Սուրբ Հովհաննես Մկրտիչ (նկար, դա Վինչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես Մկրտիչ
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի[1]
տարիմոտ 1510
բարձրություն69 ± 0 սանտիմետր[2]
լայնություն57 ± 1 սանտիմետր[2]
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութփայտե տախտակ և յուղաներկ
գտնվում էԱբու Դաբիի Լուվր
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերEverhard Jabach? և Լյուդովիկոս XIV
հիմնական թեմաՀովհաննես Մկրտիչ
կայք
Ծանոթագրություններ
 John the Baptist by Leonardo da Vinci (Louvre) Վիքիպահեստում

Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Բարձր Վերածննդի շրջանի Լեոնարդո դա Վինչիի յուղանկար՝ նկարված ընկուզենու փայտի վրա։ Հավանաբար նկարվել է 1513-1516 թվականներին և համարվում է Լեոնարդոյի վերջին աշխատանքը։ Բնօրինակի չափերն էին 69x57 սմ։ Այն այժմ ցուցադրվում է Ֆրանսիայում՝ Փարիզի Լուվրի թանգարանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը պատկերում է Սուրբ Հովհաննես Մկրտչին մենության մեջ։ Լուսաստվերի միջոցով պատկերը առաջացած է երևում։ Սուրբ Հովհաննեսը կրում է մորթի, ունի երկար գանգուր մազեր և նման է Լեոնարդոյի առեղծվածային Մոնա Լիզային։ Ձախ ձեռքում պահում է եղեգնյա խաչը, մինչդեռ աջ ձեռքը վեր է պարզած դեպի երկինքը, ինչպես Սուրբ Աննան Լեոնարդոյի «Կույսը և Մանուկը՝ Սուրբ Աննայի և Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ» նկարում։ Համաձայն գերմանացի պատմաբան և պրոֆեսոր Զոլերի, Լեոնարդոն օգտագործել է սֆումատոն «նկարը կրոնական բովանդակությամբ ներկայացնելու» համար, իսկ «թեթև ստվերումը նրբորեն ընդգծում է նկարի տոները։ Քնքուշ արտաքինը գրեթե անդրոգենիուսի էֆեկտով է արված, որն էլ հոմոէրոտիկ հակվածության արտահայտչականություն է տալիս»[3]։

Քեննաթ Քլարկը պնդում է, որ Լեոնարդոյի համար Սուրբ Հովհաննեսը ներկայացնում է «հավերժական հարցի գնահատականը, պատասխանը, արարչագործության գաղափարը» և ընդգծել է «անհանգստության» զգացումը, որը գեղանկարում երևում է[4]։ Բարոլսկին ավելացնում է․ «Պատկերելով սուրբ Հովհաննեսին մթության միջից առաջ եկած, գրեթե ցնցող անմիջական կապ է հաստատում ականատեսի հետ։ Լեոնարդոն մեծացնում է հոգու և մարմնի միջև երկդիմությունը»։ Լեոնարդոյի պատկերը անհանգստացնող գայթակղիչ բնույթ ունի, այնուամենայնիվ, այն փոխանցում է հոգևոր նշանակությունը, որը Սուրբ Հովհաննեսը հղում է, թե նա խոսում է Աստծո անսպառ շնորհով[5]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Մկրտիչ նկարի ստեղծման ժամանակագրությունը վիճահարույց է[6]։ Այն ուսումնասիրել է Անտոնիո դը Բիթիսը Clos Luce' դանսընթացի ժամանակ[7]․ նրա օրագրի սկզբում նկարի ստեղծման վերջնաժամկետ է նշվում մինչև 1517 թվականի օգոստոսի 17-ը։

Ըստ հավանականության, կտավը նկարչի վերջին աշխատանքն է և թվագրվում է 1513-1516 թվականներով․ Լեոնարդոյի այս նկարի գույների՝ իրար միջև նկարելու խաղը, համարվել է տեխնիկայի գագաթնակետը[6]։ Որոշ փորձագետներ համեմատել են Սուրբ Հովհաննեսի ձեռքը՝ այն նմանեցնելով Ատլանտիկուսի հին ձեռագրերի ժողովածուի մեջ պատկերված աշակերտի աշխատանքին՝ ստեղծումը թվագրելով մոտավորապես 1509 թվականով[6]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1542 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ նկարը ըստ երևույթին Ֆոնտինեբլուի Ֆրանսիս արքայի հավաքածուի մաս է կազմել։ 1625 թվականին Չարլզ Առաջին թագավորը այս նկարը և Հոլբեյնի Էրասմուսի դիմանկարը ստացել է Լուի 18-րդի կողմից՝ վերադարձնելով Տիցիանի Սուրբ ընտանիքին[6] ։ 1649 թվականի Չարլզի հավաքածուն վաճառվել է, որից հետո նկարը ձեռք է բերվել բանկիր Էբերհարդ Ջաբախի կողմից[6]։ Կարդինալ Մազարինիի՝ կտավը ձեռք բերելուց հետո, 1661 թվականին այն նորից վերադարձավ Ֆրանսիայի թագավոր Լուի 16-րդին։ Հեղափոխությունից հետո նկարը ընդգրկվեց Լուվրի հավաքածուում, որտեղ էլ մինչև այժմ պահպանվում է[6]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան այն նկարը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը պատկերվում էր որպես հյուծված ճգնավոր։ Լեոնարդոյի նորարական պատկերումը ազդեցություն է ունեցել Ռաֆայել Սանտիի գործերում։ Հովհաննես Մկրտչի մի քանի դիմանկարներ նկարվել են 1517-1518 թվականներին, որոնք վերագրվել են Ռաֆայելին։ Ջուլիո Ռոմանոն նույն կերպով ցույց է տալիս երիտասարդ սրբի մենությունը՝ մուգ ետին ֆոնի և լուսավորության միջև եղած ընդգծված հակադրությամբ[8]։

Գոյություն ունեն Լեոնարդականների կողմից պատկերված Սուրբ Հովհաննես Մկրտիչ կտավի մի քանի կրկնօրինակներ և տարբերակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://collections.louvre.fr/ark:/53355/cl010062374
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. Zöllner, Frank (2000). Leonardo Da Vinci, 1452–1519. ISBN 9783822859797.
  4. Barolsky, Paul (1999). Leonardo Da Vinci, Selected Scholarship: Leonardo's projects, c. 1500–1519. էջ 391. ISBN 9780815329350.
  5. Barolsky, Paul. Leonardo Da Vinci, Selected Scholarship: Leonardo's projects, c. 1500–1519. էջ 394.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Frank Zöllner. Leonardo da Vinci: The Complete Paintings. էջ 248.
  7. Farago, Claire J (1999). Biography and Early Art Criticism of Leonardo Da Vinci. էջ 66. ISBN 9780815329336.
  8. Zöllner, Frank (2000). Leonardo Da Vinci, 1452–1519. էջ 199. ISBN 9783822859797.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հովհաննես Մկրտիչ (նկար, դա Վինչի)» հոդվածին։