Jump to content

Տանձենի Սոսնովսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի Սոսնովսկու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ վարդածաղկավորներ
Ընտանիք վարդազգիներ
Ցեղ տանձենի
Տեսակ Տանձենի Սոսնովսկու
Լատիներեն անվանում
Pyrus Sosnovskyi


Տանձենի Սոսնովսկու (լատին․՝ Pyrus Sosnovskyi), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, փոքր ծառ է՝ 2-3 մ բարձրությամբ, կամ խոշոր թուփ է։ Սաղարթը կլորավուն է։ Բնի տրամագիծը հասնում է 5-10 սմ-ի։ Ճյուղերը և ընձյուղները կարճացած են, փշապատ, կարմրավուն կամ դարչնագույն կեղևով, ծածկված բաց մոխրավուն խավով և մանր ոսպնյակներով։ Տերևները մանր են, շեղանկյունաձև կամ էլիպսաձև, 2 հազվադեպ 3 սմ երկարությամբ, 1-1,5 սմ լայնությամբ, սրածայր կամ տափակ գագաթով, երկու կողմից էլ հավասարաչափ ձգված, սեպաձև հիմքով, մերկ և հարթ, կոշտ, վառ կանաչ, վերևի կողմից փայլուն, ներքևի կողմից՝ անփայլ, տերևի թիթեղի վրա միանգամից աչքի ընկնող, դուրս ցցված միջին ջիղով, մանր սղոցաեզր կամ ամբողջաեզր։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևակոթունները բարակ են, աղեղնաձև, երկարությամբ գրեթե տերևաթիթեղին հավասար։ Պտուղները մանր են, կանաչ։ Տիպիկ հայկական էնդեմ է, որը Հայաստանի սահմաններից դուրս չի հանդիպում։ Տարածված է Գառնի գետի ափերի գիհուտներում և Վայքում, Վարդենյաց լեռնանցքի մոտ։ Չափազանց յուրահատուկ ծառատեսակ է. մանր, բաց կանաչավուն տերևները ավելի շուտ նշենի են հիշեցնում, քան տանձենի։ Պահպանության և տարածման արժանի ծառատեսակ է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (342)։