Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո դա Վինչիի վերարտադրված նկարներ. «Տիրամայր Լիտտա», «Տիրամայր Բենուա» և «Երաժիշտի դիմանկարը»

Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկը ներառում է նրա բոլոր հայտնի ստեղծագործությունները, որոնք պահպանվել են աշխարհի թանգարաններում (բացառությամբ ուրվանկարների), ինչպես նաև նրան վերագրվող աշխատանքներ, որոնք բավականին մեծ թվով գիտնականներ են ճանաչել։ Թվարկվում են նաև նախկինում իրեն վերագրվող, սակայն այժմ այլ վարպետների աշխատանք համարվող նկարներ, այն դեպքում, եթե նրա հեղինակության մասին տեղեկատվությունը բավական տարածված է։ Ցուցակում ներառված են նկարներ, որմնանկարներ, կոդեքսներ, մի քանի ամենահայտնի նկարներ (որոնք ստացել են անձնական անուն)։ Նաև թվարկվում են Լեոնարդոյի չհրապարակված ստեղծագործությունները, որոնց մասին հայտնի է գրավոր աղբյուրներից և հետևորդների պատճեններից։

Աշխատանքների թվագրումը տրված է Թանգարանների պաշտոնական կայքերում տեղադրված տեղեկատվության համաձայն, որտեղ դրանք ցուցադրվում են (քանի որ գիտնականների կարծիքը տարբեր հեղինակային կատալոգներում կարող է բավականաչափ տարբեր լինել)։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
«Ավետում»
(Annunciazione)
1472-5 Ուֆֆիցի, Ֆլորենցիա

(Իտալիա)[1]

Յուղաներկ, փայտ։

98 × 217 սմ

Համարվում է Լեոնարդո դա Վինչիի փրկվաշխատանքներից ամենավաղը։

Մինչև 1869 թվականը ավանդաբար համարվում էր Վերոկկիոյի վրձնին պատկանող։

«Մկրտություն»
(Battesimo di Cristo)
1472-5 Ուֆֆիցի, Ֆլորենցիա (Իտալիա)[2] Յուղաներկ, փայտ։ 177 × 151 սմ Նկարը նկարել է Վերոկկիոն՝ նրա աշակերտ Լեոնարդո դա Վինչիի մասնակցությամբ։

Նկարի մի մասը (բնանկարի որոշ տարրեր և ձախից՝ բաց մազերով հրեշտակը) վրձնել է Լեոնարդոն։ Որոշ քննադատներ կարծում են, որ երկրորդ հրեշտակը վրձնել է Սանդրո Բոտիչելին։

«Մեխակով Տիրամայրը»

(Madonna del Garofano)

1478 Հին պինակոտեկ,

Մյունխեն

(Գերմանիա)[3]

Յուղաներկ, փայտ։

42 × 67 սմ

Գրված է Լեոնարդոյի՝ Վերոկկիո արհեստանոցում գտնվելու ժամանակ, որի վրձինները կարճ ժամանակ վերագրվում էին նրան։ Գտնվել է 1889 թվականին, նույն ժամանակ էլ վերագրվել է Լեոնարդոյին։
«Ջինևրա դե Բենչիի դիմանկար»

(Ginevra de Benci)

մոտ. 1474-6 Արվեստի ազգային պատկերասրահ,

Վաշինգտոն (ԱՄՆ)[4]

Յուղաներկ, փայտ։

38,8 × 36,7 սմ

1866 թվականից վերագրվում է Լեոնարդոյին։
«Տիրամայր Բենուա» կամ «Տիրամայրը ծաղկի հետ»

(Madonna Benois)

1478-80 Էրմիտաժ,

Սանկտ Պետերբուրգ

(Ռուսաստան)[5]

Կտավ

(տեղափոխված է փայտից), յուղաներկ։

48 × 31,5 սմ

Վերագրումը հաստատվել է 1908 թվականին։
«Տիրամայր Լիտտա»

(Madonna Litta)

1490-1 Էրմիտաժ,

Սանկտ Պետերբուրգ

(Ռուսաստան)[6]

Կտավ

(տեղափոխված է փայտից),

տեմպերա։

42 × 33 սմ

Ենթադրվում է, որ համահեղինակ է աշակերտներից մեկի հետ։ Հնարավոր է, որ Նորածնի պատկերը մարմնավորում է Բոլտրաֆֆիոն։
«Մադոննան ժայռերում»

(Vergine delle Rocce)

1483-6 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[7]

Յուղաներկ, փայտից փեղափոխված կտավ։

199×122

«Մադոննան ժայռերում»

(Vergine delle Rocce)

մոտ. 1491-2 և 1506-8 Ազգային պատկերասրահ,

Լոնդոն

(Մեծ Բրիտանիա)[8]

Յուղաներկ, փայտ։

189,5×120

8 սմ-ով փոքր է լուվրյան տարբերակից։

Համարվում է, որ որոշ մասերի վրա աշխատել են դը Պրեդի եղբայրները։

Կողային փեղկերը՝ թանգարանային հրեշտակների պատկերով (նույն տեղում), գրված են Ջովաննի Անտոնիո դի Պրեդիսի[9] և Լեոնարդո դա Վինչիի օգնականի՝ ենթադրաբար Ֆրանչեսկո Նապոլիտանոյի կողմից[10], ինքը՝ Լեոնարդոն, հավանաբար մասնակցել է այդ Փեղկերի մշակմանը։

«Երաժիշտի դիմանկարը»

(Ritratto di musico)

1490-2 Պինակոտեկա Ամբրոզինա

Միլան

(Իտալիա)[11]

Յուղաներկ, փայտ։

44,7x32

Լեոնարդո դա Վինչիի հեղինակային իրավունքը հազվադեպ է վիճարկվում, թեեւ կա ենթադրություն, որ դիմանկարի հեղինակը Լեոնարդոն չէ, այլ ՝ Անտոնելո դա Մեսինան։
«Կզաքիսով տիկինը»

(Dama con l’ermellino

1489-90 Ազգային թանգարան,

Կրակով

(Լեհաստան)[12]

Յուղաներկ, փայտ։

54 × 40

«Չքնաղ Ֆերոնիերան»

(La belle ferronnière)

1490-6/1495-7 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[13]

Յուղաներկ, փայտ։

62 × 44

«Տիրամայրը Նորածնի և Սուրբ Աննայի հետ»

(Sant’Anna, la Vergine e il Bambino con l’agnellino)

1508-10 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[14]

Յուղաներկ, փայտ։

168 × 112

«Մոնա Լիզա»

или «Джоконда»

(Mona Lisa,

La Gioconda,La Joconde)

1503-1519 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[15]

Յուղաներկ, փայտ։

76,8 × 53

«Սուրբ Հովհաննես Մկրտիչ»

(San Giovanni Battista)

1514-6 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[16]

Յուղաներկ, փայտ։

57 × 69

Անավարտ նկարներ և էսքիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում ընդգրկված են միայն ամուր հիմքի վրա (փայտ կամ կտավ) արված նկարներ։

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
«Մոգերի երկրպագություն»

(Adorazione dei Magi)

1481 Ուֆֆիցի,

Ֆլորենցիա

(Իտալիա)

Յուղաներկ, փայտ։

246 × 243 սմ

Անավարտ է մնացել Լեոնարդոյի 1482 թվականին Միլան մեկնելու պատճառով։
«Սուրբ Հիերոնիմոս (Լեոնարդո դա Վինչի)»

(San Girolamo)

1480-2 Վատիկանի պատկերասրահ,

Վատիկան

Յուղաներկ, փայտ։ 103 × 75 սմ Անավարտ է մնացել Լեոնարդոյի 1482 թվականին Միլան մեկնելու պատճառով։

Կտավը կոպիտ կտրված և սղոցված էր երկու մասի, որոնցից ներքինը կարող էր ծառայել որպես սունդուկի կափարիչ։ Կարդինալ Ֆեշը, ըստ ավանդության, նկարի ստորին մասը գտել է կրպակում, որտեղ նա ծառայել է որպես սեղանածածկ։

«Տիրամայրը նորածնի, Սուրբ Աննայի և Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ»

(The Burlington House Cartoon)

մոտավորապես 1499—1500,

կամ

մոտավորապես 1506-8

Ազգային պատկերասրահ,

Լոնդոն

(Մեծ Բրիտանիա)[17]

Կավիճ, ածուխ, կտավի վրա ամրացված թուղթ

141,5 × 104.6

Նախապատրաստական «ստվարաթուղթ» չիրագործված նկարի համար։ Բաղկացած է 8 թերթ թղթից, որոնք հետագայում ամրացվել են կտավի վրա։
«Աղջկա գլուխը»

(La Scapigliata)

մոտավորապես 1508 Ազգային պատկերասրահ,

Պարմա

(Իտալիա)

Յուղաներկ, փայտ։

24,7 × 21

Մնացել է անավարտ

Վիճելի հատկանիշներով նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնում ներառված են նկարներ, որոնց հեղինակությունը կասկածի տակ է դրվում մի շարք ճանաչված փորձագետների կողմից, սակայն ճանաչվում է այլ գիտնականների կողմից։

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
«Ավետում»

(Annunciazione)

1475-8 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[18]

Փայտ, տեմպերա։

16 х 60

Վերագրվում է Լորենցո դի Կրեդիին կամ Լեոնարդո դա Վինչիին, Լուվրի կայքում երկու ազգանուններն էլ հարցականի տակ են դրված։

Հանդիասնում է Պիստոյայի Տիրամայր դի Պյացցա դել Դուոմոյի զոհասեղանի ծայրային մաս։ Զոհասեղանի մնացած հատվածները վերագրվում են Կրեդիին և Պերուջինոյին։

Ատրիբւտացումը հիմնվում է կանացի գլխի նկարի վրա։

«Տովիյան և հրեշտակը» 1470–1480 Ազգային պատկերասրահ,

Լոնդոն[19]

Փայտ, տեմպերա։

84 х 66 սմ

Նկարի հեղինակը համարվում է «Անդրեա Վերոկկոյի արհեստանոցը»։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Լեոնարդոյի վրձնին պատկանում է նկարի ինչ-որ դրվագ, հնարավոր է ձուկը կամ շնիկը։ Այդ կտորների վրձնահարվածները արված են ձախլիկ մարդու կողմից։
«Տիրամայրն իլիկով»

(The Buccleuch Madonna)

Հերցոգ Բակլյուի մասնավոր հավաքածու, Ցուցադրվում է Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում

Էդինբուրգ

(Մեծ Բրիտանիա)

Յուղաներկ, փայտ։

48,9 × 36,8 սմ

Այս նկարն ամբողջությամբ չի համարվում Լեոնարդոյի կողմից կատարված, շատ գիտնականներ վերագրվում են նրա դպրոցին, սակայն՝ վարպետի մասնակցությամբ։
«Լանսդաուն Տիրամայր»

(The Lansdowne Madonna)

Մասնավոր հավաքածու,

Նյու Յորք (ԱՄՆ)

Կտավ

(տեղափոխված է փայտից),

յուղաներկ

Այս նկարն ամբողջությամբ չի համարվում Լեոնարդոյի կողմից կատարված, շատ գիտնականներ վերագրվում են նրա դպրոցին, սակայն՝ վարպետի մասնակցությամբ։
«Սալվատոր մունդի» մոտավորապես 1499 Աբու Դաբիի Լուվր,

Աբու Դաբի, ԱՄԷ

Յուղաներկ, փայտ։

66 × 47

Ժամանակակից կատալոգների մեծ մասում վերագրվում է Ֆրանչեսկո Մելցիին կամ Մարկո դ’Օջոնային։ 2011 թվականից շրջանառվում է որպես Լեոնարդոյի աշխատանք, հեղինակությունը բազմաթիվ գիտնականների կողմից վիճարկվում է։

Վերացական ատրիբուտացիայով նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկվում են նախկինում զգալի թվով փորձագետների կողմից երկար ժամանակ Լեոնարդո դա Վինչիի վրձնին վերագրվող նկարներ։

Նոր հեղինակ Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
Լեոնարդո դա Վինչիի դպրոց[20] «Երկու հրեշտակներով նորածնի երկրպագություն» մոտավորապես

1473-8

Դետրոյթի արվեստի ինստիտուտ, Դետրոյթ (ԱՄՆ)[20] Տեմպերա, փայտ։ 46,9 × 60,3 Անավարտ նկար (Տիրամոր և Նորածնի անավարտ կերպար)։

Գվել է 1957 թվականին՝ Իտալիայում։

Վարկածներից մեկի համաձայն՝ նկարը սկսել է Վերոկիոն, սակայն հետո աշխատանքը շարունակել են նրա աշակերտները, այդ թվում նաև երիտասարդ Լեոնարդոն։ 1994 թվականին ենթադրություն էր արվել, ըստ որի այն ամբողջությամբ գրվել է Վերոկիոյի կողմից, նույն թվականին ատրիբուտացիան մի կողմ է քաշվել, և նկարը վերագրվել է անանուն աշակերտի։ Այնուհետեւ նկարը վերագրել են Ամբրոջո դի Պրեդիսին և դարաշրջանի այլ վարպետների։

Լորենցո Դի Կրեդի «Տիրամայր Դրեյֆուսա»

(Madonna Dreyfus; Madonna della melagrana)

1475-80 Ազգային պատկերասրահ,

Վաշինգտոն (ԱՄՆ)[21]

Յուղաներկ, փայտ։

16.5 х 13.4

Վերագրվում է Լեոնարդո դա Վինչիի (այդ դեպքում տարեթիվը դիտարկվում է մոտավորապես 1469) կամ Լորենցո Դի Կրեդիի վրձնին (ինչպես և նշված է թանգարանի կայքում)։
Լեոնարդո դա Վինչիի դպրոց[22] «Բաքոս» մոտավորապես 1510—1515 Լուվր,

Փարիզ

(Ֆրանսիա)[22]

177 × 115

Չճանաչված ատրիբուտացիայով նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ այդ նկարները պատկանում են Լեոնարդոյի վրձնին, որպես կանոն, ենթադրում են միայն նրանց տերերը։

  • Այզելոուրյան Մոնա Լիզա

Ֆրեսկոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
«Խորհրդավոր ընթրիք»

(Ultima Cena)

1494-8 Սանտա Մարիա դելլե Գրացիե,

Միլան (Իտալիա)

460 x 880 Պահպանությունը վատն է։
Միլանսկի դուքսի երեխաների հետ դիմանկարները

(Ritratti dei duchi di Milano con i figli)

1497 Նախկին Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատուն

Միլան

(Իտալիա)

տեմպերա և յուղաներկ,

90 սմ լայնություն

Հիշատակվում է Վազարիի մոտ և այլ աղբյուրներում։

Լեոնարդո դա Վինչիի վրձնի ատրիբուտացիան հաստատվել է նորագույն հետազոտություններով։

Պահպանությունը վատն է, այդ թվում՝ 1943 թվականի ռմբակոծության պատճառով։

Սֆորցա ընտանիքի անդամների կերպարները նկարիչները նկարել են որպես Դոնատո Մոնտորֆանոյի վրձնի «Խաչելիություն» ավելի մեծ որմնանկարի մաս։

Սոֆորցա ամրոցի Փայտե սրահի աստաղի գրություն

(Intrecci vegetali con frutti e monocromi di radici e rocce,

Sala delle Asse)

1498 Սֆորցա ամրոց,

Միլան

(Իտալիս)

Տեմպերա սվաղի վրա Հիշատակվում է գրավոր աղբյուրներում։

Տեղամասերը հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին, հաջորդ հարյուրամյակի ընթացքում կատարվել է վերականգնում։

Գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսգրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժինը թվարկում է Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի ձեռագրերը[23][24]։

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
Արունդելի օրենսգիրք

(Codex Arundel)

1478-1518 Բրիտանական գրադարան, Լոնդոն[25],

(Մեծ Բրիտանիա)

British Library, Arundel, 263

283 էջ
Անտլանտյան օրենսգիրք

(Codex Atlanticus)

1478-1518 Ամբրոզյան գրադարան,

Միլան

(Իտալիա)

1 119 էջ
Վինձորյան օրենսգիրք 1478-1518 Վինձոր ամրոց

(Մեծ Բրիտանիա)

600 էջ
Տրիվուլցինյան օրենսգիրք

(Codex Trivulzianus)

1478-1490 Սֆորցա ամրոց, Միլան

(Իտալիա)

55 էջ
Էշբերնհեմի օրենսգիրք

(Codex Ashburnham)

1489-1492 Ֆրանսիայի ինստիտուտ,

Փարիզ (Ֆրանսիա)

44 էջ
Ֆրանսիայի ինստիտուտի օրենսգիրք 1492-1516 Ֆրանսիայի ինստիտուտ,

Փարիզ (Ֆրանսիա)

964 էջ
Ֆորսթերի օրենսգիրք

(Codex Forster)

1493-1505 Վիկտորիայի և Ալբերտի թանգարան,

Լոնդոն (Մեծ Բրիտանիա)

300 էջ
Մադրիդյան օրենսգիրք

(Codex Madrid)

1503-1505 Ազգային պատկերասրահ, Մադրիդ (Իսպանիա) 349 էջ
Լեստերյան օրենսգիրք

(Codex Leicester)

1504-1506 Բիլ Գեյթսի մասնավոր հավաքածու 36 էջ
Թռչունների թռիչքի օրենսգիրք

(Codice sul volo degli uccelli)

1505 Թագավորական գրադարան,

Թուրին (Իտալիա)

17 էջ
Շախմատ խաղի մասին

(De Ludo Schacorum)

մոտավորապես 1500 Պալացցո Կորոնինի, Գորիցիա, Իտալիա Իտալացի վանական-մաթեմատիկոս Լուկա Պաչոլիի գիրք։

Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
Տրակտատ գեղանկարչության մասին,

Ուրբինյան օրենսգիրք

(Codex Urbinas,

Trattato della pittura)

Վատիկանի գրադարան

(Codex Urbinas Latinus 1270)[26]

Լեոնարդո դա Վինչիի բնօրինակ ձեռագիրը գոյություն չունի։

Գրառումների ժողովածու, որը 1651 թվականին որպես լիարժեք գրական ստեղծագործություն ստեղծվել է նկարչի աշակերտ Ֆրանչեսկո Մելցիի կողմից։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո դա Վինչիի բոլոր նկարները հնարավոր չէ թվարկել, ուստի բաժինը ներառում է նրա հատկապես հայտնի աշխատանքները այս տեխնիկայի մեջ (ներառյալ հակասական ատրիբուտացիայով նկարները)։

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
«Վիտրուվյան մարդ»

(Homo vitruvianus)

1490 Ակադեմիայի պատկերասրահ

Վենետիկ

(Իտալիա)

Թուղթ, փետուր, թանաք, ջրաներկ։

34,3 × 24,5

«Թուրինյան ինքնադիմանկար» 1512-ից հետո Թուրինի թագավորական պալատ,

Թուրին

(Իտալիա)

Թուղթ, սանգինա

33,3 × 21,6

Նկարչությունը Լեոնարդո դա Վինչիին վերագրվել է XIX դարում։ Սակայն թե հեղինակությունն ու թե նույնականացումը որպես ինքնադիմանկար հարցականի տակ են դրվում բավականին մեծ թվով գիտնականներ։
«Կանացի կիսադեմքի դիմանկար»,

կամ «Չքնաղ արքայադուստր»

(La bella principessa)

մոտավորապես 1495? Մասնավոր հավաքածու,

Կանադա (?)

Մագաղաթ, թանաք, գունավոր կավիճ 33 × 22 Աշխատանքն առաջին անգամ ի հայտ է եկել 1998 թվականին որպես XIX դարի գերմանական նկարչի աշխատանք։ Դա Վինչիի վրձնին է վերագրվում 2000-ական թվականների վերջին, սակայն շատ գիտնականների կողմից այդ փաստը դրվում է կասկածի տակ։

Կորցրած ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկված են Լեոնարդո դա Վինչիի գրավոր աղբյուրներից հայտնի ամենատարբեր տեխնիկաներով աշխատանքները։

Պատկեր Անվանում Տարեթիվ Թանգարան Տվյալներ Ծանոթագրություն
«Մեդուզա» Փայտ, յուղաներկ կամ տեմպերա(?) Հայտնի է Վազարիի նկարագրությամբ։ Լեոնարդոյի առաջին աշխատանքներից մեկը։ Այն վրձնել է փայտե վահանի վրա։

(Ռուբենսի նկար)

«Անգիարիի ճակատամարտը» 1503-6 Ֆրեսկա Գտնվել է Մեծ խորհրդի (հինգ հարյուրերորդ սրահի) դահլիճի պատի վրա՝ Պալացցո Վեկկիո (Ֆլորենցիա)։ Նկարչի փորձերի պատճառով անմիջապես սկսել է քանդվել ու փչանալ, անավարտ է մնացել ։ 1555-1572 թվականներին դահլիճի վերակառուցման ժամանակ Լեոնարդոյի ստեղծագործությունը կորել է. նրա տեղը զբաղեցրել է Վազարիի «Մարչիանոյի ճակատամարտ» որմնանկարը։

(Լեոնարդո դա Վինչիի նախապատրաստական նկարը)

«Իլիկով Տիրամայրը»

(Madonna dei Fusi, Madonna dell’Aspo)

մոտ. 1501 Այս նկարի երկու տարբերակները (տես վերևում) հավակնում են լինել բնօրինակ, սակայն երկուսի մակարդակը խոսում է այն մասին, որ այդ ամենը, ըստ երևույթին, պատճեններ են։

(Ֆրանչեսկո Մելցիի պատճենը)

«Լեդան և կարապը» մոտավորապես 1508 (?) Պահպանվել են Լեոնարդոյի մի քանի նկարներ, ինչպես նաև աշակերտների բազմաթիվ կրկնօրինակներ։

(Մարկո Դ՚Օջոնոյի տարբերակը)

«Սուրբ Նորածինների համբույրը» Պահպանվել են նախապատրաստական նկարներ և աշակերտների ու հետևորդների յուղաներկով բազմաթիվ կրկնօրինակներ։

(Լեոնարդո դա Վինչիի նախապատրաստական նկար)

Ֆրանչեսկո Սֆորցի հեծյալ հուշարձանը Արձան Լեոնարդոյի կենդանության օրոք գոյություն է ունեցել միայն կավե մոդելի տեսքով, որը ֆրանսիացիների կողմից ոչնչացվել է 1499 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ տարիների. 2010-2019 թվականներին Լեոնարդո դա Վինչիի անհայտ աշխատանքների գտածոներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «annunciazione» (անգլերեն). Uffizi.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «battesimo di cristo, Galleria degli Uffizi Firenze» (իտալերեն). Uffizi.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Madonna mit der Nelke | DIE PINAKOTHEKEN» (գերմաներեն). www.pinakothek.de. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Ginevra de' Benci [obverse]». www.nga.gov. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Предметы» (ռուսերեն). hermitagemuseum.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Предметы» (ռուսերեն). hermitagemuseum.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «La Vierge aux rochers». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Leonardo da Vinci | The Virgin of the Rocks | NG1093 | National Gallery, London» (անգլերեն). www.nationalgallery.org.uk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Giovanni Ambrogio de Predis | An Angel in Red with a Lute | NG1662 | National Gallery, London» (անգլերեն). www.nationalgallery.org.uk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. «Associate of Leonardo da Vinci (Francesco Napoletano?) | An Angel in Green with a Vielle | NG1661 | National Gallery, London» (անգլերեն). www.nationalgallery.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. «Ritratto di musico» (անգլերեն). www.ambrosiana.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «Leonardo da Vinci». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «Site officiel du musée du Louvre». cartelfr.louvre.fr. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  14. «La Vierge à l'Enfant avec sainte Anne». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «Portrait de Lisa Gherardini, épouse de Francesco del Giocondo». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. «Site officiel du musée du Louvre». cartelfr.louvre.fr. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. «Leonardo da Vinci | The Burlington House Cartoon | NG6337 | National Gallery, London» (անգլերեն). www.nationalgallery.org.uk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  18. «Site officiel du musée du Louvre». cartelfr.louvre.fr. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  19. «Workshop of Andrea del Verrocchio | Tobias and the Angel | NG781 | National Gallery, London» (անգլերեն). www.nationalgallery.org.uk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. 20,0 20,1 «Madonna and Two Angels Adoring the Christ Child» (անգլերեն). www.dia.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  21. «Artist Info». www.nga.gov. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  22. 22,0 22,1 «Site officiel du musée du Louvre». cartelfr.louvre.fr. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  23. «Leo E-Desk». www.leonardodigitale.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. «Manoscritti - museoscienza» (իտալերեն). www.museoscienza.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  25. «Digitised Manuscripts». www.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  26. «DigiVatLib». digi.vatlib.it. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.