Սֆորցա ամրոցի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սֆորցա ամրոցի պատկերասրահ
Castello Sforzesco (Milan) - Portico di Galeazzo Maria.jpg
Տեսակպատկերասրահ և արվեստի ժողովածու
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՄիլան
ՎայրՍֆորցա ամրոց
Մասն էQ40669230?
ՀասցեPiazza Castello
Հիմնադրված է1861[1]
Կոորդինատներ: 45°28′11″ հս․ լ. 9°10′49″ ավ. ե. / 45.46972° հս․. լ. 9.18028° ավ. ե. / 45.46972; 9.18028
Կայքpinacoteca.milanocastello.it/en

Սֆորցա ամրոցի պատկերասրահ (իտալ.՝ Pinacoteca del Castello Sforzesco), արվեստի պատկերասրահ Իտալիայի Միլան քաղաքի Սֆորցա ամրոցի թանգարանային համալիրի կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը բացվել է 1878 թվականին։ Այստեղ ներկայացված են արվեստի 230 գործեր, այդ թվում Տիցիանի, Անդրեա Մանտենյայի, Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի, Անտոնելլո դա Մեսինայի, Պիզանելլոյի, Վինչեցո Ֆոպպայի, Ջովաննի Բելլինիի, Կորեջիոյի, Բերնարդինո Լուինիի, Լորենցո Լոտտոյի, Տինտորետտոյի գլուխգործոցները։ Թանգարանի ամբողջական հավաքածուն համալրվել է հայտնի քաղաքացիների և հավաքորդների նվիրատվությունների հաշվին՝ հասնելով 1500 արվեստի գործերի։

Պատկերասրահի առաջին սենյակները նվիրված են 15-րդ և 16-րդ դարերի կրոնական թեմաներով արվեստի գործերին՝ ներառելով Վինչենցո Ֆոպպայի, Ամբորջո Բերգոնոնեի, Բրամանտինոյի, Կառլ Կրիվելլիի, Բերնարդինո Լուինիի և Լոմբարդիա շրջանի և Իտալական վերածննդի նկարիչների աշխատանքները։ Պատկերասրահի այս հատվածում է ներկայացված Անդրեա Մանտենյայի «Trivulzio Madonna» կտավը (թվագրվում է 1497 թվական), թանգարանում է գտնվում նաև Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի «Trivulzio Madonna» կտավը։

Ցուցասրահի երկրորդ հատվածում ներկայացված են 16-րդ, 17-րդ և 18-րդ դարերի արվեստի գործեր, որոնք ներառում են և՛ աշխարհիկ, և՛ կրոնական կտավներ, ինչպիսիք են Կանալետտոյի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Բերնարդո Բելոտոյի, Տիցիանի և Տինտորետոյի աշխատանքները։

Պատկերասրահում ներկայացված են նաև Սֆորցա ընտանիքի անդամների դիմանկարները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le città d'arte: Milano. Skira. 2008..
  • Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.lombardiabeniculturali.it/opere-arte/collezioni/106/