Jump to content

Բոջակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային բախտակ
Բոջակ
Բոջակի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ոսկրային ձկներ
Ենթադաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Սաղմոնանմաններ
Ընտանիք Սաղմոններ
Ցեղ Սաղմոն
Տեսակ Սևանի իշխան
Ենթատեսակ Բոջակ
Լատիներեն անվանում
Salmo ischchan aestivalis
Kessler
Հայերեն տարանուններ

Բոջակ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բոջակ (լատին․՝ Salmo ischchan danilewskii), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միայն Սևանա լճում՝ փոքր Սևանում և Մեծ Սևանի արևմտյան ափերի մոտ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի կառուցվածքային հատկություններով նման է ձմեռային իշխանին, որից հիմնականում տարբերվում է գլխի երկարության 1/5-1/4 մասը կազմող մեծ աչքերով։ Միջին չափի ձուկ է։ Մարմնի երկարությունը՝ 20-25 սմ է (երբեմն՝ մինչև 32), զանգվածը 350 գրամ է։ Սևանի իշխանի մյուս ենթատեսակներից տարբերվում է դանդաղ աճով և մարմնի փոքր չափերով։ Ճարպային լողակը տեղադրված է մեջքային և պոչային լողակների միջև։ Ատամները թույլ են զարգացած, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։

Բազմացման շրջանում հաճախ հանդիպում են անատամ առանձնյակներ։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-108 հատ, առավել հաճախ՝ 111-113։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 10-12։ Խռիկային առաջին աղեղի վրա կան 15-20 կարճ ու թելանման առէջներ։ Ստերջ բոջակի մարմնի գունավորումը հիշեցնում է ձմեռային իշխանին, իսկ լողակներն ավելի մուգ են։ Բազմացման շրջանում մարմնի գունավորումը գրեթե չի փոխվում։ Նստակյաց է, ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ կերակրման ու բազմացման միգրացիաներ չի կատարում ո՛չ լճում, ո՛չ էլ նրա մեջ թափվող գետերում։ Բազմանում է հոկտեմբեր-մարտ ամիսներին՝ լճի խճապատ կամ խոշորահատիկ ավազով պատված հատակին՝ 1-20 մետր խորություններում։ Բեղունությունը՝ մինչև 900 ձկնկիթ։ Կենդանակեր է։ Մինչև 1970-ական թվականներին Սևանա լճում ունեցել է արդիական նշանակություն և որսված ձկների թվաքանակով զբաղեցրել է առաջին տեղը։ Ներկայում համարվում է վերացած ենթատեսակ (գերորսի և ձվադրավայրի կորստի հետևանքով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։