց։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն ազգային ժողովում ընդունված որոշման համաձայն կասեցվել է ՍԴ 3 անդամությունը՝ այդ թվում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ[22]։ Այս որոշման մասին ՍԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը».
- ↑ 2,0 2,1 «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի».
- ↑ «ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը Read more: https://armeniasputnik.am/armenia/20200206/21966730/sd-andamneri-harcy-koroshi-joxovurdy-aj-n-yndunec-hanraqvei-masin-naxagicy.html».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը».
- ↑ 5,0 5,1 «Ե՞րբ կանցկացվի հանրաքվեն. օրենքը ժամկետներ է սահմանում».
- ↑ «Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը».
- ↑ 7,0 7,1 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». www.elections.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
- ↑ «ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը, աշխատանքները Երևանում կհամակարգի Սիփան Փաշինյանը, մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը
- ↑ 10,0 10,1 «ՀՀԿ-ն դատապարտում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը».
- ↑ «Փաստաբանների պալատը կոչ է անում պատգամավորներին հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը».
- ↑ «Հանրաքվեի գործընթացում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն».
- ↑ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
- ↑ «Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
- ↑ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է...(չաշխատող հղում)
- ↑ Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին
- ↑ 17,0 17,1 ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում
- ↑ «Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան. կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանցի տղա (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ LLC, Helix Consulting. ««Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Ռուբեն Մելիքյան». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|