Վերթեր (օպերա)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերթեր ֆրանսերեն՝ Werther | |
|---|---|
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
| Ժանր | Լիթուրգիական դրամա |
| Կոմպոզիտոր | Ժյուլ Մասնե |
| Լիբրետտոյի հեղինակ | Էդուար Բլո, Պոլ Միլիե և Ժորժ Արտման |
| Սյուժեի աղբյուր | Երիտասարդ Վերթերի տառապանքները |
| Գործողությունների քանակ | 4 |
| Ստեղծման տարեթիվ | 1885 |
| Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 16, 1892 |
| Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
«Վերթեր» (ֆրանսերեն՝ Werther), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի օպերան («լիրիկական դրամա» ֆրանսերեն՝ drame lyrique) չորսը գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն գրել են Էդուար Բլոն, Պալ Միլեն և Ժորժ Արտմանն ըստ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպի (1774)։ Մասնեն գրել է օպերան 1886—1887 թվականներին։ Ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի արքունական օպերային թատրոնում 1892 թ. փետրվարի 16–ին գերմաներենով։ Օպերայի՝ ֆրանսերեն լեզվով առաջնախողը տեղի է ունեցել 1892 թ. դեկտեմբերի 27–ին Ժնևում։ Ֆրանսիայում օպերան առաջին անգամ կատարվել է 1893 թ. հունվարի 16–ին Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։ «Վերթերը» Մասնեյի առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների կանոնավոր խաղացանկում։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերերգ | Ձայն | Կատարողը պրեմիերայի ժամանակ 16 փետրվարի, 1892 (դիրիժոր՝ Վիլհելմ Յան) |
|---|---|---|
| Վերթեր, 23 տարեկան | տենոր | Էռնեստ վան Դեյկ |
| Ալբերտ, 25 տարեկան | բարիտոն | Ֆրից Նայդլ |
| Դատավոր, 50 տարեկան | բաս | Մայերհոֆեր |
| Շմիդտ, դատավորի ընկերը | տենոր | Շլիտենհելմ |
| Յոհան, դատավորի ընկերը | բաս | Ֆելիքս |
| Բրյուլման, երիտասարդ | բարիտոն | |
| Շատլոտա, դատավորի դուստրը, 20 տարեկան | մեցո-սոպրանո | Մարի Ռենար |
| Սոֆի, նրա քույրը, 15 տարեկան | սոպրանո | Էլեն Ֆոստեր-Բրանդտ |
| Կաթխեն, երիտասարդ աղջիկ | մեցո-սոպրանո | |
| երեխաներ՝ Ֆրից, Մաքս, Հանս, Կարլ, Գրետել, Կլարա | ալտ, սոպրանո | |
| Փոքրիկ գյուղացի, ծառա, Վեցլարի բնակիչներ, հյուրեր և երաժիշտներ | ||
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերթեր» օպերայի լիբրետոյի ռուսերեն թարգմանությունը
- Օպերայի մասին «Belcanto.Ru» կայքում
- Партитура на IMSLP
- Либретто оперы "Вертер" Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերթեր (օպերա)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
