Հայաստանի էնդեմիկներ
Հայաստանի էնդեմիկներ, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք բնական պայմաններում հանդիպում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանը էնդեմիկներով հարուստ երկիր է, ինչը բացատրվում է աշխարհագրական առանձնահատկություններով, եղանակի, բնահողի զանազան լինելով, մեծ անկումներով բարձունքների և խոշոր ու մեկուսի բնական ջրամբարների առկայությամբ։
Բույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև բուսաբանական ու աշխարհագրական տեսանկյունից՝ էնդեմիկ տեսակների առկայությամբ։ Հայաստանի բուսական էնդեմիկների թվաքանակը կազմում է շուրջ 120 տեսակ․ սա կազմում է Հայաստանի ընդհանուր բուսական աշխարհի տեսակային կազմի մոտ 3 %-ը և Կովկասի բուսական աշխարհի 1,5 %-ը։ Էնդեմիկ տեսակներով ավելի հարուստ են հանրապետության հարավային և կենտրոնական շրջանները։
Հայաստանի Հանրապետության բուսականության էնդեմիկ տեսակների գերակշիռ մասը հանդիսանում են նոր էնդեմիկներ կամ տեսակներ, որոնք ձևավորվել են չորրորդական ժամանակաշրջանում։
Այստեղ աճում են բույսեր, որոնք ունեն շատ նեղ տարածման տարածք, որոնք բացի Հայաստանից, սահմանափակ թվով հանդիպում են Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ հատվածներում։
Խումբ | Տեսակների ընդհանուր քանակը | Էնդեմիկ տեսակների կամ ենթատեսակների քանակը |
---|---|---|
Խողովակավոր բույսեր | 3555 | 106 |
Սնկեր | 4166 | 2 |
Մամուռներ | 395 | - |
Ջրիմուռներ | 388 | - |
Քարաքոսեր | 300 | - |
Ընդամենը | 8804 | 108 |
Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետությունում հաշվարկված են ընդամենը 339 էնդեմիկ կենդանիներ, որոնցից 316-ը՝ անողնաշարավորներ։ Հայաստանում բնակվող կենդանիների ընդհանուր թվաքանակի 7 %-ը հանդիսանում է էնդեմիկ։ Ձկնատեսակների մեջ էնդեմիկ է 30 %-ը, սողունների՝ 12 %-ը[1]։
Էնդեմիկների մեջ ավելի շատ արդյունաբերական նշանակություն ունի էնդեմիկ Սևանի իշխանը, որն ունի չորս ենթատեսակ[2][3]։
Խումբ | Տեսակների ընդհանուր քանակը | Էնդեմիկ տեսակների կամ ենթատեսակների քանակը |
---|---|---|
Անողնաշարավորներ | 17000 | 316 |
Ձկներ | 30 | 9 |
Կաթնասուններ | 83 | 6 |
Սողուններ | 53 | 6 |
Երկկենցաղներ | 8 | 1 |
Թռչուններ | 349 | 1 |
Ընդամենը | 17523 | 339 |
Հայաստանի էնդեմիկների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակ | Լատինական անվանումը |
---|---|
Հայկական մողես | Darevskia armeniaca |
Հայկական իժ | Vipera raddei |
Միասեռ ժայռային մողես | Darevskia unisexualis |
Դալի ժայռային մողես | Darevskia dahli |
Ռոստոմբեկովի ժայռային մողես | Lacerta rostombekovi |
Մողես Վալենտինա | Darevskia valentini |
Մողես նաիրյան Ժայռային | Darevskia nairensis |
Հայկական մուֆլոն | Ovis ammon gmelini |
Հայկական որոր | Larus armenicus |
Ձմեռային բախտակբ(Իշխան) | Ձմեռային իշխան բախտակ |
Գեղարքունի (Իշխան) | Salmo ischchan gegarkuni |
Ամառային բախտակ (Իշխան) | Salmo ischchan aestivalis |
Բոջակ (Իշխան) | Salmo ischchan danilewskii |
Սևանի բեղլու | Barbus Goktschaicus |
Սևանի կողակ | Capoeta kohak sevangi |
Հայկական տառեխ | Clupea armenicus |
Հայկական գուստերա | Blicca armenicus |
Հայկական մանրածածան | Rutilus armenicus |
- Հայկական որորների պոպուլյացիան տարածված է բազմաթիվ այլ երկրներում, սակայն պոպուլյացիայի ամենաշատ և կայուն մասը տեղի է ունենում Հայաստանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Разнообразие видов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ UNECE Homepage
- ↑ Khosrov National Reserve(չաշխատող հղում)
- ↑ Боярышник армянский(չաշխատող հղում)
- ↑ http://ecolur.org/files/uploads/pdf/ninteenrus.pdf
- ↑ «Степной бюллетень №8». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Флора и фауна Армении
- ↑ «Заповедник Шикахогский». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Атлас - География Армении - География Армении - Каталог статей - Фотоклуб Армения
- ↑ Боярышник зангезурский(չաշխատող հղում)