Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Коммунистическая партия Армении
Տեսակկոմունիստական կուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ
ԱռաջնորդԱրամ Գ. Սարգսյան
ՀիմնադիրԳևորգ Ալիխանյան
Հիմնադրվածհունիս 1920
Լուծարվածսեպտեմբեր 1991
ԳաղափարախոսությունԿոմունիզմ
Մարքսիզմ-Լենինինիզմ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
Թերթ«Սովետական Հայաստան»
ՆախորդՀայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
ՀաջորդՀայաստանի դեմոկրատական կուսակցություն (իրավաբանորեն)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) (փաստացի)
Communist Party of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении. КПА), հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920 թվականի հունիսին[1]։ 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մասնաճյուղն էր։

Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։

Սակայն 1920-ական թվականներից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականությանը: Դրա գագաթնակետը հանդիսացավ 1930-ականների բռնաճնշումները: Կուսակցության նախկին առաջին քարտուղարներ՝ Գևորգ Ալիխանյանը, Հայկ Հովսեփյանը, Հայկազ Կոստանյանը և Ամատունի Վարդապետյանը բռնաճնշումների ժամանակ դատպարտվեցին մահապտժի:

1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դարձան Խորհրդային Միության և Հայկական ԽՍՀ-ի փլուզմանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստին և Հայաստանի Հանրապետության հռչակման։ ՀԽՍՀ կոմկուսի անդամ եղած որոշ գործիչներ «Միասնություն դաշինքի» կազմում 1999 թվականին ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունում նշանակվեցին տարբեր պաշտոնների, Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀԽՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը հիմնադրվել է 1902 թվականին Թիֆլիսում: Այն բաժանվեց Բոլշևիկ և Մենշևիկ խմբերի: Բոլշևիկների խմբի և Հայաստանի առաջին հանրապետությունում գտնվող «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» հայ կումունիստների կազմակերպության միաձուլման արդյունքում 1920 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց կուսակցությունը: Կուսակցության շատ ղեկավարներ մեղադրվել են Տրոցկիստ կամ Դաշնակիստ լինելու մեջ և մահապատժի ենթարկվել 1937 թվականին[2]:

Լուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Արամ Գ. Սարգսյանը և ՀԿԿ այլ ղեկավարներ լուծարեցին Հայաստանի ԽՍՀ-ում գործող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ հիմնելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը։

Նույն տարվա հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում հիմնվեց Հայաստանի կոմունիստական կուսակցություն, որի առաջին քարտուղար ընտրվեց Սերգեյ Բադալյանը: Ներկայումս կուսակցության առաջին քարտուղարը Տաճատ Սարգսյանն է (2013 թվականից)։

Առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության առաջնորդի կոչումը գրեթե միշտ եղել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար«[3]:

Պատկեր Անուն
(Ծնունդ–Մահ)
Պաշտոնը ստանձնել է Պաշտոնը լքել է Կուսակցություն
Առաջին քարտուղար
1 Գևորգ Ալիխանյան.jpg Գևորգ Ալիխանյան
(1897–1938)
Դեկտեմբեր 1920 թ. Մայիս 1921 թ. ՀԿԿ
Գլխավոր քարտուղար
2 Askanaz Mravyan.jpg Ասքանազ Մռավյան
(1885–1929)
Մայիս 1921 թ. Մայիս 1922 թ. ԽՄԿԿ
Առաջին քարտուղար
3 Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան).jpg Աշոտ Հովհաննիսյան
(1887–1972)
Հունվար 1922 թ. Հուլիսի 6 1927 ԽՄԿԿ
4 Emblem of the Armenian SSR.svg Հայկ Հովսեփյան
(1891–1937)
Հուլիսի 6 1927 Ապրիլի 8 1928 ԽՄԿԿ
5 Haykaz Kostanyan(1897-1938).jpg Հայկազ Կոստանյան
(1898–1938)
Ապրիլի 8 1928 Մայիսի 7 1930 ԽՄԿԿ
6 Aghasi Khanjian 1934.jpg Աղասի Խանջյան
(1901–1936)
Մայիսի 7 1930 Հուլիսի 9 1936 ԽՄԿԿ
7 Amatuni Vartapetyan NKVD.jpg Ամատունի Վարդապետյան
(1900–1938)
Սեպտեմբերի 21 1936 Սեպտեմբերի 23 1937 ԽՄԿԿ
8 Գրիգոր Հարությունյան (քաղաքական գործիչ).jpg Գրիգորի Հարությունով
(1900–1957)
Սեպտեմբերի 23 1937 Նոյեմբերի 28 1953 ԽՄԿԿ
9 Սուրեն Թովմասյան.jpg Սուրեն Թովմասյան
(1910–1980)
Նոյեմբերի 28 1953 Դեկտեմբերի 28 1960 ԽՄԿԿ
10 Յակով Զարոբյան.jpg Յակով Զարոբյան
(1908–1980)
Դեկտեմբերի 28 1960 Դեկտեմբերի 5 1966 ԽՄԿԿ
11 Անտոն Քոչինյան.jpg Անտոն Քոչինյան
(1913–1990)
Փետրվարի 5 1966 Նոյեմբերի 27 1974 ԽՄԿԿ
12 Karen Demirchyan 1999.png Կարեն Դեմիրճյան
(1932–1999)
Նոյեմբերի 27 1974 Մայիսի 21 1988 ԽՄԿԿ
13 Սուրեն Հարությունյան.jpg Սուրեն Հարությունյան
(1939–2019)
Մայիսի 21 1988 Ապրիլի 5 1990 ԽՄԿԿ
14 Վլադիմիր Մովսիսյան.jpg Վլադիմիր Մովսիսյան
(1933–2014)
Ապրիլի 5 1990 Նոյեմբերի 30 1990 ԽՄԿԿ
15 Ստեփան Պողոսյան.jpg Ստեփան Պողոսյան
(1932–2012)
Նոյեմբերի 30 1990 Մայիս 1991 թ. ԽՄԿԿ
16 Արամ-Գ.-Սարգսյան 04.JPG Արամ Գ. Սարգսյան
(1949–)
Մայիս 1991 թ. Սեպտեմբեր 1991 թ. ԽՄԿԿ

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հրատարակել է «Սովետական Հայաստան» օրաթերթը և «Լենինյան ուղիով» ամսագիրը[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան 6։ 1980։ էջ 144 
  2. 2,0 2,1 Hobday Charles (1986)։ Communist and Marxist Parties of the World։ Harlow: Longman։ էջեր 180–181։ ISBN 0-582-90264-9 
  3. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-19-ին։ Վերցված է 2021-01-25