Jump to content

Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով
Բնօրինակ անունգերմ.՝ Friedrich von Flotow
Ծնվել էապրիլի 27, 1812(1812-04-27)[1][2][3]
Teutendorf, Լյուբեկ[3]
Երկիր Մեկլենբուրգ Շվերին
Մահացել էհունվարի 24, 1883(1883-01-24)[1][4][2][…] (70 տարեկան)
Դարմշտադտ, Գերմանական ռայխ[3]
ԳերեզմանԴարմշտադտ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և պարուսույց
ԱշխատավայրMecklenburg State Theatre?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
 Friedrich von Flotow Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Ադոլֆ Ֆերդինանդ ֆօն Ֆլոտով (գերմ.՝ Friedrich Adolf Ferdinand Freiherr von Flotow, ապրիլի 27, 1812(1812-04-27)[1][2][3], Teutendorf, Լյուբեկ[3] - հունվարի 24, 1883(1883-01-24)[1][4][2][…], Դարմշտադտ, Գերմանական ռայխ[3]), գերմանացի կոմպոզիտոր, ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ։ Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Մարտա» օպերան և նրա մի մաս կազմող Լիոնելի մեներգը (գերմ.՝ Ach! so fromm, ach! so traut):

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովը ծնվել է Մեկլենբուրգում, ազնվականական ընտանիքում։ Սկզբնապես պատրաստվում էր դիվանագիտական կարիերայի, սակայն հետաքրքրվելով երաժշտությամբ 1828 թ. մեկնել է Փարիզ, որտեղ մինչև 1830 թ. ուսանել է Փարիզի երաժշտանոցում։ Անտոնին Ռայխի մոտ։ Վերադառնալով Գերմանիա՝ հռչակ է ձեռք բերում ֆրանսերեն լիբրետոներով գրված իր առաջին օպերաներով («Պիեռ և Կոլոմբինա» (1835), «Ռոբ Ռոյ» և «Դուքս դը Գիզ»)։ 1838 Փարիզի Վերածննդի թատրոնում կայանում է Ֆլոտովի առաջին նշանավոր ստեղծագործության՝ ««Մեդուզայի» կործանումը» օպերայի առաջնախաղը։

1844 թ. Ֆլոտովը ավարտին է հասցնում երկու կարևոր բեմական ստեղծագործություններ՝ «Լեդի Հարիեթ» բալետի առաջին գործողությունը և «Ալեսանդրո Ստրադելա» գերմաներեն օպերան (բեմադրվել է Համբուրգում)։ Վերջինիս լիբրետտոյի հեղինակը՝ Ֆրիդրիխ Ռիզեն, համոզում է Ֆլոտովին «Լեդի Հարիեթ» բալետի սյուժեի հիման վրա օպերա ստեղծել, և 1847 թ. Վիեննայում կայանում է «Մարթա, կամ Ռիչմոնդի տոնավաճառը» օպերայի առաջնախաղը։ Այս օպերան մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ բեմադրվելով Գերմանիայի և եվրոպական այլ երկրների օպերային թատրոններում։ 1853 թ. Ֆրանկֆուրտում բեմադրվում է Ֆլոտովի վերջին նշանակալից ստեղծագործությունը՝ «Ռյուբեցալ» օպերան ըստ գերմանական առասպելների։

1856—1863 թթ. Ֆլոտովը զբաղեցնում է Շվերինի արքունական թատրոնի ինտենդանտի պաշտոնը, այնուհետև տեղափոխվում է Փարիզ՝ որոշ ժամանակ անցկացնելով նաև Վիեննայում և ներկա գտնվելով տարբեր քաղաքներում իր օպերաների բեմադրությանը։

Բացի օպերաներից և բալետներից Ֆլոտովը երկու դաշնամուրային համերգի, մի քանի նախերգանքի և կամերային ստեղծագործությունների հեղինակ է։

Ֆլոտովի ստեղծագործությունը գտնվում է ֆրանսիական կոմիկական օպերային դպրոցի, հատկապես Դանիել Օբերի ազդեցության տակ, առանձնանում է նրբագեղ մեղեդայնությամբ և հմուտ ու պարզ գործիքավորմամբ։

Ստեղծագործությունների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ընդամենը 4
  • Երաժշտություն Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» պիեսի բեմադրության համար (1861)
  • նվագախմբային նախերգանքներ
  • դաշնամուրային տրիո
  • երգեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով» հոդվածին։