Հին արվեստի թանգարան (Միլան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան
Մասն էSforza Castle Civic Museums?
Ղեկավարության նստավայրՍֆորցա ամրոց, Միլան, Իտալիա
ՀասցեPiazza Castello 3, 20121, Միլան Իտալիա Իտալիա20121
Հիմնադրվել էմայիսի 10, 1900
Մակերես4497 քառակուսի մետր
Հավաքածուի չափս760 արխիվային միավոր[2]
Կայքarteantica.milanocastello.it(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հին արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'arte antica), արվեստի թանգարան Միլանի Սֆորցա ամրոցում։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է անտիկ, միջնադարյան և Վերածննդի ժամանակաշրջանների քանդակների մեծ հավաքածու։ Թանգարանի որմնանկարներով պատված սենյակներում կա զինանոց, գոբելենի սենյակ, հուղարկավորության որոշ հուշարձաններ, Միքելանջելոյի Ռոնդանինի պիետա (իտալ.՝ Rondanini Pietà) քանդակը և երկու միջնադարյան պորտալներ։

Սալա վերդեում (իտալ.՝ Sala Verde, հայերեն՝ կանաչ սենյակ) ներկայացված են 15-րդ և 16-րդ դարերի քանդակներ, Սֆորցա ամրոցի զենքերը, Բանկո Մեդիչեո (Banco Mediceo) պորտալը, Վիա Բոսսիից (Via Bossi) հեռացված դարպասը։ Սենյակի երկրորդ հատվածի զինանոցում ժամանակագրական հաջորդականությամբ միջնադարից մինչև 18-րդ դար ներկայացված են քանդակներ, զենք ու զրահ, թրեր, հրազեն։

Սալա դելե Ասե (Sala delle Asse) սրահը, որը նախագծել և ֆրեսկոյի տեխնիկայով որմնանկարներով է պատել Լեոնարդո դա Վինչին Լյուդովիկո Սֆորցայի խնդրանքով, ներկայացնում է Միլանի Սֆորցա ժամանակաշրջանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, eutori vari
  • Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]