Jump to content

Լիչիա Ալբանեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիչիա Ալբանեզե
Բնօրինակ անունիտալ.՝ Licia Albanese
Ծնվել էհուլիսի 22, 1909(1909-07-22)[1][2][3][…] կամ հուլիսի 23, 1909(1909-07-23)[4]
Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2]
Երկիր Իտալիա,  ԱՄՆ և  Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 15, 2014(2014-08-15)[6][1][7][…] (105 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
ԳերեզմանCemetery of the Holy Rood[9]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, դաշնակահարուհի, երգչուհի և երաժիշտ
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Red Seal Records և His Master's Voice?
Պարգևներ
 Licia Albanese Վիքիպահեստում
Երգչուհու ձայնը, 1938 թվականի մարտի 1

Լիչիա Ալբանեզե (իտալ.՝ Licia Albanese [ˈlitʃa]՝ Լիչա[11], հուլիսի 22, 1909(1909-07-22)[1][2][3][…] կամ հուլիսի 23, 1909(1909-07-23)[4], Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2] - օգոստոսի 15, 2014(2014-08-15)[6][1][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][12]), իտալացի օպերային երգչուհի, ով հիմնականում ապրել և գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում։ Երգչուհու ձայնը՝ սոպրանո։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիչիա Ալբանեզեն ծնվել է 1909 թվականին Իտալիայի Բարի քաղաքում՝ իտալոամերիկյան բիզնեսմենի ընտանիքում։ Ուսանել է Բարիում Էմանուել դը Ռոզի և Միլանում՝ Ջուզեպպե Բալդասարե-Տեդեսկիի մոտ։

1933 թվականին Ալբանեզեն առաջին տեղն է գրավում Իտալիայի կառավարության հովանավորությամբ անցկացրած վոկալային մրցույթում 300 մասնակիցների մեջ։

Երգչուհու դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին Միլանում. նա կատարեց Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում Չիո-չիո պարտիան։ Այս կատարումը ճակատագրական եղավ օպերային երգչուհու համար. նա ավելի քան 40 տարի շարունակ կատարեց երգը և բեմ բարձրացավ ավելի քան 300 անգամ։

Կարիերայի առաջին հինգ տարիներին Լիչիա Ալբանեզեն երգել է Եվրոպայի ամենահայտնի օպերային թատրոններում՝ Լա Սկալա, Կովենտ գարդեն արքունական թատրոն, Հռոմի օպերային թատրոն։ 1930-ական թվականների երկրորդ կեսին մեծ հռչակ էր վայելում հայրենի Իտալիայում, Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում։

1939 թվականին, երբ Իտալիայում կառավարության գլուխ բարձրացավ Բենիտո Մուսոլինին, Ալբանեզեն փախչում է Պորտուգալիա։ Այստեղից նավ նստելով՝ տեղափոխվու է Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունենում 1940 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայում. երգչուհին կատարեց Չիո-չիո սանը։ Այս բեմում Ալբանեզեն երգեց ավելի քան 26 տարի՝ կատարելով 17 տարբեր օպերաներում դերեր։

1945 թվականին Ալբանեզեն ընդունել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։

1966 թվականին Մետրոպոլիտեն օպերայի տնօրենի հետ տարաձայնությունների պատճառով տեղափոխվում է Սան Ֆրանցիսկոյի թատրոն, որտեղ ելույթ ունեցավ 20 թատերաշրջան (22 պարտիա, 120 ներկայացում)։

1974 թվականին օպերային երգչուհին հիմնադրում է երիտասարդ երգիչներին սատարող ֆոնդ, որը կրում է իր և Ջակոմո Պուչինիի անունները, որի օպերաներում փայլել է Ալբանեզեն (անգլ.՝ The Licia Albanese-Puccini Foundation):

1987 թվականին Լիչիա Ալբանեզեն երգել է Հյուսթոնի թատրոնում, սակայն ոչ թե օպերայում, այլ մյուզիքլում։

1995 թվականին երգչուհին արժանանում է «ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում» մեդալին։

Լիչիա Ալբանեզեի անվան աստղ կա Հոլիվուդյան փառքի ծառուղում, որը կրում է № 6671 համարը և գտնվում է Հոլիվուդի բուլվարում։

Օպերային երգչուհի Լիչիա Ալբանեզեն իր մահկանացուն կնքել է 2014 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքում 105 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 5. — 626 p.
  3. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 1 2 Internet Movie Database — 1990.
  5. 1 2 3 Centenarian Soprano Licia Albanese DiesNPR, 2014.
  6. 1 2 Opera singer Licia Albanese dies at 105hollywood.com, 2014.
  7. 1 2 Encyclopædia Britannica
  8. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #132197022 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. Find A Grave — 1996.
  10. https://walkoffame.com/licia-albanese/
  11. «Dizionario d'ortografia e di pronunzia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  12. Licia Albanese, Exalted Soprano, Is Dead at 105 - The New York Times

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (անգլերեն) George Carpetto. "Licia Albanese". In Italian Americans of the Twentieth Century, ed. George Carpetto and Diane M. Evanac (Tampa, FL: Loggia Press, 1999), pp. 4–5
  • (անգլերեն) Marie Di Stefano Miller e Samuel J. Bellardo, "Licia Albanese." In The Italian American Experience: An Encyclopedia, ed. S.J. LaGumina, et al. (New York: Garland, 2000), 10-11.
  • Allan Ulrich, Many a tear was shed when soprano Licia Albanese sang. Now she is celebrating her signature work, 'Madama Butterfly', San Francisco Chronicle, 4 ottobre 2004. Accesso 19-08-2006. San Francisco Chronicle Արխիվացված 2011-05-24 Wayback Machine
  • Articolo, “Licia Albanese,” Opera Italiana. Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
  • Alfredo Vecchio, A Tribute to Mme. Albanese Accesso 19-08-2006.Discorso di Alfredo Vecchio
  • Articolo, “La Traviata” Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Արխիվացված 2006-08-24 Wayback Machine
  • Dan Davis, “LICIA ALBANESE” (rivista). Accesso 19-08-2006.Articolo su Licia Albanese(չաշխատող հղում)
  • “Mayor Giuliani presents Handel Medallion to Licia Albanese and Roberta Peters” (agenzia di stampa), 20 novembre 2000. Accesso 19-08-2006. Comunicato stampa

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիչիա Ալբանեզե» հոդվածին։