Սֆորցա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սֆորցա ամրոց
Castello Sforzesco
Նկարագրություն
Տեսակդղյակ
Հասցեpiazzale Castello[1] և Piazza Castello[2][1]
Վարչական միավորՄիլան[1][2]
Երկիր Իտալիա[1]
Համալիրի մասMedieval walls of Milan?
Կազմված է մասերիցFilarete Tower? և Bona of Savoy's Tower?
Կառուցված1360-1499
ՃարտարապետFilarete?
Շինանյութաղյուս
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Օգտագործվան մեջմինչև 1862
Ընթացիկ վիճակթանգարան
Ընթացիկ
սեփականատեր
Միլան
Կայքmilanocastello.it(իտալ.)
45°28′12″ հս․ լ. 9°10′43″ ավ. ե.HGЯO
Քարտեզ
Քարտեզ
 Castello Sforzesco (Milan) Վիքիպահեստում

Սֆորցա ամրոց (իտալ.՝ Castello Sforzesco), ամրոց Իտալիայի հյուսիսում՝ Միլանում։ 14-րդ դարի ամրության մնացորդների վրա 15-րդ դարում ամրոցը կառուցել է Միլանի դուքս Ֆրանչեսկո Սֆորցան։ Հետագայում ամրոցը վերանորոգվել և ընդլայնվել է 16-րդ և 17-րդ դարերում` դառնալով Եվրոպայի ամենամեծ միջնաբերդերից մեկը։ Լայնամասշտաբ վերակառուցում իրականացրել է Լուկա Բելտրամին 1791 -1905 թվականներին։ Այժմ այստեղ են տեղակայված քաղաքի մի շարք թանգարաններ և արվեստի հավաքածուներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1358-1370 թվականներին բնօրինակ ամրոցի կառուցումը պատվիրել է Գալեացո II Վիսկոնտին[3]։ Իրեն կից գտնվող դարպասի անունով ամրոցը հայտնի էր որպես Castello di Porta Giova (կամ Porta Zubia)[4]: Ջան Գալենցո Վիսկոնտին, Ջան Մարիա Վիսկոնտին և Ֆիլիպո Մարիա Վիսկոնտին ընդլայնել են ամրոցի տարածքը և այն դարձել է քառակուսի նախագծով ամրոց, որն ուներ 200 մետր երկարությամբ կողքեր, չորս աշտարակներ ամեն մի անկյունում, 7 մետր հաստությամբ պատեր[4]։ Ամրոցը եղել է Վիսկոնտի լորդերի բնակավայրը։ Ավերվել է Աբրոզյան Հանրապետության օրոք։ Լորդերն ամրոցից վտարվել են 1447 թվականին։

1450 թվականին Ֆրանչեսկո Սֆորցան սկսել է վերակառուցել ամրոցը՝ այն մասնավոր բնակավայր դարձնելու նպատակով։ 1452 թվականին նա աշխատանքի է վերցրել քանդակագործ և ճարտարապետ Անտոնիո Ֆիլարետեին՝ նախագծելու ամրոցի կենտրոնական աշտարակը, որը մինչև այսօր հայտնի է որպես «Ֆիլարետեի աշտարակ» (Torre del Filarete)։ Ֆրանչեսկոյի մահից հետո շինարարությունը շարունակել է նրա որդին՝ Գալեացո Մարիա Սֆորցան՝ ճարտարապետ Բենեդետո Ֆեռինիի նախագծով։ Ամրոցի դեկորացիաներն իրականացրել են տեղացի նկարիչները։ 1476 թվականին Բոնա Սավոյսկայայի գահախնամակալության օրոք նրա անունով աշտարակ է կառուցվել։

Ամրոցը 16-րդ դարում

1494 թվականին, երբ Լյուդովիկո Սֆորցան դարձավ Միլանի լորդը, ամրոցը նկարազարդելու համար նա բազմաթիվ նկարիչներ հրավիրեց, այդ թվում նաև Լեոնարդո դա Վինչիին (ով Բերնարդինո Ձենալեի և Բերնարդինո Բուտինոնեի հետ ստեղծել է բազմաթիվ ֆրեսկոներ) և Դոնատո Բրամանտեին, ով ստեղծել է Sala del Tesoro-ի ֆրեսկոները[5]։ Sala della Balla նկարազարդվել է Ֆրանչեսկո Սֆորցայի կատարած սխրագործություններով։ 1498 թվականին Լեոնարդոն աշխատել է Sala delle Asse-ի առաստաղի վրա։ Հետագա տարիներին ամրոցը վնասվել է իտալական, ֆրանսիական, գերմանական զորքերի հարձակումներից։ 1515 թվականին Մարինյանոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը պարտության են մատնում Մասիմիլիանո Սֆորցային, ով նահանջում է դեպի ամրոց։ Ֆրանսիայի Ֆրացիսկ I թագավորը հետապնդում է նրան Միլանում և նրա սակրավորները ականներ են տեղադրում ամրոցի հիմքի տակ, որից հետո պաշտպանները կապիտուլացվում են։ 1521 թվականին, երբ ամրոցն օգտագործվում էր որպես զենքի պահեստ, Ֆիլարետեի աշտարակը պայթում է։ Ֆրանչեսկո II Սֆորցան, ով կարճ ժամանակ իշխում էր Միլանում, վերականգնում և ընդլայնում է ամրոցը՝ դրա մի մասը դարձնելով իր կնոջ՝ Քրիստինա Դանիացու համար բնակության վայր։

Գալեացո Մարիա Սֆորցայի զինանշանը՝ պատկերված արտաքին առաստաղի վրա

Հաջորդած իսպանական տիրապետության օրոք ամրոցը դարձել է միջնաբերդ, քանի որ կառավարիչը տեղափոխվել է Միլանի թագավորական պալատ (1535)։ Նրա կայազորը կազմում էր 1000 -3000 մարդ և ղեկավարվում էր իսպանացի կաստելյաների կողմից[4]։ 1550 թվականին սկսվում են ամրոցի ամրաշինական աշխատանքները որպես վեցանկյուն (սկզբանե հնգանկյուն) բաստիոնային ամրությունների համակարգ։ Արտաքին ամրությունն ուներ 3 կմ երկարություն և զբաղեցնում էր 25.9 հեկտար տարածք[6]։ Ամրոցը շարունակեց որպես բերդ օգտագործվել իսպանացիներին հաջորդած Լոմբարդիայի ավստրիացիների օրոք։

Ժան Կլոդ Լոքինի ամսագիրը, որը պատմում է Նապոլեոնյան տիրապետության օրոք ամրոցի շուրջ փորված խրամատների մասին: Ֆրանսիայի ազգային արխիվ

Ամրոցի արտաքին ամրությունների մեծ մասը քանդվել է Միլանում Նապոլեոնյան տիրապետության ժամանակ՝ Ցիզալպյան Հանրապետության օրոք։ Ամրոցից քաղաքին կից տարածքում կառուցվել է կիսաշրջանաձև Piazza Castello-ն։ Ամրոցի դեպի «երկրի» կողմ գնացող տարածքում 700x700 մ Piazza d'Armi (Բանակի հրապարակ) անունով հայտնի շարահրապարակն էր։

19-րդ դարում Իտալիայի միավորումից հետո ամրոցը դադարել է օգտագործվել ռազմական նպատակով և վերադարձվել է Միլան քաղաքին։ Նախկին շարահրապարակը վերածվել է Սեմպիոնե զբոսայգու, որը քաղաքի ամենամեծ այգիներից մեկն է։

Ճարտարապետ Լուկա Բելտրամի գլխավորությամբ Միլանի ղեկավարությունը սկսել է ամրոցի վերականգնման աշխատանքները։ Via Dante-ով (Դանթեի փողոց) հետիոտնային փողոցով ստեղծվել է ուղիղ զբոսավայր ամրոցի և Միլանի տաճարի միջև։ Վերակառուցվել է Ֆիլարետեի աշտարակը (Torre Filarete)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցը ռմբակոծվել է։ Հետպատերազմյան ժամանակներում շենքը վերականգնվել է և օգտագործվում է թանգարանային նպատակներով։

Հանրային թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի չորս մուտքերից մեկը

Ամրոցի համալիրում են գտնվում հետևյալ թանգարանները[7]՝

Տրիվուլցիանա գրադարանում է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Տրիվուլիանոյի օրենսգիրք» ձեռագիրը։ 2012 թվականին ամրոցում հայտնաբերվել են Կարավաջոյին վերագրվող նոր կտավներ[10][11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
  3. «Page at icastelli.it». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 Guida Milano. Touring Club Italiano. 1985. էջ 436.
  5. Page at Lombardi Beni Culturali website
  6. Guida Milano. Touring Club Italiano. 1985. էջեր 438–439.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  9. http://www.turismo.milano.it/wps/portal/tur/en/arteecultura/musei/pitturaescultura/Museo_della_Pieta
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  11. http://www.repubblica.it/spettacoli-e-cultura/2012/07/05/foto/ritrovati_100_disegni_di_caravaggio-38584429/1/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆորցա ամրոց» հոդվածին։